Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապար... Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կա...
ԼՐԱՀՈՍ
Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ» «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց.«Ժողովուրդ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես» Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը. «Ժամանակ» Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. Փաշինյանը կարող է «կատաղել».«Իրատես» Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ.«Ժամանակ» Երեւանում քրեականացված թաղամասեր չկան. Արտակ Ավետյան Արտակ Ավետյանն այցելել է Երևանի Մնջախաղի պետական թատրոն. Լուսանկարներ Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Բարձրացվել են առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների առևտրային չափաքանակները. ՊԵԿ Չարաշահումներ՝ ջրային ռեսուրսների գործակալությունում․ հարուցվել է քրգործ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ ընտրություններն ազատ չեն. Աշոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ Արտակ Ավետյանը հանդիպել է Ադոնց փողոցի բնակիչների հետ. Լուսանկարներ Ռեֆորմիստները վերահաստատեցին, որ անցել է «դաբրոների» ժամանակը.Վահան Բաբայան. Լուսանկարներ «Բիզնեսմեններն անհանգստացած են». գործարար Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին Կարեն Վարդանյանը ընտրվել է Ռեֆորմիստների փոխնախագահ

Իսրայելում բանակում ծառայելը «պրիստիժ» է

ՀայՄեդիա.am-ի՝ «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է  Իսրայելը, հրեական բարքերն ու դրանց առանձնահատկությունները:

Աննա Բլբուլյանն Իսրայելում ապրում է արդեն 16 տարի: Իսրայելն օտարերկրացիների համար գրավիչ երկիր է՝ պատմում է Աննան, ընդգծելով՝ եթե աշխատասեր ես, ապա, հաստատ, նույն տեղում չես մնա: 

Իսրայելում բանակում ծառայելը «պրիստիժ» է

Իսրայելում բանակում ծառայելը «պրիստիժ» է: Այստեղ ծառայած մարդը հարգված է՝ հատկապես եթե ծառայությունը դժվար տեղում է եղել: 
Այստեղ աշխատանքի ընդունվելիս հաշվի են առնում, թե որտեղ են ծառայել:
Բոլորն էլ սիրով գնում են ծառայելու և պետությունը կանգնած է յուրաքանչյուր զինվորի կողքին: Այստեղ կա այն զգացողությունը, որը դու կարևոր ես պետության համար: Ծառայությունը պարտադիր է բոլորի համար, աղջիկներին, իհարկե, առաջնագիծ չեն տանում, բայց, եթե աղջիկը ցանկանում է, կարող է գնալ: Բանակ են գնում դպրոցից հետո, տղաներին՝ երեք, աղջիկներին երկու տարի ժամանակով: Ծառայությունը Հայաստանի նման չէ, շաբաթ-կիրակի օրերին զինվորների 90 տոկոսը տուն է գալիս:

Հրեաները գաղափարի մարդիկ են: Իսրայելը, ունենալով այդքան թշնամիներ, շրջապատված լինելով մահմեդական երկրներով, այսօր կարողացել է դառնալ ազդեցիկ երկիր, որի խոսքը հաշվի են առնում հզոր պետությունները: Կարծում եմ՝ նրանք դրան հասել են հայրենասիրության և կրոնի շուրջ համախմբված լինելու շնորհիվ:


Իսրայելում օրենքն աշխատում է

Լինելով 65 տարվա պետություն՝ հրեաները կարողացել են իրենց մեջ դաստիարակել երկու շատ կարևոր բան: Առաջինը սերն ու խնամքն է ծառ ու ծաղկի, բուսականության նկատմամբ: Նրանք չեն հատում ծառերը, չեն պոկում ծաղիկները: Եթե ծաղիկն աճել է անգամ ամենաանհարմար տեղում, նրանք այն չեն պոկի:

