Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապար... Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կա...
ԼՐԱՀՈՍ
Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ» «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց.«Ժողովուրդ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Իրատես» Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը. «Ժամանակ» Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. Փաշինյանը կարող է «կատաղել».«Իրատես» Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ.«Ժամանակ» Երեւանում քրեականացված թաղամասեր չկան. Արտակ Ավետյան Արտակ Ավետյանն այցելել է Երևանի Մնջախաղի պետական թատրոն. Լուսանկարներ Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Բարձրացվել են առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների առևտրային չափաքանակները. ՊԵԿ Չարաշահումներ՝ ջրային ռեսուրսների գործակալությունում․ հարուցվել է քրգործ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ ընտրություններն ազատ չեն. Աշոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ Արտակ Ավետյանը հանդիպել է Ադոնց փողոցի բնակիչների հետ. Լուսանկարներ Ռեֆորմիստները վերահաստատեցին, որ անցել է «դաբրոների» ժամանակը.Վահան Բաբայան. Լուսանկարներ «Բիզնեսմեններն անհանգստացած են». գործարար Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին Կարեն Վարդանյանը ընտրվել է Ռեֆորմիստների փոխնախագահ

«Ռեֆորմիստ» Ֆրանցիսկոս Պապն ու նրա 5-ամյա գահակալությունը. ՖՈՏՈՇԱՐՔ

Ուղիղ 5 տարի առաջ այս օրը Վատիկանի Սիքստինյան մատուռի տանիքից ելնող ճերմակ ծուխն ազդարարեց՝ 1 մլրդ 200 մլն կաթոլիկներն իրենց նոր առաջնորդն ունեն: Ընտրված Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այս հինգ տարիների ընթացքում ջանացել է վերափոխել կաթոլիկ եկեղեցին, երկխոսություն ստեղծել աշխարհի բոլոր ծագերում, մարդու կողքին մնալ և այլն: Նրան այս քայլերի համար թե´դատապարտում են, թե´՝ դրվատում: Բայց այն, որ նա գրեթե ամեն բան անում է այլ կերպ, քան իրեն նախորդողները, փաստ է:

ՀայՄեդիա.AM-ն առաջարկում է ծանոթանալ, թե ինչպես է ընթացել Ֆրանցիսկոս Առաջինի գահակալության հինգ տարին ու ինչո՞վ է նշանավորվել Պապի հնգամյա գործունեությունը:

«Բարի երեկո» Ֆրանցիսկոս Առաջինից

Արգենտինայի Կարդինալ, Բուենոս Այրեսի արքեպսիկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն ողջունում է այն բոլոր հավատացյալներին, որ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում այն բանից հետո, երբ 115 կարդինալներից կազմած կոնկլավն ընտրեց կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին: Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապը վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, որ վախճանվել է 741 թ-ին։

Ռեֆորմներ, որ պետք է վերափոխեին կաթոլիկ եկեղեցին

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնելուն պես Ֆրանցիսկոս Առաջինը հանձն առավ այնպիսի խնդիրների համար լուծումներ փնտրել, որոնց շուրջ կարդինալների մեջ անհամաձայնություն կար մինչև իր ընտրությունը: Այսպես՝ նա հավաքեց կարդինալների 8 հոգանոց խորհուրդ ու նրանց առջև դրեց կաթոլիկ եկեղեցու ռեֆորմի հարցը: Իսկ ավելի վաղ պոնտիֆիկոսը հայտարարել էր, որ Վատիկանի ամենամեծ խնդիրը հոգևոր ճգնաժամն է, կարդինալների անձնական ամբիցիաներն ու ազնավակրթության բացակայությունը:

Ներամփոփ Պապը

Ֆրանցիսկ Ասսիզեցի սրբի անունը որդեգրած Պապը վերջինիս նման քչակենցաղ է: Ներքևում տեղադրված լուսանկարում դեռևս 30 տարի առաջ Վերոնայի պաստորի կողմից իրեն նվիրած ավտոմեքենան է: Հռոմի Պապը ցանկացել է հենց սրանով երթևեկել ու չհրաժարվել դեռևս պիտանի տրանսպորտային այս միջոցից, բայց անվտանգության տեսանկյունից դա հնարավոր չի եղել:

Ո´չ անտարբերությանը

«Ծովը հատելով Աֆրիկայից դեպի Եվրոպա գաղթող մարդկանց մահվան լուրերն ասես ասեղ լինեն սրտիս». այսպես է արտահայտվել բոլոր փախստականների մասին Ֆրանցիսկոս Առաջինը: Նա բազմիցս է խոսել բարեգթության, հոգատարության, անտուններին օգնելու, հիվանդներին խնամելու և այլնի մասին:

Ավելի մոտ մարդկանց

Այս տարվա հունվարին Չիլի և Պերու կատարած իր այցի ժամանակ Հռոմի Պապը երիտասարդ զույգին պսակադրել էր հենց ինքնաթիռում: Նոր ամուսնացած զույգը՝ Պուլան ու Կարլոսը, պապին ասել էին, որ ցանկանում են Աստծո օրհնությունը ստանալ, Պապն էլ օգնել էր նորապսակներին իրականանցնել երազանքն ու հենց ինքնաթիռում պսակադրել նրանց:

