Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համա... Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհար... Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալ... ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագա...
ԼՐԱՀՈՍ
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար. Կարեն Կարապետյան Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում Հայաստանում զարկ է տրվում ոչ ֆորմալ կրթությանն ու երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է շուրջ 100 հազար այցելություն Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևը՝ Սերժ Սարգսյանին Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում հակահրդեհային վարժանք է անցկացրել Փողոցը ելք չէ. Մարգարիտ Եսայան Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Երթևեկությանը խոչընդոտող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին «Թավշյա հեղափոխության» մասին խոսելն անիմաստ է, և այդ մասին գիտի նաև այս ամենի կազմակերպիչը. քաղաքագետ Վարչապետը կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան Թուրքիան ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել Է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը Վարչապետը հյուրընկալել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին. Լուսանկարներ Քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ կձևավորվի Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա մարզչի պաշտոնից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը «Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխման գործողություններ» Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 20-ը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը «Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում ՀՀ֊ԵՄ համաձայնագրի գործընթացն առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Հայաստանում հայրը խեղդել է դստերը. դեպքի հանգամանքները պարզվում են Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան Քաղաքացիական համազգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 31 տոկոսով Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ավարտեցին ելույթները Շարժայի մրցաշարում Ավարտվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականից հեռացել է դեպրեսիայի պատճառով Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի «Վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ». Գևորգ Հարությունյան Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր կարճ ժամանակով կժամանի Հայաստան Իրաքն ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում և 8 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից. ՀՀ վարչապետ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Սիրիայում վերահսկողության տակ վերցված տարածքներում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում արագ ետ քաշվել այդ տարածքներից: Այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում տարածքներ գրավելուց հետո միաժամանակ իրականացնում է երկու կարևոր քայլ` վերաբնակեցման և կրթական տեսանկյունից:

«Չնայած Թուրքիան փորձում է ներկայացնել, թե տեղի ժողովուրդը ուրախ է և ողջունում է թուրքական բանակին, իրականում բնակիչները փախչում են: Թուրքիան տարբեր վայրերից այդ տարածքներ է տեղափոխում թյուրքական ծագմամբ ժողովուրդների, իր համար ավելի վստահելի տարբեր էթնիկ խմբերի: Թուրքիան փորձում է այդ տարածքների կենսագործունեության համար որոշակի հիմքեր ստեղծել: Մասնավորապես, բաժանվում են անձնագրի նման փաստաթղթեր, որոնք ձևակերպված են հենց «Ձիթենու ճյուղ գործողության շրջանի փաստաթուղթ» և անձը հաստատող փաստաթղթի դեր են կատարում: Քայլեր են կատարվում նաև կրթական ոլորտում: Այս տարածքների դպրոցներում սկսում են գործել թուրքական դպրոցների կրթական ծրագրերը: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ունի մտադրություն երկար ժամանակ այդ տարածքներում մնալու»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա պայմանավորվածություն, կամ լուռ համաձայնություն:

« Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը, կարծում եմ, որ, իհարկե, միամիտ կլինի ենթադրել, որ ոչ մի պայմանավորվածություն չկա: Անշուշտ կա պայմանավորվածություն կամ լուռ համաձայնություն, որ Թուրքիան իրականացնի այս գործողությունները: Կարծում եմ, որ կա որոշակի տարածքային բաժանում, թե որ տարածքները որ պետության համար կարևորություն ունեն: Գիտենք, որ ռուսական ուժերը վերահսկում են իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական տարածքներ, որտեղ գտնվում են նաև իրենց բազաները: Եվ այս ամենը չի կարող լինել առանց ռուսական կողմի հետ որևէ պայմանավորվածության: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և քրդերին, Թուրքիան ԱՄՆ-ին ցույց տվեց, որ այս հարցում վարում է ինքնուրույն քաղաքականություն և որ քրդական խնդիրը կարևոր է նաև Թուրքիայի ներքին քաղաքականության տեսանկյունից: Սիրիայում լռեցնելով քրդերին՝ Էրդողանը լռեցնում է նաև Թուրքիայում քրդերի հնարավոր ընդվզումը: Եթե նայում ենք իրադարձություններին, այսօր Թուրքիայում, ըստ էության, քրդական որևէ լուրջ ընդվզում և բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում: Նույնիսկ քուրդ պատգամավորների ելույթները համեմատաբար մեղմ են, քուրդ պատգամավորներից և գործիչներից շատերն էլ գտնվում են բանտերում»,- նշեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե աշխարհը ինչո՞ւ է լռում՝ տեսնելով քրդերի նկատմամբ իրականացվող հալածանքները, Մելքոնյանը պատասխանեց, որ այս ամենը տեղի է ունենում աշխարհի, այսինքն՝ գերտերությունների և ուժային կենտրոնների լուռ համաձայնության ներքո:

«Անշուշտ, սրանք չեն կարող լինել մարդասիրական խնդիրներ: Այս ամենն ունի քաղաքական շատ խորը պայմանավորվածությունների բնույթ: Գերտերությունները Մերձավոր Արևելքում ունեն իրեն համապատասխան շահերը, և այդ շահերը միշտ ավելի գերակա են, քան տարբեր ժողովուրդների ինքնորոշումը, մարդասիրական ինչ-որ տենդենցներ և այլն: Կարծում եմ, որ այս անգամ նույնպես, ինչպես գերտերությունների, այնպես էլ եվրոպական շատ երկրների համար գերակա են իրենց շահերը, որոնց համար էլ նրանք պահպանում են լռություն»,- նշեց Մելքոնյանը:

Հարցում
website by Sargssyan