Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների...
ԼՐԱՀՈՍ
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ»

Քաղաքական գործընթացի հետ աղերս ունենալ չի կարող

Նախորդ շաբաթ հրապարակվեց  Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրական ճառը, որը  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ հայտարարություններով հանդես եկան՝ պահանջված պատժաչափը համարելով չափազանց խիստ։  «Փաստինֆո»-ի այս եւ այլ հարցերին է պատասխանում Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ՀԱԿՈԲ ԵՆՈՔՅԱՆԸ:

Պարոն Ենոքյան, մեղադրական ելույթում ամենաերկար ազատազրկումը պահանջեցիք Ժիրայր Սեֆիլյանի համար եւ կարծիք կա, որ մեղադրողները, այսինքն՝ դուք, ամբաստանյալներին մեղսագրվող հանցատեսակների սանկցիաներով նախատեսված ամենածանր պատժաչափն եք պահանջել: Ինչո՞վ  եք բացատրում հատկապես նման պատժաչափերի միջնորդումը։

-Ինչպես յուրաքանչյուր քրեական գործով, ձեր նշած քրեական գործով եւս ամբաստանյալների նկատմամբ նշանակման ենթակա պատժի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածում ամրագրված դրույթներին համապատասխան` հաշվի առնելով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:
Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ծանր եւ առանձնապես ծանր այնպիսի հանցագործությունների կատարման համար, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունը, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը եւ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստությունը:
Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Ներսես Պողոսյանը՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու համար:
Այսինքն՝ եւս մեկ անգամ արձանագրենք, որ ամբաստանյալներին մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, որոնց համար Քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է բացառապես ազատազրկում:
Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար Քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված Է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության նախապատրաստության համար պատիժը չի կարող գերազանցել առավելագույն պատժաչափի կեսը, տվյալ դեպքում՝ 5 տարին, ինչպես Ժ.Սեֆիլյանի, այնպես էլ Գ.Սաֆարյանի համար 4-5 տարվա միջակայքում համաչափ է գնահատվել միջին՝ չորս եւ կես տարվա ազատազրկումը: Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար եւ այս արարքի համար օրենսդրությունը նախատեսում է 3-8 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար Ժիրայր Սեֆիլյանի համար միջնորդել եմ 3-8 տարվա միջակայքի միջինից ցածր՝ 5 տարի ժամկետով ազատազրկում: Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության  համար, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը, նախատեսված է  ազատազրկում՝ 6-12 տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ժ. Սեֆիլյանին մեղսագրված է այս հանցագործության նախապատրաստությունը, վերը նշված Քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կանոններով նրա նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույն պատժաչափի՝ 12 տարվա կեսը՝ 6 տարի, որը նաեւ այդ հոդվածի սանկցիայի նվազագույն պատժաչափն է: Այսինքն՝ նշված հանցանքի համար 6 տարի ժամկետով ազատազրկմանն այլընտրանք չկար:
Այս պայմաններում, նույնիսկ հաշվի առնելով Քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված կանոնը, որի համաձայն հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող գերազանցել արարքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի կեսը, Քրեական օրենսգիրքը, պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառման դեպքում, թույլ է տալիս, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքների համար նշանակել մինչեւ 19 տարի ժամկետով ազատազրկում:
Այնպես որ, ակնհայտորեն դատախազն իր ճառում չի պահանջել առավելագույն պատժաչափ, այլ մեր պատժողական պրակտիկային համապատասխան խիստ համաչափ պատժաչափ է միջնորդվել:
Ժիրայր Սեֆիլյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորության աստիճանը էապես բարձրացնում է անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր հավաքագրելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տեւական ժամանակ տարաբնույթ սադրիչ ելույթներով եւ կոչերով մարդկանց տրամադրելը, զանգվածային անկարգությունների ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված մահակներ, ձողեր, կռփազենք, էլեկտրապարպիչներ կուտակելը, երկարատեւ կայուն հանցավոր վարքագիծ դրսեւորելը, հանցագործությունների կատարմանը հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավելու ձգտումը, հարձակումների համար զինվորական օբյեկտներ թիրախավորելը, դրանցում առկա մեծ քանակությամբ հրազենին, ռազմամթերքին եւ նույնիսկ ռազմական տեխնիկային տիրանալու նպատակը, իր մշակած հանցավոր ծրագրերի իրականացման ընթացքում մեծ թվով անձանց կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու բարձր հավանականությունը գիտակցելու պայմաններում հանցավոր նպատակների իրականացման հարցում վճռականություն դրսեւորելը, հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում անխուսափելի եւ անդառնալի ծանր հետեւանքների նկատմամբ անտարբերությունը:
Որպես Ժիրայր Սեֆիլյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ են դիտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստությունը նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարելը, վերագրվող բոլոր հանցագործություններում առանձնապես ակտիվ, նախաձեռնող դերակատարումը, հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը հեշտացնելու համար կազմակերպված խմբի կազմում հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը: Մեղադրական ճառում անդրադարձել եմ նաեւ Սեֆիլյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, այն է՝ խնամքին մինչեւ 14 տարեկան երեխայի առկայությանը եւ  Արցախի սահմանների պաշտպանությանը ակտիվ մասնակցությանը: 
Սեֆիլյանին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձրացնող, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը խստացնող նշված հանգամանքների, ինչպես նաեւ իմ մեղադրական ճառում նշված մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ եմ միջնորդել Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման: Այնպես որ, իմ միջնորդած պատժաչափը որեւէ պարագայում չի կարող գնահատվել որպես ոչ համաչափ:
Նույն սկզբունքն է կիրառվել նաեւ մյուս ամբաստանյալների նկատմամբ, որոնց համար միջնորդվել են, որպես կանոն, նվազագույն պատժաչափեր՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքները:   

«Հայոց Աշխարհ»  

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 17-ի համարում

Հարցում
website by Sargssyan