Միջնորդ Պապն ու «աշխարհի կամուրջը»

Հռոմի Պապը մարդկային հարաբերություններին ու հավատին բավական լուրջ է վերաբերվում: Նա ելույթներ է ունենում միմյանց հետ հակամարտող երկրներում, խաղաղության կոչեր անում ու փորձում երկխոսություն ստեղծել: Նա ջանում է, որ Հավանան ու Վաշինգթոնն ավարտեն «սառցե» դարաշրջանը, իսկ ԱՄՆ իշխանություններին կոչ անում ոչ թե պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, այլ հարաբերություններ ստեղծել վերջինիս հետ:

Հռոմի Պապը վախենում է միջուկային զենքից

«Ես իրոք վախենում եմ». միջուկային զենքի մասին մի առիթով հայտարարել է պապն ու զգուշացրել իրական վտանգի մասին: Պոնտիֆիկոսի կարծիքով՝ աշխարհը գտնվում է միջուկային աղետի սահմանագծին: Նա աշխարհին կոչ է անում լիովին հրաժարվել միջուկային զենքից և իրագործել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին համաձայնագիրը։ 

Մշտապես կապի մեջ՝ աշխարհի հավատավոր մարդկանց հետ

Հռոմի պապը ջանում է մշտապես կապի մեջ լինել աշխարհի դավանաբանական բոլոր եկեղեցիների հետ: Այսպես՝ գահակալության 5 տարիների ընթացքում նա աղոթք է կարդացել Երուսաղեմի Լացի Պատի մոտ, հանդիպել մուսուլմանական երկրների առաջնորդների հետ: Կահիրեում ղպիտիների համար ծես է կատարել, Մյանմայում հանդես եկել բուդիստ հոգևորականների առջև, հանդիպել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ և այլն: 

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ Հռոմի Պապի հանդիպումը կայացել է 2015 թ-ի ապրիլի 12-ին, երբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ պատարագի ժամանակ Գրիգոր Նարեկացին դասվեց տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին: Իսկ արդեն 2016 թ-ի հունիսի 24-ին Ֆրանցիսկոս պապն այցելեց առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստան, որտեղ անցկացրած երեք օրերի ընթացքում պատարագ մատուցեց Գյումրիում, Ծիծառնակաբերդում հարգեց եղեռնի զոհերի հիշատակն ու եղավ Խոր Վիրապում:

Հռոմի Պապն ու ԶԼՄ-ները

Ֆրանցիսկոս Առաջինը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ շփումից չի խուսափում: Սոցիալական հաղորդակցության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդիպելով լրագրողների հետ՝ վերջիններիս խորհուրդ էր տվել ուժեղացնել վերահսկողությունը կեղծ նորությունների դեմ ու չմոռանալ մարդու կարևորության մասին: «Անկախ նորության ժամանակավրեպ լինելուց՝ տեղեկատվական հոսքի այս քաոսում մի մոռացեք, որ նորության կենտրոնում մարդն է»,- ասել է Պապը:

Քննադատություն Վատիկանից

Ինչքան էլ Հռոմի Պապը փորձում է անել անհնարինը, բարություն, սեր, հույս, հավատ քարոզում, այնուամենայնիվ՝ նրան քննադատողներ լինում են: Շատերն ասում են, թե Պապը չափից շատ է երկրային, նրա մոտ քիչ է հոգևորը: Մի մասն էլ կարծում է, թե Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոնարհությունը ձևական բնույթ է կրում: Կաթոլիկ աշխարհի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ասում են, թե եկեղեցու հոգևոր շունչն ու սրբությունը կարող է մարել նրա պատճառով:

Կաթոլիկ եկեղեցու սկանդալները

Պապին քննադատում են նաև այն պատճառով, որ նա որոշ հոգևորակնների կարգալույծ ուղղակի չի անում: Արդեն մի քանի տարի շարունակ կաթոլիկ եկեղեցին կորցնում է իր վարկը Չիլիում՝ այս երկրում իրար հաջորդող հոգևոր սկանդալների պատճառով, որոնց կիզակետում անընդհատ բարձրաստիճան հոգևորականներ են հայտնվում: Չիլիում Հռոմի Պապն այցելել է իր գահակալության առաջին իսկ տարում, այն կարծես յուրօրինակ քննություն լիներ նրա համար: Հանդիպելով պատասխանատու եպիսկոպոսների հետ՝ Պապը խստագույնս նկատողություն է արել սկանդալների կիզակետում հայտնված հոգևորականներին, բայց ոչ ոք այդպես էլ չի լքել իր զբաղեցրած պաշտոնն ու դիրքը:

 Պատրաստեց՝ Սևակ Վարդումյանը

 

Հարցում
website by Sargssyan