Այսօր՝ 19 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննությա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերա... Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել
ԼՐԱՀՈՍ
Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Պարտապանի գույքի արգելանքը չպետք է խոչընդոտվի մաքսային մարմինների կողմից Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյան Չարաշահումներ Գեղարքունիքում գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի ընթացքում ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Բերման է ենթարկվել 100 քաղաքացի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Տրանսպորտի նախարարությունը հորդորել է առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները. լուսանկարներ «Նոր ալիք» 2018-ում Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը ԲՆ-ն հայտնաբերել և արձանագրել է 31 իրավախախտում Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2017թ-ի արդյունքները և 2018 թ-ի ծրագրերը Սպասվում են տեղումներ «Հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա» Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել Ամենաշատ տուժողը Թուրքիան է Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Երկրի ներքին լարվածությունն ազդում է և՛ ներդրումների, և՛ տուրիզմի վրա. տնտեսագետ Հայաստանը՝ ուշադրության կիզակետում «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Երկրի ղեկավարը պետք է լինի ճկուն, փորձառու, ճանաչված դեմք Պրեմիերա. Ռենկարնացիա - Նա մի նազ ունի Հեծելազորային ջոկատները խուսափեցին բախումից Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար Բուրիդանի ավանակի ընտրությունը Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում Ամեն ինչ լավ է, քանի դեռ օրենքի շրջանակից դուրս չէ Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ երկխոսությունը Ուրբաթի զավակների մասին ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ Դավիդ Յուրչենկոյի երկու սեյվերի շնորհիվ «Տոսնո»-ն հաղթել է «Սպարտակ»-ին Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի Առավոտյան 10:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 20 քաղաքացի Տեխնոլոգիաների լաբիրինթոսում՝ ելք որոնելիս Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում պատմական արտահերթ ընտրություններ կանցկացվեն Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Մահացել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն. Report Նիկոլը հերթական անգամ ստում է. լուսանկարներ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում «Եթե զգամ, որ հանդիպումն ապարդյուն է լինելու, չեմ գնա». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին «Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից Կառավարության մասնաշենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Շարժայի մրցաշարում

Մեր հաջողության պատմության բանաձևը

Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի ամերիկյան այցի օրակարգը խիստ հագեցած էր, ամերիկացի խորհրդարանականների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ արդյունավետ։
Երեկ ազգային ժողովում հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ներկայացնելով այցի մանրամասները։
Ամերիկյան հանդիպումներից ԱԺ փոխնախագահն առանձնացրեց, մասնավորապես, USAID-ի Եվրոպայի եւ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի հետ հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը թարմացնելու եւ նոր տարրերով համալրելու հնարավորությունները. «ԱՄՆ վարչակազմը նոր սկզբունք է որդեգրել՝ օգնությունից դեպի առեւտուր, դեպի համագործակցություն։ Սա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր ձեւաչափ է, որը հստակեցման կարիք ունի՝ ինչ օրակարգով կարող ենք հարստացնել այդ հարաբերությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը»։
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամերիկացի գործընկերների հետ Կոնգրեսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի շարս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, արծարծվել է «Հազարամյակի մարտահրավերներ. Հայաստան» ծրագիրը վերսկսելու հեռանկարը։ Պայմանավորվածությունների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է. «Մենք չէինք էլ ակնկալում, որ պետք է գնանք եւ այդ առումով վերջնական լուծումներ կամ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերած՝ վերադառնանք: Մեր խնդիրը եղել է այն, որ ներկայացնենք մեր կողմից իրականացվող բարեփոխումները եւ քայլերը, որ կատարել ենք այդ ուղղությամբ:
Մենք վստահ ենք՝ նվազագույնը ընկալում կար, որ Հայաստանը չի գտնվում այլեւս այնտեղ, որտեղ կանգ էր առել՝ Հայաստանը շարժվում է առաջ եւ այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, ուղղակի չեն կարող տեսանելի չլինել՝ դրանք տեսանելի են մեր գործընկերների համար, մնացածը արդեն ժամանակի հարց է: Այս այցելությամբ ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի ավարտվում: Սրան պիտի հետեւեն այլ հանդիպումներ եւ ծանր, հետեւողական աշխատանք ամենօրյա ռեժիմով»։
«Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը Հայաստանի հետ դադարեցվեց շատ ավելի քաղաքական նկատառումներով. եթե հիշում եք, դա 2008 թվականին էր: Ակնհայտ է, որ գոնե ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով եթե ինչ-որ տեղ Վրաստանից հետ ենք մնում, ապա շատ ու շատ երկրներից, օրինակ, Ուկրաինայից ու Մոլդովայից, ակնհայտորեն շատ ավելի առաջ ենք։
Մենք, իհարկե, մեր երախտագիտությունը հայտնեցինք ԱՄՆ կառավարությանը անկախության տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերված մոտ 2 մլրդ դոլարի անհատույց աջակցության համար, բայց նաեւ շեշտեցինք՝ իսկ կա՞ որեւէ հետխորհրդային երկիր, որ ավելի քիչ աջակցություն է ստացել։ Ակնհայտորեն՝ ոչ»,- ավելացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Ամերիկյան կողմին մտահոգող հիմնական խնդիրն, ըստ նրա, հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն է, եւ այստեղ իրեն զգացնել է տալիս այդ ոլորտում մեր կողմից իրականացված ինստիտուցիոնալ եւ գործնական քայլերի վերաբերյալ տեղեկատվության պակասը. այստեղ մենք անելիքներ ունենք, բայց այն, որ Հայաստանն այսօր ավելի է համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին, քան այն ժամանակ, երբ այդ աջակցությունը եղավ՝ կասկած չի կարող լինել։
Անդրադառնալով Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հայկական պատվիրակության ղեկավարը շեշտեց «ժամացույցները համադրելու», համազգային հնչեղության հարցերի շուրջ աշխատանքները համակարգելու կարեւորությունը։ «Ընդհանրապես, հայկական կառույցների հետ ակտիվ, բովանդակային քննարկումներ ունեցանք, որոնց հիմնական նպատակն էր սինխրոնացնել օրակարգերը՝ ինչպես աշխատել նոր իրողությունների պայմաններում։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 20-ի համարում

Հարցում
website by Sargssyan