Վաղուց կարողացել են նաև իրենց մեջ զարգացնել ամրագոտի կապելու կուլտուրան: Տարբեր ծրագրերով և սոցիալական գովազդներով նրանք մշտապես քարոզում են, թե իրականում որքան կարևոր է ամրագոտի կապելը, և, փաստորեն, դա նրանց հաջողվել է: 

Եթե նայենք մաքրության տեսանկյունից, ապա չէի ասի, թե մաքուր երկիր է: Փողոցները կեղտոտ են, ամեն դեպքում, Եվրոպա չի, բացի այդ, ներգաղթյալներ շատ կան, և դեռ չեն կարողանում ապահովել մաքրություն: Այս առումով նշեմ, որ այժմ մի ռազմավարություն են մշակել, որը չնայած մեծ տուգանքների հաշվին է, բայց բավականին արդյունավետ է: Շանը զբոսանքի հանելիս, տերը  պարտավորել է մաքրել կենդանու թողած հետքերը: 

Ընդհանուր առմամբ, Իսրայելում օրենքն աշխատում է, և դա նաև նրանից է, որ այստեղ տարբեր տեղից ներգաղթածներ կան և, որպես կանոն, հենց օրենքի շուրջ են դասավորում իրենց փոխհարաբերությունները:


Իսրայելական բժշկությունը 

Երբ տեղափոխվեցինք Իսրայել, առաջին բանը, որն ինձ զարմացրեց այնտեղ, ավտոմեքենաների առատությունն էր: Դա 16 տարի առաջ էր, և այդ տարիների համար դրանց թիվը շատ մեծ էր:

Ինձ զարմացրել էր նաև սննդամթերքի սպառման ծավալները: Երբ սուպերմարկետում տեսնում էի նրանց մեծ զամբյուղները՝ լի սննդամթերքով, ապշում էի:  Հայաստանում այդքան շատ չեն սննդամթերք գնում, իսկ այստեղ զամբյուղներն էլ մեծ, քանի որ գիտեն սպառման ծավալները:
Հետագայում, երբ արդեն սկսեցի ծանոթանալ երկրի  կյանքին, ինձ հաճելիորեն զարմացրեց անվճար բժշկության հասանելիությունը:

Իսրայելի բժշկությունը աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում: Դա ապահովագրությամբ է կատարվում, բայց դրա վճարը պարզապես մի չնչին գումար է, որի դիմաց քեզ մատուցում են բարձրակարգ բուժսպասարկում: Այստեղ չկա ծանոթ-բարեկամով բժիշկ գտնելու սկզբունքը: Չի ստեղծվում այն իրավիճակը, որ որևէ հիվանդությունից բուժվելու համար պետք է բնակարանդ կամ որևէ անշարժ գույք վաճառես: Ապահովագրությունը հասանելի է բոլորի համար՝ անկախ նրանից, աշխատում ես, թե՝ ոչ:

Ծանոթ-բարեկամով սկզբունքը բացառվում է նաև մնացած ոլորտներում: Տարիներ առաջ մենք մասնակցեցինք մի վիճակախաղի, որում շատ մատչելի գնով խաղարկվում էր բնակարան: Ես կարծում էի, որ մինչ վիճակախաղի անցկացումը վաղուց արդեն որոշված էր, թե ով է շահելու: Բայց, արի ու տես, որ հենց մենք շահեցինք: Ինձ համար դա իրոք շատ զարմանալի էր:

Կաշառակերությունը պատժվում է

Իսրայելում շատ խիստ են վարվում կաշառակերության դեպքերի նկատմամբ: Եթե կաշառակերություն կա, ապա ամենավերին օղակներում է: Այսօր շատ պաշտոնյաներ բանտերում են և պատիժ են կրում կառաշակերության համար: Բացի խիստ դատավճիռներից, այստեղ հեռուստատեսությամբ և այլ միջոցներով երկար լուսաբանում նման բաները և շեշտում, թե ինչպիսի հանգուցալուծում են ունենում նման դեպքերը:


