Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Պահքի կերակրատեսակների բաղադրատոմսեր

Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից:
Այդ թվում են՝ մսամթերք, Կաթնամթերք, Թռչնեղեն, Ձու, Ձկնեղեն: Պահքի հատուկ սննդակարգին հետևող մարդկանց առաջարկում ենք բուսական մթերքներով պատրաստվող ուտեստների ցանկ:

Լոբիով և լոլիկով աղցան

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Ոսպով աղցան

400 գր. ոսպ
100 գր. բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:


Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան

200 գր. լոբի
200 գր. ոսպ
4 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
աղացած սև պղպեղ
100 գր. բուսայուղ
50 գր. քացախ
Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:


1 կապ մառոլ

1 կապ բոլոկի
1 կապ կանաչ սոխ
3 ճ. գդալ քացախ
2 ճ. գդալ բուսայուղ
Մառոլը, կանաչ սոխը կտրտում ենք, ավելացնում բոլորակներով կտրտած բոլոկին, վրան ավելացնում քացախ, բուսայուղ, աղ ըստ ճաշակի և այդ ամենը խառնում:

Ընկույզով սպանախ

1 կգ. սպանախ
1 բաժակ ընկույզ
2-3 ճ. գդալ քացախ
կես բաժակ եռացրած հովացրած ջուր
աղ, սև պղպեղ
սխտոր
մաղադանոս
սպանախ
Սպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:

Լոբիով և վարունգով աղցան

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
3 հատ վարունգ
սամիթ
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին խաշել քիչ քանակությամբ ջրում: Պաղելուց հետո ավելացնել բարակ կտորներով կտրտած վարունգը, ավելացնել աղ և մանր կտրտած սամիթ, համեմել բուսական յուղով:

Կանաչ լոբիով աղցան

300 գր. կանաչ լոբի
2 ճ. գդալ քացախ
1 գլուխ սոխ
4 ճյուղիկ սամիթ
սև պղպեղ
Լոբին աղ արած եռացրած ջրում եփել և քամել, վրան լցնել աղ, սև պղպեղ, քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել: Վերջում ավելացնել մանր կտրտած սամիթը:

Շոգեխաշած կաղամբ

5 միջին չափսի սոխ
1 միջին չափսի կաղամբ
1-2 ճ/գ տոմատ
2-3 թ/բ ջուր
Ձիթայուղ
Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:


Թաբուլե

300 գր. խոշոր բլղուր
3-4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման
2 ճ. գդալ մանրացրած նանե
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ
Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:


Բողկով աղցան

Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: Ոչ պահքային օրերին շատ համեղ է լինում, երբ աղցանին ավելացնում ենք նաև 2 ճ. գդալ թթվասեր:

Գազարով և բրնձով փլավ

1-2 հատ գազարը քերել միջին չափսի քերիչով, ձեթի մեջ տապակել, երբ գազարը մի փոքր կփափկի, ավելացնել գդալի ծայրով շաֆրան, 1 թ. գդալ քարի և կես թ. գդալ անիսոն, այդ ամենը երբ մի փոքր ձեթի մեջ տաքանա, ավելացնել 1 բաժակ բրինձ, լավ խառնել, 2 րոպե տապակել և վրան լցնել 2 բաժակ սառը ջուր, աղ , և եփել մինչև, որ բրինձը պատրաստ կլինի:

Կանաչ լոբին ընկույզով

1 կգ. լոբի
100 հատ ընկույզ
2 գլուխ սոխ
4 պճեղ սխտոր
համեմ, սամիթ,մաղադանոս
1 հատ կծու բիբար
Քիչ ջրում կանաչ լոբին կիսաեփ անել, վրան ավելացնել մսաղացով մանրացրած սոխը, ընկույզը, սխտորը, կծու բիբարը, կանաչեղենը, վրան ավելացնել մի քիչ քացախ, կես թ. գդալ խմելի և աղ: Այդ ամենը խառնել և եփել մինչև լոբին ամբողջովին պատրաստ կլինի:

Ֆրանսիական վինեգրետ

3 հատ գազար
1 հատ ճակնդեղ
5 հատ կարտոֆիլ
3 հատ թթու վարունգ
2 հատ սոխ
300 գր. կանաչ ոլոռ
2 ճ. գդալ չամիչ
2 հատ կիտրոն
1 բաժակ ձեթ
1 թ. գդալ մանանեխ
1 բաժակ գինի
Թեթև աղաջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփել գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփել կարտոֆիլը: Երկուսի բանջարեղենային արգանակները միացնել իրար և դնել մի կողմ: Եփած բանջարեղենները միացնել իրար և դրան ավելացնել կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, ճամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և խորանարդիկներով կտրտել: Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի: Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել: Ոչ պահքային օրերին վինեգրետը նաև զարդարում են եփախ ձվի օղակներով:

Գազար կորեական եղանակով

1 կգ. գազարը քերում ենք երկարությամբ, վրան լցնում 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ ,որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում: Ինձ հանդիպած բոլոր համեմունքներից լավագույնը երևի ռուսական «լավկա պրյանոստեյ» արտադրության համեմունքն է: Այնուհետև ավելացնում աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 պճեղ ճզմած սխտոր և ամենավերջում ավելացնում ենք սոխեռածի ձեթը, որի մեջ նախօրոք տապակում ենք խոշոր կտրտած կես սոխ: Տապակած սոխը անպայման պետք է հանել ձեթի միջից, կարիք չկա, որ այն հայտնվի աղցանի մեջ: Ցանկալի է այն 1 օր թողնել սառնարանում, որպեսզի գազարը ավելի համեղ լինի:

Մյուսլի

Կես բաժակ հում «գերկուլեսը» խառնում ենք մրգերի, չրերի, չամիչի և , ըստ ճաշակի, շաքարավազի կամ մուրաբայի հետ ,վրան լցնում եռացրած ջուր: Այնուհետև պիալաի կամ բաժակի բերանը ծածկում ենք, թողնում ամբողջ գիշերը ,որ մնա: Առավոտյան այն արդեն պատրաստ կլինի և կարող եք ճաշակել ,ցանկալի է՝ անոթի: Ոչ պահքային օրերին շաքարավազը կարող եք փոխարինել խտացրած կաթով կամ մեղրով: Վերջինս անշուշտ ավելի օգտակար կլինի: Այս ուտեստը նաև անվանում են «գեղեցկության աղցան» իր՝ մաշկի վրա ունեցած, առողջարար ազդեցության համար:

website by Sargssyan