Այսօր՝ 23 մարտի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 486.8AMD
1EUR = 550AMD
1RUB = 7.45AMD
Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողակ... «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինել... Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյ... Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի ... Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է
ԼՐԱՀՈՍ
Բաց նամակ տիկին Նաիրա Զոհրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց Մտքի գոհարներ. Գայանե Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Աշոտյան Իշխանության պատգամավորը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց,որ իրենց իշխանությունը իրականում անհանդուրժողական է «Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այն քաղաքացին, որը չի մասնակցել և չի սատարել իրենց «աննախադեպ քաղաքական իրավիճակին», ստիպված է լինելու մի օր էլ չեղարկել այդ տոնը Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ, որ ձեր մարզում նոր զիբիլանոց ա ուզում բացվի Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարը «լյապեր» է թողնում. Վարչապետի աշխատակազմից զգուշացրել են. ՓԱՍՏ Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ «Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան. Իրավունք TV Մտքի գոհարներ. Հովիկ Աղազարյան Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար Այսօր, կարծում եմ, Փաշինյանը Անվտանության խորհրդի նիստում կստանա Արցախի անունից բանակցելու հատուկ թույլտվություն Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. Նրանց ծնողները մտերիմ են. ԺԱՄԱՆԱԿ Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի կանոնադրությունը Արցախում տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը Դիվանագիտական լուրջ провал,որը նախադեպը չի ունեցել Պահանջվում են նոր ,թավշյա ,ոչ բռնի շարիկ գլորողներ Տնտեսական հեղափոխության միֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք Սերժ Սարգսյանի օրոք մեր միջազգային պահուստները ունեցել են հետևյալ ցուցանիշները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում Замужем за президентом-часть 2: Россия 24 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգում բարձրակարգ աշխատողների խնդրին և «պարգևավճարային սկանդալ»-ին Սրա համար ե՞ն մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված Փաշինյանը ՀԴՄ կտրոններ հաշվելու փոխարեն,ավելի լավ է ասի՝ ե՞րբ է թոշակառուն կոպեկների փոխարեն իրոք թոշակ ստանալու Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը Замужем за президентом-часть 1. Россия 24 Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան Կատարեք տված խոստումները. Փաշինյանի դեմ սպասվում են բողոքի ակցիաներ. ՀՐԱՊԱՐԱԿ Վաղը նման հարձակումներ կանեն գիշերով մենակ փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու վրա և դա կդառնա մարդկանց լռեցման նոր պրակտիկա Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության «Հայոց աշխարհի տերերը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 14.00, Ազգային գրադարանում Այս «կարկառուն» միտքը կարող էր ծնվել միայն «հեղափոխական» կառավարության գլխում և գիշերային շերեփ խփողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ Տեղի ունեցավ Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Միայն փաստեր #15. Մատենադարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան. Իրավունք TV Հայելու առաջ 28.02.2019 Թեհմինա Վարդանյան, Վահան Բաբայան Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով. Հայկ Բաբայան Քաղաքապետարանի գործիչները մատնվել են անգործության. ո՞ր փուլում է ոստիկանապետի գրության պատասխանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան ՊՊԾ գնդի գործով դատավորը որոշեց դատական նիստը դռնփակ անցկացնել մինչև դատաքննության ավարտը Վարչապետի ձեռքը մնաց օդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել. «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Գեբելսյան ժամանակների հոտ է գալիս Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցներին վտարում են խմբագրությունների տարածքներից Նիկոլի կառավարությունը Հայաստանում կրկնում է նույնը ինչ անում էր ԼՏՊ ի իշխանությունը Միայն փաստեր #14. Արտահանում և ներմուծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փնտրվում է 14-ամյա Գրետա Հարությունյանը. երեխայի մոտ առկա է դաունի համախտանիշ Թուրքիայում եկեղեցու պատին հայտնվել են ռասիստական բնույթի հերթական գրառումները Երկրին անհրաժեշտ է երկաթյա ձեռք,այլ ոչ թե պոպուլիստ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել Միայն փաստեր #13. Գրանցված ավտոմեքենաների քանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմությունը պետք է մի բանով զբաղվի

Հարցազրույց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-«Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատը հրավիրեց իր առաջին հանրահավաքը՝ նպատակ հռչակելով կանխել իշխանությունների վերարտադրման գործընթացը։ Այս լոզունգի ներքո ընդդիմության համախմբումը տրամաբանական կլիներ մինչ խորհրդարանական ընտրությունները, բայց հիմա որքանո՞վ է սա ընկալելի, երբ խորհրդարանն ունի կայուն մեծամասնություն եւ օրենքի շրջանակում պատրաստվում է վարչապետ ընտրել:

