Այսօր՝ 20 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան և Իրան կատարած այցերի վիճակագրությունը Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի
ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան և Իրան կատարած այցերի վիճակագրությունը Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ

Ինչպե՞ս պետք է պլանավորել հղիությունը. ներկայացնում է մասնագետը

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է բժիշկ-գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանը:

-Որքա՞ն ժամանակ առաջ է հարկավոր նախապատրաստվել հղիության պլանավորմանը և ի՞նչ հետազոտություններ է հարկավոր անցնել:

-Ոչ միայն հղիության պլանավորման համար, այլև դեռ ընտանիք կազմելուց առաջ ցանկալի է, որ զույգը դիմի մասնագետին և անցնի համապատասխան հետազոտություններ: Դա պարտադիր է ոչ միայն կնոջ, այլև տղամարդու համար:
Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ և անալիզներ, որոնք պարտադիր են ապագա հղիության ժամանակ վտանգները կանխելու համար:
Նախ և առաջ ստուգվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և սեռավարակների առկայությունը, ինչպես նաև մնացած, հղիության համար վտանգավոր վիրուսային հիվանդությունների առկայությունը:

Բացի այդ, հարկավոր է նաև կոմպլեքս հետազոտություն անցնել։
Պարտադիր կատարվում է փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի իմանանք, թե ինչ վիճակում են գտնվում վերարտադրողական օրգանները: Ցանկալի է չսահմանափակվել մեկանգամյա գերձայնային հետազոտությամբ, այլ ընթացքում կատարել մի քանի անգամ ևս՝ ձվազատումը ֆիքսելու նպատակով։

Կան մի քանի արտաքին հատկանիշներ, որոնք հուշում են կնոջ օրգանիզմում հորմոնալ խախտման մասին՝ ինչպիսիք են մազակալումը և ավելորդ քաշը: Այսօր շատ հաճախ հանդիպում է նաև վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ:

Ընդհանուր առմամբ, հետազոտությունների այս կոմպլեքսը բարդ և երկարաժամկետ չէ, և բավարար է, որպեսզի հասկանանք՝ հետագայում խնդիրներ կարող է լինել, թե՝ ոչ:

Նշենք նաև, որ այս հետազոտությունները կատարվում են մինչև անպտղության ախտորոշումը: Անպղության ախտորոշման պարագայում արդեն կատարվում են հավելյալ նեղ մասնագիտացված հետազոտություններ:

- Սթրեսը կարո՞ղ է ազդել բեղմնավորման վրա:

-Իհարկե, կարող է ազդել: Սթրեսն օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պատասխանն է որևիցե արտաքին ազդակի, որի արդյունքում խախտվում են օրգանիզմի մի շարք ֆունկցիաներ ՝ ոչ միայն նյարդային համակարգը, այլև հորմոնալ ֆոնը: Այն ազդում է այն բոլոր օրգան-համակարգերի վրա, այդ թվում նաև կարող է ազդել ձվարանների և մակերիկամների ֆունցիաների վրա: Սթրեսի դեպքում, օրինակ օրգանիզմում բարձրանում է պրոլակտինը, որի հետևանքով օրգանիզմում ձվազատումը խախտվում է: Սա ամենապարզ օրինակն է, թե ինչպես կարող է ազդել սթրեսը ձվարանների ֆունկցիայի վրա, մնացած խնդիրներն ավելի բարդ են և լուրջ բուժում են պահանջում:

Ընդհանուր առմամբ, գինեկոլոգի այցը բաղկացած է լինում զրույցից և զննումից: Պացիենտի հետ զրույցի ժամանակ մի շարք հատկանիշներ՝ հուզմունք, պատմելաձևից, առաջնային գանգատներ, կարող են վկայել այլ պաթոլոգիայի մասին, հիմնականում՝ վահանաձև գեղձի հետ կապված:
Կինը կարող է չհղիանալ նաև ձվարանի նորմալ աշխատանքի, նորմալ ձվազատման դեպքում ևս, և խնդիրը կարող է կապված լինել այլ օրգան-համակարգի հետ՝ օրինակ օրգանիզմի հոմեոստազի հետ կապված և այլն:

-Ռեզուս գործոնն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել հղիության պլանավորման և հղիության ընթացքի վրա:

-Ռեզուս գործոնով պայմանավորված խնդիրը լինում է բացասական ռեզուսով մոր և դրական ռեզուսով պտղի դեպքում: Եթե պտուղը դրական ռեսուզ ունի, բացասական ռեզուսով մոր օրգանիզմում առաջանում են անտիռեզուսային հակամարմիններ, որոնք առաջացնում են պտղի էրիտրոցիտների հեմոլիզ: Անկախ նրանից, թե ինչպես է լինում հղիության ավարտը՝ վիժում, ընդհատում, թե ծննդաբերություն, կինը ստանում է համապատասխան շիճուկ, որպեսզի խուսափի բարդություններից: Հղիության ընթացքում նույնպես մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կատարվում են համապատասխան նշանակումներ:

-Պրակտիկայում կան զույգեր, որոնք առողջ են, բայց անհամատեղելի են, և չեն կարողանում երեխա ունենալ: Ժամանակակից բժշկությունն ինչպե՞ս է կարողանում լուծել այս խնդիրը:

-Այո, նման դեպքեր ևս կան, բայց դա բավականին քիչ տոկոս է կազմում: Երբ մինչ այդ կատարվել են բոլոր հետազոտությունները և ախտորոշվել է անպղտություն, իրականացվում են նաև անհամատեղելիությունը պարզող լաբորատոր հետազոտություններ, որոնք պարտադիր նշանակվում են բժշկի կողմից: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարող են հայտնաբերվել անտիսպերմալ հակամարմիններ և ըստ հետազոտությունների արդյունքի՝ կատարվում է հետագա բուժումը: Անհամատեղելիության գործոնը ևս հաղթահարելի խնդիր է, պարզապես հարկավոր է ճիշտ ախտորոշում և բուժում:
Ամեն դեպքում, նշենք, որ այդ հետազոտությունները կատարվում են այն դեպքում, երբ իրականացվել են բոլոր առաջնային հետազոտությունները և դրանից բխող բուժումը:

-Որքա՞ն ժամանակ անց է հարկավոր դիմել մասնագետի, եթե չի ստացվում հղիանալ:

-Եթե զույգը ապրում է կանոնավոր սեռական կյանքով, չի օգտագործում պաշտպանիչ միջոցներ և կինը չի հղիանում, ապա արդեն մեկ տարի հետո հարկավոր է դիմել մասնագետին: Եթե կնոջ տարիքն արդեն 35-ից բարձր է, ապա ցանկալի է ավելի շուտ դիմել:

Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan