Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների... Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով
ԼՐԱՀՈՍ
Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված միջոցառումները կակտիվացվեն

Շիրակի և Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասների կողմից կատարված թվով 25 հանցա­գոր­ծության դեպք՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպքի դիմաց:

Իսկ ՀՀ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված 35 հանցագործության դեպք` նախորդ տարվա՝ 29 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքերի դիմաց:

Այս իրողությունը հիմք է տվել փաստելու, որ պատկան մարմինների կողմից անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցները բավարար չափով արդյունավետ չեն:

Վիճակագրական տվյալները համադրելով անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված գործերով ձեռք բերված փաստական տվյալների, որպես ապացույց հանդիսացող՝ հանցագործությունը ծնող պատճառների և պայմանների հետ՝ պարզվել է, որ այս մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նաև չեն ձեռնարկվել արդյունավետ քայլեր՝ վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ: Բացի դրանից, չեն իրականացվել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր:

Որպես նշված խնդիրների լուծման մեխանիզմներ՝ մասնավորապես Շիրակի մարզի դատախազության կողմից կարևորվել են հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը, վերականգնողական կենտրոնների զարգացումն ու ցանցի ընդլայնումը: Անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով իրազեկության բարձրացումը, հնարավորության դեպքում ողջամիտ միջոցներով քրեական բովանդակությամբ հեռուստասերիալներին անչափահասների հասանելիությունը սահմանափակելու որոշակի մեխանիզմների ստեղծումը, իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնների գործունեությանն աջակցելը, ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար համապատասխան ուսուցման կազմակերպումը:

Կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման համատեքստում ցածր մակարդակի վրա է դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների և մարզպետարանի, իրավապահ մարմինների միջև համագործակցության մակարդակը:

Հաշվի առնելով այս ամենը և նկատի ունենալով, որ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիներն առաջնային գործառույթային դերակատարություն ունեն անչափահասների հանցավորության նախականխման և կանխման գործում՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և ՀՀ Լոռու մարզի դատախազ Ասեն Մարտիրոսյանը նախորդ ամսվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում դիմել են համապատասխանաբար Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզերի դատախազներն անհրաժեշտ են համարել անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, այդ կապակցությամբ պետական և տեղական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Դատախազների կողմից բարձրացված հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարզերի դատախազությունների, ոստիկանության, պետական, տեղական և հասարակակական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարաններում կազմակերպվել են ընդլայնված կազմով հանդիպումներ: Դրանց ընթացքում վեր են հանվել անչափահասների շրջանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կատարման պատճառները: Կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները և դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Որոշվել է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ՝ տեղեկատվության փոխանակման և տեսադաշտում հայտնված դեպքերի քննարկման նպատակով:

Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող իրավասու կառույցի աշխատակիցների կողմից առանձին-առանձին ուսումնասիրել թիրախային համարվող այն անչափահասներին վերաբերող գործերը, ում մասին շահագրգիռ կառույցների կողմից ստացել են համապատասխան իրազեկումներ։ Որոշվել է նաև ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային ծրագրեր, հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել գիշերօթիկ և ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների և նրանց ծնողների հետ:

Հարցում
website by Sargssyan