Այսօր՝ 25 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ել... Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է ... Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող...
ԼՐԱՀՈՍ
Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում

Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է

Սերո Խանզադյանի նամակը՝ վերլուծական մեկնաբանությամբ, առաջինը տպագրեց Բեյրութի ռամկավարների «Զարթոնք» թերթը։

1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակը տպագրվեց նաեւ այնտեղի դաշնակցական «Ազդակ», հնչակյան «Արարատ», սոցիալիստների «Կանչ» թերթերում։ Եվ ապա շղթայական ռեակցիայով «Արցախի գտնվելու իսկական տեղի մասին հարցը» բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ։ Իսկ «Ամերիկայի ձայնի» հայկական բաժինը կես տարի շարունակ, համարյա թե ամեն օր հատուկ հաղորդումներ էր պատրաստում՝ մեկնաբանություններով եւ արձագանքներով։

Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն։ Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում։ Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին եւ գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին։ Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ իրենց արժանավայել էին պահում։ Նամակի վերաբերյալ Դեմիրճյանի արձագանքի մասին մանրամասն պատմել եմ իմ «Դրախտ եւ դժոխք» գրքում։

Բազմաթիվ նամակները ցույց տվեցին, որ նամակագրական ժանրը մարտական, ռազմավարական զենք է նման իրավիճակներում։ Ծանր քարի տակով ջուր չի հոսում։ Բաքվում երկար ժամանակով սսկվեցին։ Նման յուրաքանչյուր ալիք հրում էր դեպի Ղարաբաղյան շարժման սկիզբ։ 70-ականների վերջին, 80-ականների սկզբին Երեւանում, գործնականում բոլոր հերթական կուսակցական ժողովներում, կոմունիստները (այո, այո՛, հենց կոմունիստները) բարձրացնում էին Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը։ Այդ ժամանակ արդեն տարբեր հիմնարկներում հայտնվել էին քսերոքսները, ինչը հնարավորություն էր տալիս հազարավոր օրինակներով թռուցիկներ տարածել։

Թռուցիկները մեծ մասամբ ռուսերեն էին։ Դրանք թարգմանվում էին հայերեն միայն նրա համար, որ ուղարկվեին Սփյուռք։ Հեղինակները գրողներ էին, գիտնականներ, տնտեսագետներ, պատերազմի վետերաններ, սոցիոլոգներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Լենինգրադից, Ռյազանից, Դոնի Ռոստովից եւ բազմաթիվ այլ քաղաքներից։ Նյութերը ոչ միայն տեղեկատվական, այլեւ լուսավորական բեռ էին կրում։

Ամենատարածված բառը Վերակառուցման շրջանում, բացի «հրապարակայնություն», «ժողովրդավարություն», «արագացում» բառերից, «բնապահպանությունն» էր։

Ճիշտ է, ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումից դեռ շատ առաջ, որը 1985 թվականի ապրիլի 23-ին հռչակեց վերակառուցման սկիզբը, ԽՍՀՄ-ում բուռն կերպով քննարկում էին բնապահպանական խնդիրներ։ Բայց այստեղ հայտնվեց շրջակա միջավայրի պահպանման պայքարի նոր ձեւաչափ՝ ցույցերը։ Խորհրդային Միությունում առաջին ցույցերը եղան Հայաստանում։ Դրանք սկզբում անցկացվում էին կուսակցական հավաքներում դեռեւս 1986 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 1987-ի ամռանը, առանձնապես աշնանը, ինչ-որ մեկը Երեւանի Թատերական հրապարակն անվանելու էր լոնդոնյան Հայդ պարկ, որտեղ կարելի էր հավաքվել եւ ասել այն ամենը, ինչ կուտակվել է սրտումդ։