Պատրաստակամ են և ջերմ

Հրեաները ջերմ են, հաճախ չափից դուրս: Կարող է մոտենան հղիին, ձեռք տան, հետաքրքրվեն սեռով, խորհուրդ տան անվան ընտրության հարցում և այլն: Եթե որևէ հարցով դիմես՝ չեն մերժի: Մի քանի օր առաջ մոտեցա մեկին և հարցրի, թե ինչպես գնամ այսինչ տեղը, բայց նա պնդեց և ուղեկցեց մինչև այդ վայրը, չնայած դա իր ճանապարհի հակառակ ուղղությամբ էր:
Եթե փողոցում տեսնեն, որ տխուր ես կամ բարկացած, կարող են մոտենալ, հետաքրքրվել և օգնություն առաջարկել:

Հաշվենկատ են և չափավոր 

Դիտարկմանը, որ հրեաները ոչնչից փող են ստեղծում, այնքան էլ համաձայն չեմ, բայց որ փողը հաշվում են, ակնհայտ է: Այնտեղ գնալու սկզբնական օրերին ինձ համար շոկ էր, թե ինչպես են նրանք ճաշացանկում ուսումնասիրում, թե ո՞րն է ամենաէժանը, որքա՞ն է ուտեստի չափաբաժինը, արդյո՞ք երկուսով կարող են ուտել մեկ չափաբաժին և այլն: Հաշվենկատ են, այստեղ ոչ մի միլիոնատիրոջ չես տեսնի շքեղ մեքենաներով կամ ցուցադրական ապրելակերպով: Խնայում են իրենց գումարը, վատնող չեն, մտածում են վաղվա օրվա մասին:

Այստեղի մեծահարուստները հագնում են ջինս, սանդալ և ճմրթած վերնաշապիկ և գալիս են գնումներ կատարելու այն խանութից, որտեղից օգտվում են շարքային քաղաքացիները: Իսրայելում այլ արժեքներ են կարևորվում, ոչ-ոք ոչ մեկին ապացուցելու խնդիր չունի:


Կրթությունը թանկ է 

Չէի ասի, թե կրթական մակարդակն աշխարհում առաջատարներից է, բայց ամեն դեպքում, Իսրայելում որակյալ կրթություն կարելի է ստանալ: Այստեղ ուսուցման մեթոդներն այլ են՝ ժամանակակից և չծանրաբեռնված: Չկան դեկլարատիվ դասախոսություններ, կարևորվում է ինտերակտիվ դասապրոցեսը: Բուհական կրթությունը բավականին թանկ է, այդ իսկ պատճառով ուսանողների 98 տոկոսը երեկոյան աշխատում է, որպեսզի կարողանա վճարել ուսման վարձավճարը:

Իսրայելը, որպես մշակութային պետություն, առանձնապես զարգացած չի: Մեծ հաշվով, կարծես թե, ոչինչ չկա: Երաժշտությունը հայկական ռաբիզի նման է և ինձ երբեք դուր չի եկել:

Ընտանիքում ամբողջ շեշտադրությունը երեխայի վրա է, այստեղ երեխաները շատ են կարևորված: Ծնելիության մակարդակը բարձր է, յուրաքանչյուր ընտանիքում հիմնականում երեք և ավելի երեխաներ են ունենում:
Ճիշտ է, երեխաների համար տրվող ֆինանսական օգնությունն այնքան էլ մեծ չէ, բայց լավ ապագայի համար հնարավորություններ ստեղծված են:
Բացի այդ, ամեն ինչ արված է երեխաների հարմարավետության համար, սկսած տրանպորտից, վերջացրած վերելակներով և թեքահարթակներով:

Ադապտացվելը հեշտ է 

Իսրայելում քաղաքները համաչափ են զարգացած, կյանքը մի քաղաքում չի կենտրոնացած: Յուրաքանչյուր քաղաք ունի որևէ առանձնահատկություն, կա մրցակցություն ավելի լավը դառնալու համար:

