Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

Չեխիայում գարեջուր խմելն առօրյայի մի մասն է

Հայմեդիա.am-ի «Բացահայտենք աշխարհը»  խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Չեխիան,  չեխական բարքերն ու դրանց առանձնահատկությունները:

Չեխիայի մասին պատմում է Տիգրանուհի Նազարյանը, ով Պրահայում է բնակվում արդեն 2 տարի: 


Չեխիայում հենց առաջին պահից ինձ գրավել է երկինքը: Մի ֆանտաստիկ, հրաշք գեղեցկություն ունեցող բան է Պրահայի երկինքը: Այն տպավորությունն է, որ քաղաքը կարծես ինչ-որ կախարդական ծածկի տակ է գտնվում:

Օրվա տարբեր ժամերին՝ կախված երկնքից և լուսավորությունից, նույն վայրը տարբեր տեսք է ունենում: Աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, նման երկինք, նման գեղեցկություն ոչ մի տեղում չեմ տեսել:



Չեխիայի բնությունը շատ սիրուն է, շուրջբոլորը կանաչ է, հեքիաթային մի գեղեցկություն կա այստեղ: Գետի ափին կան այգիներ, որոնք ոչ թե մեր ընկալման դասական այգիներն են, այլ թերակղզիների նման մի բան են, հատկապես հանգստյան օրերին այս այգիները լեփ-լեցուն են:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ կարող ես այգում զբոսնել, մեկ էլ հանկարծ կողքովդ եղնիկ անցնի, կարապներ և ջրային այլ թռչուններ ևս շատ կան, այստեղ, առհասարակ, այգիներում զբոսնելն իսկական էսթետիկ հաճույք է:



Չեխերը կենդանիներ շատ են սիրում, հատկապես՝ շուն, երեխայի խնամք են տալիս շներին, եթե շուն են պահում, շատ ժամանակ երեխա ունենալը պարտադիր չեն համարում: Շները հանգիստ երթևեկում են հասարակական տրանսպորտով, այս առումով սահմափակումներ չկան:

Պրահայի տրանսպորտն աշխարհում առաջնակարգերից է՝ և մաքրության և հարմարավետության տեսանկյունից: Մեկ երթուղով կարող ես քաղաքի մի ծայրից կարող ես տեղափոխվել մյուս ծայրը:

Պրահան բաժանվում է երկու մասի՝ հին և նոր, բաժանարար գիծն անցկացնում է Վլտավա գետը: Չեխերն ունեն նաև օր նվիրված Վլտավա գետին, որի ժամանակ կազմակերպում են նավարկություններ և տարբեր այլ միջոցառումներ: Ձմռանը, երբ գետը սառում է, էքստրիմի սիրահար չեխերի համար ծառայում է որպես սառցադաշտ:



Պրահայում շատ աղավիներ կան, այն տպավորությունն է, որ քաղաքի տերերը աղավնիներն են, իսկ մարդիկ պարզապես ապրում են այստեղ: Աղավնիները գետնին են, երբ մարդ է քայլում իրենց կողքով, չեն  վախենում և ճանապարհ փոխում:

Չեխերը չափազանց անկաշկանդ են, և դա հաճախ կարող է հատել անգամ գռեհկության սահմանները: Կարող են կողքդ կանգնած քիթն այսպես աղմուկով մաքրել, որ շոկի մեջ ընկնես, էլ չեմ ասում, որ կարիքները կարող են հոգալ այնտեղ, որտեղ պատահի: Իհարկե, իրենք դա մեկնաբանում են ոչ թե անկաշկանդ լինելու տեսանկյունից, այլ այն հանգամանքով, որ դա վնասակար է առողջությանը:


Չեխերը շատ բարեհամբույր են, որտեղ գնան՝ անկախ նրանից մարդուն ճանաչում են, թե ոչ, պարտադիր բարևում են: Կոնֆլկտային չեն, ամեն կերպ փորձում են հեռու մնալ կոնֆլիկտներից:

Եթե որևէ խնդիր ունենաս, քո չեխ ընկերը երբեք չի գա քեզ օգնելու, մինչև չդիմես իրեն, բայց դիմելու դեպքում ամեն ինչ կանի քեզ համար: Տաքարյուն չեն, սառն են և անտարբեր:

Շատ են սիրում գարեջուր և գինի: Առհասարակ, սիրում են խմել, այն զբաղմունքի նման մի բան է, խմում են գրեթե ամեն օր, իսկ ուրբաթ երեկոյան, շաբաթ և կիրակի օրերին այս ազգը խմած է: Երեկոներին նստում են պատշգամբում և խմում:
Չեխական գարեջուրը թույլ է, հայկական դառնահամը չունի, կարծես կոմպոտ լինի:

