Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

Գեղեցիկն իտալացիների արյան մեջ է

Հայմեդիա.am-ի «Բացահայտենք աշխարհը»  խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Իտալիան, իտալական բարքերն ու դրանց առանձնահատկությունները:

Կամավորական ծրագրով Իտալիա մեկնած Լիլիթ Մուրադյանն ասում է՝ Իտալիան անհնար է մոռանալ: Նման նրբաճաշակություն ոչ մի այլ տեղում չես կարող տեսնել՝ Իտալիան գեղեցիկի երկիր է...


Իտալիայում ամեն անկյունում արվեստ կա...

Եթե խոսում ենք Իտալիայի մասին, ապա պետք է հստակ առանձնացնենք՝ Հյուսիսային Իտալիա և Հարավային Իտալիա, սրանք երկու տարբեր հասկացություններ են: Հյուսիսում գտնվում են երկրի արդյունաբերական գոտիները, այստեղ մարդիկ ապահովված են, սոցիալ-տնտեսական պայմանները լավ են, իսկ հարավում ամեն ինչ այլ է, մարդիկ աշխատանքի լուրջ խնդիր ունեն, տնտեսությունը ճգնաժամի մեջ է: Այս ամենով պայմանավորված՝ բարքերը, ապրելակերպն ու  տրամադրությունները լիովին տարբեր են: Առաջինը, որը ընդհանուր է ամբողջ Իտալիայի համար, գեղեցիկն է:

 Գեղեցիկի և գեղեցիկը տեսնելու ընկալումն Իտալիայում շատ վառ է արտահայտված: Չկա մի տուն կամ բակ, որը գեղեցիկ չէ, ոչ թե տգեղ չէ, այլ գեղեցիկ չէ: Անգամ աղքատ թաղամասերում  ամեն ինչ գեղեցիկ է, էսթետիկ կողմը պահված է:


Իտալիայի ամեն անկյունում արվեստ կա: Փողոցով քայլում ես, ամեն ինչ գեղեցիկ է՝ մարդիկ, տները, սրճարանները, անգամ աղբամանները շատ գեղեցիկ են: Գեղեցիկն իտալացիների արյան մեջ է: Մեծ, թե փոքր, հարուստ, թե աղքատ, նրանք ամեն ինչի մեջ տեսնում և գնահատում են գեղեցիկը: 


Նրբաճաշակ են և գեղեցիկ

Իտալացիներին ևս չենք կարող միանշանակ բնութագրել: Այն, ինչ մենք ֆիլմերից գիտենք իտալացիների մասին, բնորոշ է հարավի իտալացիներին: Տաքարյուն, կրիմինալ, բարձրախոս, ժեստերով շփվող՝ սա վերաբերում է հարավի իտալացիներին՝ Հռոմ, Նեապոլ, Սիցիլիա: Հարավում աղմկոտ է, կարգուկանոն չկա:

Հյուսիսում՝ Միլանում, Վենետիկում, մարդիկ շատ տարբեր են: Այստեղ հանգիստ են, հարգալից, զուսպ, որը շատ դեպքերում ընկալվում է որպես սառնություն: Նրանք բարյացակամորեն ժպտում են, օգնում քեզ, բայց, մեծ հաշվով, քեզանով հետաքրքրված չեն, ամեն ինչ անում են քաղաքավարությունից և բարեկրթությունից ելնելով: 


Մեր խոսակցականում մի բառ կա՝ թույն, երևի թե ավելի հարմար բառ չեմ գտնի, որպեսզի նկարագրեմ իտալացիների ճաշակն ու իտալական նորաձևությունը: Միլանի փողոցներով քայլելիս ապշում ես՝ բոլորն այնքան գեղեցիկ են՝ կանայք կանացի հագնված են, էլեգանտ, տղամարդիկ՝  նրբաճաշակ և առնական:



