Այսօր՝ 17 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների... Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան

Մենք չենք ապավինում օտարերկյա հատուկ ծառայությունների զեկույցներին

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-ԱՄՆ ազգային հետախուզությունն օրերս հրապարակած իր զեկույցում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, արձանագրել է, որ 2018թ. Արցախը կարող է դառնալ լայնածավալ պատերազմի թատերաբեմ, քանզի կողմերը պատրաստ չեն փոխզիջման եւ շարունակում են սպառազինության մրցավազքը։ Ի՞նչ է սա. մոտալուտ պատերազմի հերթական կանխատեսո՞ւմ, նախազգուշացո՞ւմ, տագնապի ահազա՞նգ, թե՞ այլ երեւույթի հետ գործ ունենք։

-Մենք ամերիկյան հետախուզության բաց աղբյուրների հրապարակումներով կամ կանխատեսումներով չէ, որ պետք է պատկերացում կազմենք հակամարտության գոտում ստեղծված իրադրության մասին. ունենք մեր սեփական աղբյուրները, հետախուզական ծառայությունների տվյալները եւ գնահատականները վտանգի չափի վերաբերյալ, ռազմավարական եւ մարտավարական ծրագրերը՝ կանխարգելիչ քայլերից մինչեւ արձագանք հակառակորդի գործողություններին։

Իրավիճակը շփման գծում իրոք պայթյունավտանգ է, դա բխում է ոչ թե տվյալ զեկույցից, այլ առնվազն վերջին 5 տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունից։ Այստեղ որեւէ սենսացիոն բան չեմ տեսնում. առանց այդ եւ նմանատիպ զեկույցների էլ պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան ոչ համարժեք վիճակում է, որ ամեն պահի կարող է դիմել մեծածավալ պատերազմական գործողությունների։
Ինչո՞ւ է ձեռնպահ մնում դրանից՝ որովհետեւ լավ գիտի, որ նման քայլի դեպքում հայոց բանակն ուղղակի փշրելու է իրենց ատամները։ Սա է ընդհանուր պատկերը, եւ ամերիկյան հետախուզությունն ընդամենը ֆիքսել է իրավիճակը։

Լավ է, որ միջազգային հանրությունը մատնանշում է, որ վիճակը պայթյունավտանգ է։ Բոլորը հասկանում են, որ դրա մեղավորը ոչ թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն են, այլ Ադրբեջանը։ Շատ լավ է, որ Միացյալ Նահանգներում էլ են նման զեկույցներ հրապարակվում, որովհետեւ ԱՄՆ-ն աշխարհի հզորագույն պետություններից մեկն է, Մինսկի համանախագահ երկիր, եւ չի ուզում, որ մեր տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն։
Կարծում եմ, սա պատեհ առիթ է, որ ԱՄՆ ղեկավարությունը եւս մեկ անգամ վերաիմաստավորի իր տարածաշրջանային քաղաքականությունը եւ մտածի Ադրբեջանի նկատմամբ համապատասխան ճնշումներ գործադրելու մասին։

-Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր է լուծում Ալիեւը «Հայաստանը գրավելու» վերաբերյալ իր անհեթեթ հայտարարություններով. փափուկ բարձ չե՞նք դնում մեր գլխի տակ՝ ասելով, որ Ադրբեջանի միապետի նպատակն ընդամենը նախընտրական դիվիդենտներ «վաստակելն» է։

-Անկախ ադրբեջանական վերնախավի հռետորաբանությունից եւ հրապարակային հայտարարությունների որակից՝ Ադրբեջանը միշտ էլ փորձել է բռնությամբ «լուծել» Ղարաբաղի հարցը, սկսած 1988-ից, Սումգայիթի, Բաքվի ջարդերից, վերջացրած Լեռնային Ղարաբաղում սանձազերծած լայնածավալ պատերազմով, որի հետեւանքով պարտվեց։ Եվ այսօր էլ այդ մասին է երազում՝ մի կողմից բանակցային գործընթացին իմիտացիոն մասնակցությամբ ձգձգելով հարցի խաղաղ հանգուցալուծումը, մյուս կողմից՝ պատերազմի պատրաստություն տեսնելով։
Այնպես որ, գլխներիս տակ փափուկ բարձ դնելու խնդիր չեմ տեսնում՝ մենք միշտ էլ զգոն ենք եղել, պատրաստ՝ համարժեք արձագանքելու հակառակորդի գործողություններին։
Երկրորդ՝ Ադրբեջանը միշտ էլ ցանկացել է, գոնե վերջին 10 տարիներին, վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Եվ քանի որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարող է բացահայտորեն դեմ գնալ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին՝ միասին վերցրած, եւ դուրս գալ Մինսկի խմբի ձեւաչափից, ամեն ինչ անում է, որ հայկական կողմը հրաժարվի դրանից։ Որովհետեւ երբ Ադրբեջանի նախագահն ասում է՝ ոչ միայն Ղարաբաղը, Երեւանն էլ է մերը, եւ մեր ռազմավարական նպատակը ողջ Հայաստանը՝ Սեւանից մինչեւ Սյունիք, գրավելն է, առաջին բանը, որ մարդու մտքին գալիս է, այն է, որ մենք սրա հետ բանակցելու ոչինչ չունենք։

Իսկ ինչո՞ւ են ուզում տապալել Մինսկի խմբի ձեւաչափը. որովհետեւ այդ ձեւաչափում պարտվել են. միջազգային հանրությունը, ի դեմս աշխարհակարգ թելադրող երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, պարզ ասում է, որ Ղարաբաղը «վերադարձնելու» ադրբեջանական նկրտումներն իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ չեն կարող կյանքի կոչվել։ Ադրբեջանի ղեկավարը սրանից խիստ նեղսրտում է, քանի որ բանակցությունների ժամանակ մի բան է ասում, իր ժողովրդին՝ այլ բան, դրա համար էլ ամեն ինչ անում է հարցը այլ հարթակներ տեղափոխելու համար։
Մենք էլ ամեն ինչ անում ենք եւ պետք է անենք, որպեսզի այս ձեւաչափը պահպանվի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 16-ի համարում

Հարցում
website by Sargssyan