Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը
ԼՐԱՀՈՍ
Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին»

Բելգիայում վարչապետը հեծանիվով անցնում է կողքովդ և բարևում

Հայմեդիա.am-ի «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումն անդրադառնում է Բելգիային: Սուսաննան,  ով յոթ տարի ապրել է Բելգիայում, պատմում է Բելգիայի կյանքի և  բարքերի մասին: 

Բելգիայում, որ առաջին ինձ գրավել է, օրենքի գերակայությունն է և բոլորի համար հավասար լինելը: Այստեղ օրենքն իրոք գործում է, բելգիացիները հարգում են օրենքը:
Ես այստեղ երբեք ինձ օտար չեմ զգացել, արված է հնարավորը, որպեսզի օտարերկրացիներն արագ ինտեգրվեն այստեղի կյանքին և խտրականություն չզգան:


Բելգիացիները շատ քաղաքակիրթ են, հարգալից, գիտեն՝ ինչ բան է անձնական սահմանը: Բայց, ամեն դեպքում, սառն են: Այստեղ հայկական ջերմությունն ու ջիգյար ասվածը չես գտնի: Բելգիայում  եղանակը գրեթե միշտ խոնավ է, անձրևոտ, կարծում եմ՝ դա ևս ազդում է մարդկանց վրա, նրանց տրամադրվածության վրա: Մի հանգամանք ևս կա, երբ երեխան դառնում է մի քանի ամսական, նրան արդեն քնեցնում են այլ սենյակում, և այդ սառնություն կոչվածը նրանց մոտ ձևավորվում է դեռ մանուկ հասակից:

Բելգիան աշխարհի առաջատար երկրներից է սոցիալական ապահովության տեսանկյունից, այստեղ կյանքն իրապես բարեկեցիկ է: Բելգիայում վաղվա հոգսի մասին չեն մտածում, իսկ հոգսերից ազատ մարդը, բնականաբար, ավելի ուրախ և թեթև է ապրում: Իսկ թե ինչպես են հասել այսպիսի պետության, կարծում եմ՝ առաջին հանգամանքը աշխատասիրությունն է, աշխատում են՝ բարեկեցիկ են ապրում: Բելգիացիները շատ պատասխանատու են վերաբերվում աշխատանքին, եթե ասենք, մենք հայերս, կարող ենք աշխատանքի ժամին դուրս գալ և ինչ-որ տեղ գնալ, ապա այստեղ նման բան չկա: Ժամանցը՝ ժամանց, աշխատանքը՝ աշխատանք: 


Հանգստանում են ուրբաթ երեկոյան, շաբաթ-կիրակի օրերին և ամառային արձակուրդների ժամանակ: Շատ նրբանկատ են այս առումով, երեկոյան 10-ից հետո անգամ մեկը մյուսին չի զանգահարում, որպեսզի չխանգարի մարդու հանգիստը:
Բելգիայում  մարդը արժեք է: Դիտարկենք  հանդուրժողականության տեսանկյունից, եթե դու խտրական վերաբերմունք ունենաս համասեռամոլի նկատմամբ, ապա քեզ կմեղադրեն անհարգալից վերաբերմունքի և անհանդուրժողականության մեջ: Նրանց համար կապ չունի՝ սև է, թե՝ սպիտակ, համասեռամոլ է, թե ավանդական կողմնորոշման, մարդը  մարդ է:
Ազատ կողնորոշումները քարոզվում են դեռ փոքր, դպրոցական տարիքից, երեխաներին քարոզում են, որ հնարավոր է, դուք ունենաք երկու մայր կամ ասենք երկու հայր, և դա իրենց համար նորմալ երևույթ է:

Ընդհանուր առմամբ, Բելգիայում ազատ բարքեր են: Յուրաքանչյուրն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես ուզում է: Կարող են տարիներով ապրել միմյանց հետ և այդպես էլ չօրինականացնել հարաբերությունները, հնարավոր է 5 տարի միասին լինեն, մի օր որոշեն, որ հոգնել են միմյանցից և հեռանալ առանց որևէ տրագեդիա սարքելու:


Բելգիացիները շատ հասարակ են, ամենաշատը դա է ինձ դուր եկել: Ցուցադրական բաներ չես տեսնի այստեղ: Փողոցում քայլում ես՝ վարչապետը, քաղաքապետը հեծանիվով անցնում են և  սիրալիր բարևում: Ինձ հետ մի անգամ այդպիսի դեպք պատահեց, ես պարզապես ապշել է նման բան տեսնելով: 

Հեծանիվ քշելու մշակույթն այստեղ շատ տարածված է, մարդիկ աշխատանքի են գնում հեծանիվով, քանի որ դա համարում են առողջ ապրելակերպի մաս: Այդ պատճառով է նաև, որ այստեղ կյանքի տևողությունը բարձր է, 80 տարեկան մարդիկ շատ առույգ կերպով հեծանիվ են քշում: 

Երեք լեզվով են խոսում՝ ֆրանսերեն, գերմաներեն և հոլանդերեն: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր խոսակցական լեզուն: Երբ նոր էի եկել Բելգիա, իսկական խառնաշփոթ էր ինձ համար, ականջին շատ օտար, հետո ընթացքում սովորեցի: 



Երիտասարդները շատ բուռն կյանքով են ապրում, բայց դրա հետ մեկտեղ մեծ կարևորություն են տալիս ուսմանը: Կրթական ցենզը բարձր է, ինտելեկտը՝ նույնպես:

Ընդհանուր առմամբ, զվարճասեր ազգ չեն, տոները շատ չեն, հիմնականում նշում են Սուրբ Ծննդյան տոները և Զատիկը: Սուրբ Ծննդյան տոնին միմյանց պարտադիր նվերներ են տալիս, բայց չկա այն ջերմ մթնոլորտը, ինչպես Հայաստանում է:


Գեղեցկությունը հարաբերական բան է, բայց եթե գլոբալ խոսենք, բելգիացիներն աչքի չեն ընկնում իրենց արտաքին գեղեցկությամբ: Ճիշտ է, գեղեցկությանն ու խնամքին քիչ նշանակություն են տալիս, բայց առողջության և առողջ ապրելակերպին շատ ուշադիր են: Առանց նախաճաշի տանից դուրս չեն գալիս, հաճախում են մարզասրահներ, ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմում են բժշկին:

Ավանդական, բելգիական խոհանոց, որպես այդպիսին, չկա, ամեն երկրից մի բան վերցրել են: Բելգիան հայտնի է իր շոկոլադով, որը շատ համեղ է և բնական:


Սիրում են ճանապարհորդել, հիմնականում նախընտրում են տաք երկրներ: Հայաստան էլ են գալիս և նշեմ, որ շատ տպավորված են: Մենք իրենց համար էկզոտիկ ժողովուրդ ենք, նրանց դուր է գալիս  մեր աշխատասիրությունը և իհարկե, հյուրասիրությունը: Տեղի հայերին ևս սիրում են, մեր ջերմությունը շատ են հավանում:


Ակաթի Վահանյան

website by Sargssyan