Այսօր՝ 25 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ել... Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է ... Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող...
ԼՐԱՀՈՍ
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում

Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար. Տարոն Մարգարյան.Լուսանկարներ

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել կատարված աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին փետրվարի 20-ին ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, կանաչ տարածքների ու ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է համայնքային ծրագրերով ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարևոր դերակատարում են ունեցել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Մասնավորապես հարմարավետ պայմաններ են ապահովվել և նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, վերաբացվել է տարածաշրջանում միակ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, ինչպես նաև շահագործման է հանձնվել գերժամանակակից սարքավորումներով համալրված ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը, ներկայումս էլ ընթացքի մեջ են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները:

Ներկայացնելով 2018թ. համար նախատեսված անելիքները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ տարեկան ծրագրերին զուգահեռ այս տարի ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ շարունակական քայլեր կձեռնարկվեն նաև աշխատակազմ-բնակիչ կապն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Ձեր կողմից սահմանված քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իսկապես արդյունավետ միջոց է՝ առավել մոտիկից ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ դրանց տալով համապատասխան լուծումներ: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական աջակցության համար»,- նշել է Արթուր Ստեփանյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումը:

«Վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք իսկապես տնտեսական ակտիվություն են ապահովել վարչական շրջանում: Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով բնակիչների հետ մշտական կապի ապահովմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական՝ քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին համապատասխան լուծումներ տալու հարցում:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները պետք է վստահ լինեն, որ դիմելով վարչական շրջանի աշխատակազմ՝ կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման հարցում: Նման աշխատաոճի արդյունքում բնակիչն, անշուշտ, համոզված կլինի, որ ի դեմս վարչական շրջանի աշխատակազմի՝ ունի իրեն հուզող խնդիրների լուծմանն ու աջակցմանը պատրաստ օղակ, ինչն իր հերթին մեր համաքաղաքացուն կդարձնի մեր լավագույն գործընկերն ու աջակիցը: Ի վերջո, Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն է մեր աշխատանքային ուղենիշը, որը կազմվել է հենց մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները հաշվի առնելով, ու ես վստահ եմ, որ մեր թիմը ունի՛ բավարար ներուժ, կամք և վճռականություն՝ այն լիարժեք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:

Հարցում
website by Sargssyan