Չեխերը շատ ազգասեր են, սիրում են իրենց երկիրն ու ազգին: Դրանով հանդերձ՝ բաց են, սիրում են ուսումնասիրել այլ ազգերին և նրանց մշակույթը: Օրինակ՝այստեղի համալսարաններից մեկն էլ ունի հայագիտության բաժին, ուսումնասիրում են հայերենն ու հայկական մշակույթը:

Չեխիան Եվրոպայի կենտրոնում է գտնվում, այստեղ կյանքը բարեկեցիկ է, սոցիալապես ապահով լինելուց բացի, Չեխիան ապահով է նաև անվտանգության տեսանկյունից: Այստեղ ահաբեկչական գործողություններ չեն լինում:
Երբ մի քանի տարի առաջ Եվրոպայում մեծ միգրացիոն հոսքը սկսվեց, Չեխիան հայտարարեց, որ ապաստան է տալու միայն քրիստոնյաներին՝ այդկերպ նվազագույնի հասցնելով ահաբեկչությունների ռիսկը:
Իսկ որպես պետություն աշխատում է չեզոք դիրք գրավել և չխառնվել համաշխարհային քաղաքական խաղերին:


Չէի ասի, թե չեխերը գեղեցիկ են, համենայն դեպս, գեղեցիկի իմ պատկերացումներին համապատասխան չեն: Այստեղի տղամարդիկ կանանցից ավելի խնամված են: Չեխ հասարակության մեջ դոմինանտը կանայք են, տղամարդիկ դասական տղամարդու կերպարից շատ են տարբերվում, նուրբ են:


Չեխերը հետաքրքիր և տարօրինակ տոների մի ամբողջ ցանկ ունեն: Ներկայացնեմ մի քանիսը:

Սուրբ զատիկի օրն անցկացնում են այնպես, ինչպես քրիստոնյա մյուս երկրները: Բայց զատիկի հաջորդ օրն ընդհանրապես տարբերվում է նախորդից: Այսպես, այդ օրը տղաները ծառի ճյուղերից ճիպոտ են սարքում, զարդարում են գունավոր թելերով և այդ ճիպոտներով հարվածում են կանանց և աղջիկներին, հատկապես նստատեղերին: Ծեսի նշանակությունը մարդկանց  երիտասարդություն, երջանկություն և սեր պարգևելն է: Տոնը  հիմնականում նշվում է գյուղական բնակավայրերում: 

Դրանից բացի, կա ևս մի օր, երբ խրտվիլակներ են վառում, որով, իբր, քշում են չար ոգիներին:


Մեծ ոգևորությամբ նշում են Սուրբ ծնունդը, տոնական սեղան են գցում, միմյանց նվերներ են տալիս: Տոնական սեղանի պարտադիր բաղադրիչները կարաս ձուկը և հավն են: Այստեղ ևս կա հարազատներին այցելելու և շնորհավորելու մշակույթը, բայց Հայաստանի նման մեծամասշտաբ չէ:

Չեխիայում տարածված է նաև նոր տարվա օրը գուշակություն անելու սովորույթը: Մեջքով կանգնում են մուտքի դռանը հակառակ և կոշիկը հետ են շպրտում դեպի դուռը: Եթե կոշիկը ծայրով դեպի դուրսն է լինում, ապա այդ տարի այդ մարդը դուրս է գնում կամ ամուսնանում է:

Նոր տարվա ավանդույթներից մեկն էլ սա է, վերցնում են խնձորը և դանակով հորիզոնական կտրում են: Եթե կորիզի հատվածում ծաղկի նման է լինում, ապա տարին հաջողակ է լինելու, եթե խաչի տեսքով է լինում, ապա նշանակում է, որ այդ մարդը կամ հիվանդանալու է, կամ մահանալու:
Սա հիմնականում համարձակների համար է, մեծ մասը վախենում են անել՝ ասելով, որ դա իրական ուժ ունի:

Սիրո երկու տոն ունեն՝ Սուրբ Վալենտինի օրը և ազգային տոնը, որը նշվում է մայիսի 1-ին: Ընդունված է, որ այդ օրը սիրահարները պետք բալենու ծառի տակ համբուրվեն:


Երիտասարդների կրթական մակարդակը բարձր է, մեծ ուշադրություն են դարձնում ուսմանը: Սիրում են կարդալ, երբ տրանսպորտ ես նստում, ուղևորների մեծ մասը կարդում են: Իհարկե, երբ համեմատում ես նախորդ տարիների հետ, այժմ ավելի քիչ են կարդում:

