Այսօր՝ 15 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների... Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում մի շարք կարևոր շեշտադրումներ կային, որոնց մեջ ամբողջովին արտացոլված են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և երկրի պետական շահերի պաշտպանությունն արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել այն հատվածը, որտեղ Նախագահն այդ միջազգային բարձր ամբիոնից պատասխան հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զառանցանքներին: Պատասխանները, որոնք հնչեցին ադրբեջանցի դիվանագետի հարցերին ի պատասխան, շատ տիպիկ էին: Նախագահը նախ ֆիքսեց, որ նման զառանցանքային հռետորաբանությամբ երբեք հնարավոր չէ նպաստ բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով նաև ուղերձ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ Եվրոպայի լռության հանգամանքներում այդպիսի ռազմատենչ և մաքսիմալիստական հայտարարությունները շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ խնդրի կարգավորման տեսանկյունից և տարածաշրջանային կայունության հետագա ապահովման տեսանկյունից: Սա շատ կարևոր ուղերձ էր, որը, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, որ պատգամավորն առանձնացրեց, այն է, որ ՀՀ Նախագահը ցույց տվեց «և, և»-ի քաղաքականության ճշմարտացիությունը, ինչը կարելի է Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հաջողության կրեդոն համարել: «Մասամբ նաև սադրիչ հարցապնդմանը, թե ինչի՞ պատճառով է Հայաստանը 2013թ.հրաժարվել Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից, Նախագահը վերջնականապես լուծեց խնդիրը, բոլոր հոռետեսներին ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանը հրաժարվել է ստորագրումից, այլ Հայաստանին պարտադրել են «կամ, կամ»-ի սկզբունք, որն անընդունելի է մեր երկրի համար: Երբ Հայաստանը համոզել է Արևմուտքին «և, և»-ի ճշմարտության մեջ, կարողացել է անմիջապես վարել բանակցություններ, ինչի արդյունքում 2017թ. նոյեմբերին Եվրոպական Միության հետ կնքվեց համապարփակ համագործակցության համաձայնագիր, ինչով ապացուցվեց, որ երկիրը կարող է լինել տարբեր ինտեգրացիոն համակարգերում` չոտնահարելով այդ համակարգերի շահերը և առաջ մղելով իր սեփական շահը: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում էլ, երբ մինչև վերջերս խոսում էին մի գիշերվա մեջ որոշումներ կայացնելու մասին, բոլորի համար արդեն պարզ ու հստակ դարձավ, որ նման շահարկումներն այլևս անիմաստ են, քանի որ բացեիբաց խոսվեց այն պարզ իրականության մասին, որը տեղի է ունեցել 2013թ.»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը կարևորում է այն հանգամանքը, որ հենց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների գնահատմամբ Հայաստանը, կարծես, հանդես եկավ գլխավոր դերում, դրական կերպարով: «Ստացվեց այնպես, որ Հայաստանը Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին, խոսեց հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու առաջնահերթության մասին, խոսեց դրանց չիրականացման պատճառների մասին, մասնավորապես, հղում տալով նաև Թուրքիային և ցույց տալով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների չվավերացման միակ մեղավորն ու պատասխանատուն Թուրքիան է, որը հանդես եկավ լրացուցիչ նախապայմաններով, որոնք ամենևին առնչություն չունեին կարգավորվող խնդրի հետ: Իսկ այդ նախապայմանները, մենք գիտենք, կապված են արցախյան հակամարտության հարցում մեզ անտեղի, չպատճառաբանված և անընդունելի զիջումներ պարտադրելու հետ, և Նախագահը շատ ճիշտ ձևակերպեց, որ մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը ֆիքսել ենք արցախյան հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով, բայց արժանապատվորեն»,- ընդգծեց Թորոսյանը:

Եզրափակելով խոսքը` Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Մյունխենում ՀՀ Նախագահը ամբողջությամբ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ներկապնակը, առաջնահերթությունները և այն կարևոր գործոնները, որոնք պետք է ընկած լինեն հակամարտությունների լուծման հիմքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:

Հարցում
website by Sargssyan