Մնացած քաղաքները, իհարկե, Միլանի նման չեն, նորաձևության առումով այդքան էլ տպավորիչ չեն, բայց իտալացիները, ընդհանուր առմամբ, շատ նուրբ ճաշակ ունեն՝ հատկապես դետալների հանդեպ, մի գոտիով կամ աքսեսուարով կարող են բարձրաճաշակ լուք ստանալ: 
Երբ թանգարաններից  դուրս էի գալիս փողոց, նույն կազմվածքով մարդկանց տեսնում էի նաև դրսում, միքելանջելոներ շատ կան: Շատ գեղեցիկ կազմվածք ունեն, թխամաշկ են, կրքոտ: Մեծ ուշադրություն են դարձնում սպորտին և առողջ ապրելակերպին: 
Տղամարդիկ շատ գեղեցիկ են, ինձ հիացրել էր նրանց աչքերի գույնը, որը ծովի կապույտի և կանաչի խառնուրդ էր: Իրենց տարիքից երիտասարդ են երևում, երբեք չես կարող նրանց իրական տարիքը գուշակել: Դա նրանց խնամվածությունից, առողջ ապրելակերպից և սոցիալական լավ պայմաններից է գալիս:  

Իտալացիաները տիրապետում են զրուցելու արվեստին: Նրանք գիտեն, թե որտեղ ինչից է պետք խոսել, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրենց զգացմունքներին: Ես այդ ընթացքում չեմ հանդիպել մեկին, ով չկարողանա գեղեցիկ խոսել: Շեշտը ամուսնության վրա դրված չէ, կարող են տարիներով միասին ապրել և հետո միայն  օրինականացնել հարաբերությունները:

Իտալական մաֆիան 

Ինչ վերաբերում է իտալական մաֆիային, ապա սիցիլիացիների խոսքով՝ մաֆիա դեռ կա, բայց ոչ այն չափով, որքան խոսվում է: Դա կինեմատոգրաֆիայի ստեղծած ստերիոտիպերն են, քան իրականություն:
Իտալիայում ևս իրենք իրենց վերաբերյալ ստերեոտիպեր ունեն, օրինակ՝ սիցիլիացիների մասին ասում են, որ նրանք խոսում են միայն ուտելիս, հյուսիսում ապրողները էլիտար մասսայից են, հարավի բնակչությունը՝ ավելի ստորին խավի և այլն:


Հայերի և իտալացիների նմանության մասին

Հարավային Իտալիան ասես Հայաստանը լինի: Հատկապես սիցիլիացիները  շատ նման են հայերին, նրանց բարբառի շեշտադրությունը ևս հայկականի նման է: Իսկ ամենաակնհայտ նմանությունը «մունաթն» է, այստեղ էլ են «մունաթ» գալիս, իսկը Հայաստանն է: Տաքարյունության առումով ևս նմանություն կա, բարձրախոս են, աղմկոտ: 

Հարավում չկար «մունաթ», այստեղ երբեք չէիր գուշակի, թե մարդն ինչ է զգում կամ մտածում այդ պահին: Առհասարակ, Իտալիայում տարբերությունն այն աստիճանի է, որ մի քաղաքի բնակչությունը մյուսին կարող է չհասկանալ, օրինակ՝ Նեապոլի լեզուն չեն հասկանում, խոսում են նեապոլիտանական լեզվով, որը մնացած տարածաշրջանների իտալացիները չեն հասկանում: 

Ազատ են, բայց պատասխանատու

Շատերիս մոտ ձևավորված է մի կարծրատիպ, որ Եվրոպայում ընտանիքի ինստիտուտը կայացած չէ, ազատ բարքեր են և ամենաթողություն: Բայց դա իրականում այդպես չէ:


Իտալիայում, ինչ խոսք, կա ազատություն, բայց դրա հետ մեկտեղ կա պատասխանատվություն, բարձիթողի վիճակ չի: Երեխաների դաստիարակության հիմքում ևս դրվում է պատասխանատվության զգացումը: Կարևորվում է ինքնուրույնությունը, նրանք երեխային աշխատանքի նախապատրաստում են դեռ փոքր տարիքից՝ մանր գործեր հանձնարարելով և ամեն ինչի մեջ ներգրավելով: Դա ինձ շատ է դուր եկել: Երեխային մեծացնում են աշխատելու կուլտուրայով: Իտալիայում 18 տարեկանից երեխաները ծնողներից  առանձնանում են և ինքնուրույն ապրում: Չնայած վերջին տարիներին այս տենդենցը մի փոքր նվազել է, քանի որ երկրում սոցիալ-տնտեսական պայմանները վատացել են:

Իտալացիները գուրման են...