-Համաձայն եմ, որ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե անցած տարվա այս նույն ժամանակահատվածում՝ ընտրությունների նախաշեմին, ընդդիմությունը փորձեր մեկ միասնական ճակատով հանդես գալ: Բայց գիտենք, որ հայաստանյան ընդդիմությունը սովորաբար չի կարողանում նման քայլ իրականացնել, քանի որ բոլորը հավակնոտ են, բոլորն ուզում են լիդեր դառնալ, ընդդիմությանը հատուկ են խանդի տեսարանները, որտեղ մեկը մյուսին մեղադրում է իշխանության այս կամ այն թեւի նախագիծը լինելու համար:
2017-ի Ազգային ժողովի ընտրություններից առաջ ընդդիմությունը չկարողացավ նման լուրջ քայլ իրականացնել եւ դուրս մնաց խաղից, քանի որ այդ ընտրություններն առաջնային մանդատ ունեցող միակ ընտրություններն էին, որից էլ բխում են այսօրվա քաղաքական քայլերը. խորհրդարանական մեծամասնությունը նախագահ առաջադրեց ու ընտրեց։ Հիմա էլ պատրաստվում է առաջադրել վարչապետ:
Այնուհանդերձ քաղաքական պայքարը կամ քաղաքականությամբ զբաղվելը չի կարող լինել 5 տարին մեկ անգամ, այսինքն՝ ընտրությունից ընտրություն, ու այն, ինչ ընդդիմությունը չի կարողացել անել մեկ տարի առաջ ընտրությունների միջոցով, հիմա փորձում է փողոցային պայքարի միջոցով անել:
Այս իմաստով չեմ կարծում, որ նրանց քայլն անտրամաբանական է, քանի որ ընդդիմությունը պետք է մի բանով զբաղվի, իր քաղաքական օրակարգն ունենա: Անկախ նրանից, թե նախընտրական շրջանում ինչ է արել կամ չի արել, հիմա արտախորհրդարանականները փորձում են իրենց քաղաքական օրակարգը ձեւավորել ու դա անել զանգվածների միջոցով, քանի որ այլ լծակ չունեն:

-Բայց առաջին հանրահավաքը մարդկային ռեսուրսի առումով կարելի է համարել ձախողված. հանրահավաքին շատ քիչ մարդ էր մասնակցում:

-Համաձայն եմ, այս պահին մարդիկ շատ քիչ էին: Մեր հասարակությունն այս պահին ապատիայի մեջ է, դա ցույց տվեցին նաեւ գնաճի հետ կապված զանգվածային ցույց կազմակերպելու փորձերը: Տեսանք, որ մարդիկ, անգամ սոցիալական՝ իրենց գրպանի հետ առնչվող խնդիրների հարցում, փողոց դուրս չեն գալիս: Այս առումով հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է:
Բայց շատ նորմալ եմ ընկալում այն, որ քաղաքական ուժը փորձում է իր թեման բացել, փորձում է օգտագործել ամեն առիթ, որն իրեն ընձեռվում է, սկսած օբյեկտիվից մինչեւ զգացմունքային առիթները, օրինակ, հայտարարում են՝ ո՞նց թողնենք, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ դառնա իշխանության գլուխ: Ինչ-որ ձեւով պետք է զանգվածներին բերեն փողոց, իսկ դրա համար կա՛մ պետք է քաղաքական ծրագիր ներկայացնեն, կա՛մ զգացմունքային ինչ-ինչ հայտարարություններ անեն, մեսիջներ տան, որ ժողովրդին տանից հանեն ու բերեն փողոց:
Վարչապետի սպասվող ընտրությունն օգտագործում են իրենց քայլերը հստակեցնելու, վարկանիշը բարձրացնելու, ռեսուրսներն ավելացնելու համար: Ճիշտն ասած, չեմ կարծում, որ հանրահավաք նախաձեռնողներն այնքան միամիտ են, որ չեն կարողանում գնահատել իրական հնարավորությունները:
Սա քաղաքական գործընթացի ընդամենը մի փուլ է, որի ընթացքում կլինի ընդդիմադիր դաշտի «սելեկցիա», ինչ-որ քաղաքական ուժեր կփորձեն վերաիմաստավորել իրենց գործունեությունը, ինչ-որ ուժեր վերջնականապես կդադարեն գոյություն ունենալուց, որոշները ստիպված կլինեն վերամիավորվել:

Հեղինակ՝ Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 13-ի համարում

website by Sargssyan