Այսօր՝ 19 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործու... Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան

Էլեկտրոնային առողջապահությունում տվյալների պաշտպանությանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնել

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները Վիետնամի դեղագործական ընկերություններում հայտնաբերել են PlugX վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) հետքեր։ Այն նպատակաուղղված էր սերվերներից արժեքավոր տեղեկատվության գողությանը։ PlugX-ը հեռավար հսկողության գործիք է, որը շատ տարածված է բարդ թիրախային գրոհների և կիբեռլրտեսության արշավների կազմակերպիչների շրջանում։ Այսպես, այդ գտածոն թույլ է տալիս ենթադրել, որ ցանցահենների լավ պատրաստված խմբերը, որոնք նախկինում գրոհել են առավելապես ռազմական, պետական և արտադրական կազմակերպությունների վրա, սկսում են գնալով ավելի մեծ հետաքրքրություն դրսևորել նոր բնագավառի՝ առողջապահության նկատմամբ։

PlugX-ն օգտագործվել է չինարեն խոսող մի ամբողջ շարք կիբեռխմբավորումների, ներառյալ՝ Panda-ի, NetTraveler-ի և Winnti-ի կողմից։ Մասնավորապես, վերջինս պատասխանատու է եղել առցանց-խաղերի ինդուստրիայի վրա գրոհների կազմակերպման համար։ Բացի այդ, Winnti-ին նկատել են դեղագործական ընկերությունների վրա գրոհներում. չարագործները գողանում էին բժշկական սարքավորում արտադրողների թվային հավաստագրերը և ԾԱ-ն։

PlugX-ը գրոհողներին թույլ է տալիս առանց օգտատիրոջ թույլտվության համակարգում հեռավար կերպով իրականացնել տարբեր վնասաբեր գործողություններ, օրինակ, կրկնօրինակել և ձևափոխել նիշքերը (ֆայլ), հիշել ստեղների սեղմումները, գողանալ գաղտնաբառերը, կատարել էկրանի նկարահանում։ Այսպիսով, չարագործները կարող են վարակված համակարգից աննկատ հավաքել և գողանալ գաղտնի տեղեկատվություն։

«Առողջապահության ոլորտը վստահորեն անցնում է թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինին, և բժշկական բնույթի արժեքավոր տվյալներն այժմ պահվում են ցանցային ենթակառուցվածքներում։ Ընդ որում, այդ ենթակառուցվածքի կիբեռանվտանգությունը հաճախ պատշաճ ուշադրության չի արժանանում։ Եվ դա վախեցնող միտում է չարագործների կողմից առողջապահության ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրության պայմաններում։ Դեղագործական ընկերություններում PlugX-ի հայտնաբերումը միայն ապացուցում է, որ մենք պետք է սկսենք և հաղթենք կիբեռհանցագործների դեմ ևս մեկ մարտում»,- նշում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար Յուրի Նամեստնիկովը։

Նման մարտ սպասվում է նաև Հայաստանում, որտեղ պետությունը ձեռնարկում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ակտիվ քայլեր։ Համակարգը ենթադրում է պացիենտների, բժշկական հաստատությունների, բժիշկների, դեղատների և բժշկական ապահովագրություն իրականացնող ընկերությունների կողմից տեղեկատվության մուտքագրում և փոխանակում։ Եվ PlugX-ը բնավ միակ վնասաբեր ծրագիրը չէ, որը կիբեռհանցագործները կարող են օգտագործել պացիենտների և բուժհաստատությունների բժշկական տվյալները գողանալու համար։

«Էլեկտրոնային առողջապահության ներդրումը կապված է համակարգի բոլոր մասնակիցների կողմից տվյալների պաշտպանության մեծ ռիսկերի հետ։ Հարկ է հաշվի առնել, որ ինչպես պացիենտների, այնպես էլ բժշկական հաստատությունների ճնշող մեծամասնությունը չունեն իրենց տվյալները կիբեռհանցագործների ոտնձգություններից պաշտպանելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ծրագրային ապահովում։ Եվ պետությունը շատ աշխատանք ունի անելու և ներդրումներ պետք է կատարի ինչպես բուժհաստատությունների անձնակազմին և պացիենտներին, այն է՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտատերերին տեղեկատվական անվտանգություն ուսուցանելու, այնպես էլ այդ հաստատությունները տեղեկատվական անվտանգության որակավորված մասնագետներով և համապատասխան արդյունավետ ԾԱ-ով ապահովելու ոլորտներում»,- ընդգծում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները հայտնաբերում և արգելափակում են PlugX վնասաբեր ԾԱ-ն։

 

Հարցում
website by Sargssyan