Իտալացիների մասին խոսելիս չենք կարող չնշել ուտելու հանդեպ նրանց սիրո մասին: Մի ասացվածք ունեն՝ սերն ու ուտելը չպետք է ստիպողաբար լինի: Նրանք գուրման են, սիրում են համեղ ուտել և երբեք, երբեք, երբեք չեն հոգնում պաստայից: Իտալիայում անգամ ամենասովորական տնային տնտեսուհին էլ շատ համեղ է պատրաստում: Իտալիայում ամեն ինչ շատ համեղ է: Պաստան ամենատարածված և առաջին ուտեստն է, մատուցում են տարբեր սոուսներով,  այդ պատճառով երբեք չեն հոգնում պաստայից:

Իտալական պիցցան... Այն, ինչ մենք ուտում ենք Հայաստանում, ոչ մի կապ չունի իտալական պիցցայի հետ: Ինձ համար զարմանալի էր, թե ինչպես է մի հոգին ուտում մեկ ամբողջական պիցցա: Բայց ինչն է հետաքրքիր, չնայած այն հանգամանքին, որ նրանց խոհանոցում գերակշռում են ալյուրից պատրաստված ուտեստները, իտալացիները, ընդհանուր առմամբ, նիհար են, դրա պատճառն այն է, որ ճիշտ են սնվում:


Մսակեր են և հացակեր, այս առումով ևս նման ենք, կարծում էի՝ պաստայի հետ հաց ուտելը միայն մեզ է հատուկ, բայց իտալացիները ևս պաստան հացով են ուտում: Իտալիայի ամեն քաղաք ունի իր խոհանոցը: Իտալացիները սիրում են իմպրովիզներ անել, նույն մթերքից կարող են ստանալ լրիվ տարբեր ուտեստներ: Քմահաճ են ոչ միայն ուտելիքի հարցում, այլև խմիչքի՝ հատկապես գինու հանդեպ: Սիրում են որակյալ և թանկարժեք գինիներ խմել: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր գինին, օրինակ՝ Տոսկանիայի գինին շատ հարգի է, Սիցիլիայի գինին շատ թունդ է և խիտ:

Ծույլ են 

Զվարճասեր ազգ են, սիրում են տոնել և ուրախանալ: Այստեղ ամեն առիթ օգտագործում են տոն կազմակերպելու համար, նշում են նախատոնը, ապա բուն տոնը, և դրանից հետո էլ հետտոնը: Հիմնականում սիրում  են տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուր գնալ շնորհավորելն այնքան էլ ընունված չի:
Տեսակետ կա, որ իտալացիները ծույլ են և չեն սիրում աշխատել: Դա մասամբ համապատասխանում է իրականությանը, օրինակ՝ կեսօրին խանութները, սուպերմարկետները, գրադարանները և մի շարք այլ հանրային վայրեր 3 ժամով փակ են:
Հանգստյան օրեր և արձակուրդներ շատ են ունենում, ամեն առիթ օգտագործում են, որ հանգստանան: Այս առումով  ևս տարածաշրջանային տարբերություններ կան, օրինակ՝ հյուսիսում ավելի աշխատասեր են, քան հարավում:

Կյանքը բարեկեցիկ է

Կյանքը, ընդհանուր առմամբ, մատչելի է: Չնայած որ իրենք միշտ բողոքում են, բայց երբ կողքիս ես նայում, ապա բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում: Հարկերն են շատ, բայց աշխատավարձներն այնքան բարձր են, որ կարողանում են ոչ միայն լավ ապրել, այլև ճամփորդել: Իտալիայում ևս արտագաղթ կա, հատկապես Հռոմից, Սիցիլիայից և Նեապոլից շատ են արտագաղթում: Հիմնական երկրներն էլ, որտեղ գնում են ապրելու Բելգիան և Ֆրանսիան են:


Ակաթի Վահանյան

website by Sargssyan