Այնտեղ առաջին անգամ հայտնի դարձավ, որ վանդալները Չարդախլուում ավերել ու թալանել են Խորհրդային Միության մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի թանգարանները։ Մեր ժողովրդի սրտում կուտակվել էին ոչ միայն Սեւանի ու Երեւանի խնդիրները, որոնց մասին հատուկ հենց այդ ժամանակ շատ էին գրում տեղական ու կենտրոնական մամուլում, այլեւ Նախիջեւանի եւ Ղարաբաղի խնդիրները։ Մենք միշտ Նախիջեւանը դնում էինք Ղարաբաղից առաջ։ Այստեղ արդեն անգնահատելի դեր կատարեց Իգոր Մուրադյանը, ամեն անգամ մանրազնին նախապատրաստվելով յուրաքանչյուր բնապահպանական ցույցին, որն ավարտվում էր երթով՝ ցուցապաստառներով, կարգախոսներով եւ Գորբաչովի դիմանկարներով։

...Հենց այդ ժամանակ էր, որ Արցախի եւ Նախիջեւանի տարածքում բազմաթիվ ակտիվիստներ սկսեցին ստորագրահավաքը։ Յուրաքանչյուր մեքենագիր էջի վերեւում գրված էր. «Հանուն Հայաստանին Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միացման», եւ ապա հաջորդում էին անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը։ Ավելի քան ութսուն հազար մարդ Արցախում եւ Նախիջեւանում մասնակցեց խորհրդային իրականության համար այդ եզակի հանրաքվեին, որը համարվում է ժողովրդական քվեարկության անվիճելի ձեւ։

Քաղաքական թռուցիկների ամենաբեղուն հեղինակներից մեկը՝ Սուրեն Այվազյանը, այդ բոլոր ստորագրություններն ամբողջացրեց կոշտ կազմով տասը ահռելի հատորներում։ Մոսկվա ուղարկվելուց առաջ դրանք պետք է ցուցադրվեին Հայաստանի Գրողների միության կուսակցական ժողովում։ Օրինակներից մեկը ես պահում եմ տանը՝ աչքի լույսի պես։

Գուցե Ղարաբաղյան շարժումն սկսվեց Խանզադյանի նամակի՞ց։ Իսկ գուցե բնապահպանական եւ մուրադյանական ցույցերի՞ց։ Իսկ գուցե մի ողջ ժողովրդի ստորագրահավաքի բուն գործընթացի՞ց։ Գուցե։ Սակայն, իմ խորին համոզմամբ, Շարժումը եղել է միշտ՝ սկսած թերեւս տասնյոթ թվականից։ Հնարավոր է՝ տասնութից, երբ Դաշնակցական հանրապետության առաջնորդները սկսեցին Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհի շինարարությունը։ Դա նման էր հզոր գետի շարժման, որը յուրաքանչյուր վերստի հետ ավելի ու ավելի հորդահոս եւ կենարար էր դառնում։

Ինձ թվում է՝ պետք է խոսել ոչ թե այդ գետի ակունքի, այլ վտակների մասին։ Մի՞թե վտակ չդարձավ իսկապես քաջարի մարդու՝ Հայաստանի ԿԿ(բ) Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի՝ Ստալինին ուղղված նամակը 1945 թվականի նոյեմբերին, երբ բոլոր ժամանակների ու ժողովուրդների առաջնորդը հաղթանակից հետո, Զեւսի պես, բարձրացվել էր աստծո աստիճանին։ Գրիգոր Հարությունյանը շատ էլ լավ գիտեր, որ հենց Ստալինն էր անձամբ՝ 1921 թվականի հուլիսի 5-ին, ստիպել ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներին չեղյալ համարել նախկինում ընդունված որոշումը եւ վառել մի խարույկ, որը վերածվելու էր անվերջանալի հրդեհի։ Գ.Հարությունյանը չէր կարող չիմանալ, որ, բացի ամենայնից, բախվելու է Ստալինի հիվանդագին փառամոլությանը։

Զորի Բալայան

Շաունակելի

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 21-ի համարում

 

Հարցում
website by Sargssyan