Աշխատում են վաղ տարիքից, սիրում են վայելել կյանքը, ժամանցը հիմնականում կազմակերպում են ակումբներում՝ պարելով և խմելով:

Ոչ միայն երիտասարդները, այլ մեծահասակները մեծ ուշադրություն են դարձնում սպորտին, վազքը և հեծանիվը առօրյա կյանքի մի մասն են կազմում:
Էքստրիմի սիրահար են՝ հատկապես սիրում են դահուկ և չմուշկ քշել: Ձմռանն ամեն քայլափոխի տեսնում ես ձեռնափայտերով մարդկանց՝  վնասվածքները դահուկի կամ սառցադաշտի հետևանքն  են:

Չեխերը խոսում են երգելով, լեզուն բավականին նման է ուկրաիներենին: Երբ նոր էի Չեխիայում, չեխերենն ինձ համար գերմաներենի և ռուսերենի խառնուրդն էր՝ վանաձորյան շեշտադրությամբ:


Չեխերը թատրոն շատ են սիրում, այստեղ մի հոգին ամսվա մեջ ամենաքիչը երեք անգամ գնում է թատրոն: Դա նաև պայմանավորված է թատրոնների շատ լինելու հանգամանքով, բացի այդ՝ ներկայացումները բավականին մատչելի են: Պրահայի ազգային թատրոնի շենքի երեք անգամ հրդեհվել է, երկու անգամ վերականգնվել է պետության կողմից, երրորդ անգամ էլ ժողովուրդն է վերականգնել:
Երգ-երաժշտությունը չեմ հավանում, ոչ թե երգում են, այլ կարծես երկարացնելով արտասանում: Նոր, ժամանակակից երգարվեստը կայացած չէ, այն տպավորությունն է, որ դարեր շարունակ նույն տեղում են կանգնած:

Չեխիայի երկրորդ մեծ քաղաքը Բռնո է: Այստեղ ևս կա այն երևույթը, որ մի քաղաքի ժողովուրդը չի սիրում մյուս քաղաքի ժողովրդին: Պրահայի և Բռնոյի բնակիչները տանել չեն կարողանում միմյանց, ամեն հարցով մրցակցում են, միմյանց անուն են կպցնում:


Պրահայում տեսարժան վայրեր շատ կան, դրանցից մեկը Կառլովի կամուրջն է, որո Պրահայի և Եվրոպայի ամենագեղեցիկ և հին շինություններից մեկն է: Կամուրջը հատկապես երեկոյան ժամերին մի հեքիաթային, միստիկ գեղեցկություն ունի:

Պրահայում է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցը: Այն նախատեսված է մեկ մարդու համար, եթե դիմացից մարդ է գալիս, պետք է սպասես, մինչ լուսացույցը քեզ ճանապարհ տա: Պրահայում, առհասարակ, փողոցները համեմատաբար նեղ են:
Պրահայի ճարտարապետության ամենագեղեցիկ բաղկացուցիչներից մեկը դղյակներ հիշեցնող շինություններն են, որոնք քաղաքին միստիկ, հին ժամանակների տեսք են տալիս:

Պրահայում է գտնվում պարող շենք կոչվող շինությունը, որը նվիված է մի պարային զույգի:


Պրահայի այցեքարտերից մեկը քաղաքի ամրոցն է, որի շինարարությունը տևել է 600 տարի: Շենքի ճարտարապետության մեջ կա չորս տարբեր ոճեր՝ չեխական, ֆրանսիական, գերմանական և իտալական, քանի որ ճարտարապետները եղել են այդ ազգերի ներկայացուցիչներ:

Կա նաև մի եկեղեցի, որը Կունտա Հոռա է կոչվում, եկեղեցու ներսում մարդկային գանգեր և ոսկորներ են: 

 

Եղանակը բավականին խոնավ է: Գրեթե ամեն գիշեր մանր անձրև է գալիս, առավոտյան թվում է, թե փողոցները լվացած են:
Մայիսին ծաղկում են յամասամի և սակուրայի ծառերը, և ամբողջ ամսին քաղաքում այդ ծաղիկների բույրն է:

Խոհանոցը համեղ չէ, ոչնչով աչքի չի ընկնում: Մի քանի ազգային ուտեստներ ունեն և վերջ՝ կոլենո ուտեստը, տռդելնիկ թխվածքը: Մսեղենի մի տեսակ ունեն, մատուցվում է խմիչքի հետ, չոր հում միս է, որի վրա քսում են ձու և ուտում սխտորով հացի հետ: Դեռ չեմ կարողացել ինձ տրամադրել փորձել այն, բայց անպայման պետք է մեկ անգամ փորձեմ:

Ակաթի Վահանյան

website by Sargssyan