Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր... Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններո... Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան
ԼՐԱՀՈՍ
ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը

Հայաստանի և Լիբանանի միջև ներդրումների փոխանակումն ակտիվ փուլում է. Սաադ Հարիրի

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։

Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։

Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:

Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:

Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն և հետագա տնտեսական բարգավաճում:

Կեցցե՛ Լիբանանը և կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը»:

 

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր խոսքում ասել է. «Հարգարժան պարոն վարչապետ և հարգելի բարեկամներ,

Մեծ պատվով այս երեկո հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

Առաջին հերթին, շնորհավորում եմ այս ամսվա սկզբին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը:

Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:

Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում:

Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում:

Ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Պարոն վարչապետ և բարեկամներ,

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, և նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն և մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցելությունը Լիբանանի վարչապետարան:

Կեցցե՛ն Լիբանանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները, կեցցե՛ն Հայաստանն ու Լիբանանը»:

Հարցում
website by Sargssyan