Այսօր՝ 21 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող... Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ... Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնել... Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները
ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից. Աշոտյան Հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի վրա. Նախագահն այցելել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը վտանգավոր է դառնում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար է նշանակել Կառավարության ծրագիրը քաղաքագիտական նոնսենս է Հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագիրը Մի կառավարության որոշման նախագծի հետքերով

Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է

Սկիզբը՝ նախորդիվ

Այդ օրերին ես կապվում էի ե՛ւ Երեւանի, ե՛ւ Ստեփանակերտի հետ։ Այդ հարցում ինձ օգնում էր Լուիզ-Սիմոն Մանուկյանը։ Ես գրառումներ էի կատարում իմ հուշատետրերում՝ այդպիսով պահպանելով այն օրերի ժամանակագրությունը, որոնք նախորդել էին սոցիալական պայթյունի սկսվելուն։
...Ստեփանակերտից ինձ տեղեկատվություն էին մատակարարում կնոջս եղբայր Վալերի Մարությանը՝ Արցախի ռազմա-բժշկական ծառայության ապագա հիմնադիրը, եւ իմ մեծ բարեկամ, ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսական բաժնի հրահանգիչ Լեոն Օնիկովը։

Ահա այն օրերի գրառումները. «1988 թվականի փետրվարի 11-ին Կրեմլի առաջարկով Բաքվից Ստեփանակերտ ժամանեց ԽՄԿԿ Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Ն.Կոնովալովը... Ես համոզված եմ, որ դա ոչ թե Կրեմլի առաջարկն էր, այլ Ադրբեջանի ղեկավարներն իրենք էին պնդել, որպեսզի առաջինը Ստեփանակերտ գնար հենց ռուսը։ Չէ՞ որ պետք կլիներ, այսպես ասած, կարգուկանոն հաստատել, այսինքն՝ ճնշման միջոցներ գործադրել հայերի նկատմամբ։ Այնպես որ, մի բան պատահելու դեպքում ամեն ինչ կարելի էր գցել ռուսի վրա։
Բայց ո՛չ Կոնովալովի, ո՛չ էլ Բաքվի հերթական դեսանտը ոչինչ չկարողացավ անել։ Քանզի արդեն փետրվարի 12-ին Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Հադրութում միաժամանակ անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ։ Օրակարգում միայն մի հարց էր դրված՝ ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ի հետ։ Մարտունու եւ Ասկերանի շրջաններում բախումներ տեղի ունեցան ակտիվիստների եւ մարզի ղեկավարության միջեւ։

Չնայած սպառնալիքներին, երկու տեղում էլ բողոքն արտահայտվեց ցույցերով։ Ամենագլխավորը տեղի ունեցավ փետրվարի 13-ին։ Ուղիղ ժամը 11-ին Ստեփանակերտի Լենինի հրապարակում տեղի ունեցավ ոչ թե տարերային, այլ նախապես կազմակերպված առաջին ցույցը, որը տեւեց մեկ ժամ։ Իշխանությունների համար դժվար էր կազմել Կրեմլի ղեկավարությանն ուղղված զեկույցների տեքստերը. մայր հայրենիքի հետ միավորվելու պահանջներն ընթանում էին կարգախոսների ներքո՝ հանուն ժողովուրդների բարեկամության, հրապարակայնության, ի պաշտպանություն վերակառուցման եւ Գորբաչովի քաղաքականության։

...Եվ այսպես. երազանքի օր էր վիճակված դառնալ 1988 թվականի փետրվարի 20-ը՝՝ շաբաթ օր։ Հենց այդ օրը, վաղ առավոտյան, թռիչքից ամբողջ երեք ժամ առաջ, Լուիզ-Սիմոնի հետ մեքենայով գնում էինք Քենեդի օդանավակայան։ Նախորդ օրը իմացել էի, որ Մոսկվայից այստեղ էր թռչելու ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, եւ Լուիզը ցանկություն էր հայտնել ծանոթանալ, ինչպես այն ժամանակ էին մեծարում հայտնի տնտեսագետին՝ «վերակառուցման ճարտարապետի» հետ։ Ես անընդհատ նայում էի ժամացույցիս։ Տարբերությունը Ստեփանակերտի հետ ութ ժամ էր։ Իսկ դա նշանակում է, որ հենց այդ ժամանակ, երբ մենք օդանավակայանի ճանապարհին էինք, Ստեփանակերտում սկսվում է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ, XX գումարման նստաշրջանը։
Օդանավակայանում ես Լուիզին ծանոթացրի ակադեմիկոս Աղանբեկյանի հետ, որը պատմեց, թե ողջ Մոսկվան փոթորկվում է. բոլորի շուրթերին «Ղարաբաղ» բառն է։ Ես նրան հայտնեցի, որ մեր հայրենակիցներին լավ ծանոթ է ԱՄՆ-ում իր մեկամսյա այցելության երթուղին եւ արդեն նախապատրաստած հարցեր ունեն Ղարաբաղի վերաբերյալ։ Նա հակադարձեց. «Իսկ ես էլ նախապատրաստած պատասխաններ ունեմ»։
Փետրվարի 21-ի վաղ առավոտյան արդեն Մոսկվայում իմացա, որ Ստեփանակերտի նստաշրջանը չորս ժամով հետաձգվել էր։ Այն սկսվել էր տեղական ժամանակով ժամը 20-ին։ 149 պատգամավորից նստաշրջանի աշխատանքին մասնակցել էին 110 հոգի։ Այդ մասին ինձ հեռախոսով հայտնեց Վալերի Մարությանը։ Ես նրան խնդրեցի վերցնել «Սովետական Ղարաբաղ» թերթը եւ բարձրաձայն կարդալ նիստի որոշման տեքստը։
Նա սկսեց կարդալ. «Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ միջնորդելու Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշեց՝ ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնում հանդես բերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ակնկալիքների հանդեպ եւ վճռել ԼՂԻՄ-ը Ադդրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ փոխանցելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ՝ դրականորեն լուծելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը»։

Զորի Բալայան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 22-ի համարում

Հարցում
website by Sargssyan