Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների...
ԼՐԱՀՈՍ
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ»

Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանն ակնհայտորեն ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձևավորմանը: Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: «Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից: Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա»,- շեշտել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: «Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.։ Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: «Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Հարցում
website by Sargssyan