Այսօր՝ 23 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող... Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ... Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնել... Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով
ԼՐԱՀՈՍ
Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից. Աշոտյան Հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի վրա. Նախագահն այցելել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը վտանգավոր է դառնում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար է նշանակել

Ադրբեջանը պատերազմի շանս է փնտրում

Հունվարի 20-ին սկիզբ առած թուրքական զորքերի Աֆրինի ռազմագործողությանը զուգահեռ Թուրքիան ու նրա մատուցմամբ Ադրբեջանը հետեւողականորեն սկսել են իրականացնել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրիչ քայլերի մի ամբողջ փաթեթ, որը լուրջ անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։
Մասնավորապես արդեն հնչել են Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակի եւ Ֆրանսիայի արտգործնախարարության նախազգուշացնող հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի «երեւանյան հավակնությունների» խնդրով, իսկ եվրոպական կառույցների ներկայացուցիչները սկսել են նախազգուշական այցեր կատարել մեր տարածաշրջան հասունացող կոնֆլիկտը կանխելու համար։

Այս ամենը դեռ բավարար չէ թուրք-ադրբեջանական ընդհանուր զորաշարժի առաջն առնելու համար, որովհետեւ այն հիմնվում է միանգամից երկու գործելադաշտում իրականացվող զուգահեռ քայլերի համադրության սկզբունքի վրա։
Նկատի ունենալով Սիրիայի հետ տեղի ունեցած ողբերգությունը՝ թուրքական զույգ պետությունները հանգել են եզրակացության, որ իրենց հետեւողական ու նպատակասլաց աշխատանքի դեպքում հնարավոր է նույն սցենարը տեղափոխել Հարավային Կովկաս, այսինքն՝ գերտերությունների դիմակայության ու պայքարի մթնոլորտն օգտագործել տարածաշրջանի պայթեցման ու հայկական գործոնի չեզոքացման համար։

Ուստի ինչ քայլեր անում է Թուրքիան Սիրիայի հանդեպ իր հավակնությունները հիմնավորելու նպատակով, նույնը անմիջապես կապկում են Բաքվի քարոզիչներն ու մատուցում միջազգային հանրությանը որպես իրենց տարածաշրջանային հավակնություններ։ Ընդ որում՝ եթե Սիրիայում երկու կողմերի թիրախը քրդերն են, ապա Հարավային Կովկասում՝ հայերը։
Այսպես. երբ Թուրքիան ահաբեկիչներ է որոնում Սիրիայում՝ ի դեմս քրդական «Ռոժավայի» մարտիկների, Ադրբեջանը, քրդեր է փնտրում Հայաստանում ու Ղարաբաղում։ Երբ Թուրքիան հիմնավորում է իր իսկ հորինած «տեռորիստներին» հետապնդելու եւ ոչնչացնելու գաղափարը, Ադրբեջանը խոսում է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու մասին։ Երբ Թուրքիան քրդերի հետ համագործակցող հայեր է որոնում Սիրիայում, Ադրբեջանը խոսում է արտասահմանի հայկական լոբբիստական կառույցների կողմից իրեն սպառնացող մահացու վտանգի մասին։

Եթե փնտրենք վերջին ամսվա ընթացքում ծավալվող այս զուգահեռ քարոզչության կենտրոնատեղին, ապա կտեսնենք, որ նրա «օրիգինալ» գաղափարների գլխավոր տիրաժավորողի դերն է խաղում թուրքական տերմինաբանությամբ՝ «Ցեղասպանության պնդումների դեմ պայքարի» գլուխ կանգնած Գյուլբեյ Գյոքսելի գլխավորած սադրիչների խումբը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարից փաստորեն անցել է մի նոր ցեղասպանության գաղափարական նախապատրաստման գործին։
Եվ տարօրինակն այն է, որ ցեղասպանությունն արդարացնող սադրիչների կողմից արտահատվող անհիմն տեսակետներն ու կեղծ լուրերը երբեմն կրկնում են անգամ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն ու այդ երկրի մյուս պաշտոնյաները։ Նրանք բազմիցս են անդրադարձել նաեւ իրենց կողմից արդեն որպես «ապացուցված փաստ» դիտարկվող՝ Ղարաբաղում քրդական ՔԲԿ-ի ճամբարների գոյության մասին լուրին։ Դրան օրերս գումարվել է նախագահ Ռ.Էրդողանի անսպասելի անդրադարձը Խոջալուի 1992 թվականի դեպքերին եւ այն չմոռանալու մասին սպառնալից ակնարկը։

Այսինքն՝ թուրքական ֆաշիստների ու նախագահ Ռ.Էրդողանի միջեւ նույնպես գոյություն ունի դերերի որոշակի բաշխում, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում է այն իրականացվում Սաֆարովի նման մարդասպանների հերոսացման քաղաքականության միջոցով։
Հարց է առաջանում. որքանո՞վ են իրական Հարավային Կովկասի «սիրիականացման» Թուրքիայի ու Ադրբեջանի մտադրությունները, երբ Սիրիայից մի կտոր պոկելու համար Թուրքիայի ձեռնարկած վերջին ռազմարշավի հաջողությունը դեռեւս մնում է մեծ հարցականի տակ։

Հեղինակ՝ Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 22-ի համարում

Հարցում
website by Sargssyan