Օտարերկրացու համար Իսրայելի հասարակությանն ադապտացվելը հեշտ է, քանի որ Իսրայելն այժմ բնակչություն հավաքող երկիր է: Նա փորձում է աշխարհի տարբեր երկրներից հավաքել իր ժողովրդին: Իսրայել եկողների համար ստեղծում են հատուկ պայմաններ: Հատկապես հայրենադարձ հրեաների համար բազմաթիվ հնավորություններ են ստեղծվում, տրամադրում են կանխիկ գումար, սովորեցնում են լեզուն, ծանոթացնում են օրենքներին և ընդհանուր կարգուկանոնին: Աշխատանք գտնելն այստեղ բացարձակ խնդիր չէ, աշխատատեղեր շատ կան: Հրեաներն աշխատասեր են, այստեղ հեշտ է կայանալը, պետությունը քեզ ձեռք է մեկնում: Եթե գործունյա ես և ձգտող, ապա երբեք տեղում չես մնա:


Սիրում են տոները

Խոհանցում գերակշռում է մսամթերքը: Սիրում են կծու ուտել, համեմունքներ շատ են օգտագործում: Այստեղ սիրում են տանը պատրաստել, պատրաստի ուտելիքներ չեն գնում: Հյուրասեր են, բայց ոչ մեզ նման: Առհասարակ, ընտանիքի ինստիտուտն այստեղ կայացած է: Սիրում են ընտանեկան միջավայրը, ինչ-որ տեղ գնալիս միշտ տանում են երեխաներին: Ծերերին խնամում և հարգանքով են վերաբերվում:

Տոները մեծամասամբ կրոնական են, բացի մեկից՝ Անկախության տոնից: Տոնական օրերն աշխատանքային չեն, բացի վերոհիշյալից: Մեծ մաշտաբով նշվում է Նոր տարին և Պեսախը, որը խորհրդանշում է հրեաների՝ եգիպտական գերությունից ազատվելը: Պեսախի ժամանակ հաց և հացամթերք չեն ուտում, իսկ ավելի մոլեռանդ հավատացյալներն այդ օրը փողոցում տապականեր են դնում և հացը վառում: Տունը մանրակրկիտ մաքրում են, որ անգամ հացի փշուր չլինի տանը: Տարածված է տոներին միմյանց նվերներ տալը:

Հարսանիքները շատ ուրախ են անցնում՝ երգ-պարով և տոնական սեղանով: Հրեաները նույնպես ունեն ավանդույթներ՝ բաժակ են կոտրում, պսակադրության ժամանակ մատանին ոչ թե մատնեմատին են դնում, այլ ցուցամատին: Փեսացուն այդ ժամանակ հաստատում է, որ եթե ամուսնությունը հաջող չընթանա և իրենք բաժանվեն, ապա պարտավորվում է կնոջը վճարել այսինչ չափի գումար: Գինի են խմում, օրհնվում կրոնական առաջնորդի կողմից, որից հետո սկսում են տոնակատարությունը:

 Կրոնական են

Կրոնական ազգ են, մոլեռանդ հավատացյալներ շատ կան: Կա հավատացյալների մի խավ, որի մոլեռանդությունը կարող է հակասել ցանկացած տրամաբանության: Շաբաթ օրը, որը սուրբ օր է, նրանք բառացիորեն ոչինչ չեն անում: Ուրբաթ երեկոյան շատ դանդաղ կրակի վրա վառում են գազօջախը և ճաշը դնում դրա վրա, որպեսզի շաբաթ օրը անգամ այդ գործողությունը չանեն: Ունեն շաբաթի համար հատուկ վերելակ, որի կոճակները պետք չէ սեղմել, այն բոլոր հարկերում բացվում և փակվում է:

Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan