Այսօր՝ 17 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների... Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան

Ինչու էին սպասելի Ալիևի հայտարարությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը ԵԱԿ VI համագումարում, որի քառորդ մասը նվիրված էր Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հանգեցվում էր հայկական երկու պետությունների դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման անհրաժեշտությունը հիմնավորելուն, մեզ համար միանգամայն սպասելի էր։ Չէ՞ որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել ապշերոնցի սուլթանի բացահայտ քամահրական վերաբերմունքին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համառ հորդորներին։

Ավելին՝ անարձագանք են մնացել նաեւ Ադրբեջանի՝ բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածություններին հակասող գործողությունները։ Այս ամենն Ադրբեջանի ղեկավարության կողմից ընկալվել է որպես լռելյայն հավանություն՝ մասնավորապես այդ երկրի ռազմականացմանը։

Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող քաղաքագետներն արդեն բացահայտ հայտարարում եւ «հիմնավորում» էին այն անհրաժեշտությունը, թե «թուրքական ռազմակայաններ պետք է հիմնվեն նաեւ Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ Նախիջեւանում, եւ թող ոչ ոք չասի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ, իբր, իրավունք չունի առանց Բրյուսելի հետ համաձայնեցման երրորդ երկրում ռազմակայան բացել։ Թուրքիան ռազմակայան բացել է, չէ՞, Կատարում, եւ ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի դժգոհություն չի հնչել։ Ուրեմն նույնը կարելի է անել նաեւ Ադրբեջանում» («Թուրքիան կարող է եւ պետք է ռազմակայան ունենա Ադրբեջանում», EADaily, 28 հոկտեմբերի 2017թ.)։

Ըստ երեւույթին, Ադրբեջանի իշխանամերձ քաղաքագետների հիշողության մեջ դեռեւս թարմ են Թուրքիայի ղեկավարության գործողությունները 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին. այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ադրբեջանական ղեկավարությանը համառորեն կոչ էր անում շարունակել մարտական գործողություններն ընդհուպ մինչեւ հաղթական ավարտը, ընդ որում՝ երդվելով հայտարարում էր, որ Թուրքիան համակողմանիորեն կաջակցի Ադրբեջանին։

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել. իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի դերը։ Եվ ահա, 2018թ. փետրվարի 13-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսին հրապարակել է «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցը։ Զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի փոխզիջման գնալ չցանկանալը, կողմնակի ճնշման մեծացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը 2018թ. կարող են հանգեցնել խոշորամասշտաբ մարտական գործողությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», որոնք, ինչպես ասվում է զեկույցում, կարող են ներգրավել Ռուսաստանին՝ տարածաշրջանային իր դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։

Հետեւելով այս ամենամյա զեկույցի տրամաբանությանը՝ Թուրքիան եւ Իսրայելը, որոնք Ադրբեջանին ամենաարդիական զենք մատակարարողներն են, նույնպես կարող են ներգրավվել հակամարտության մեջ՝ իրենց տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար։ Ավելին՝ 2017թ. Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնպիսի արնածոր վերք է Թուրքիայի համար, ինչպեսեւ Ադրբեջանի համար է... Ցավոք, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցնի ադրբեջանական տարածքների օկուպացիան, այդ հարցը լուծելն անհնար կլինի։

Օկուպացիային անհապաղ պետք է վերջ դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա... Կարծում ենք, որ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, պետք է ավելի ակտիվ աշխատի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»։

Արտաշես Գեղայման

ԱԺ պատգամավոր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 21-ի համարում

 

Հարցում
website by Sargssyan