Այսօր՝ 19 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննությա... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերա... Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը
ԼՐԱՀՈՍ
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Պարտապանի գույքի արգելանքը չպետք է խոչընդոտվի մաքսային մարմինների կողմից Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա. Սուրեն Կարայան Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը. Դավիթ Հարությունյան Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյան Չարաշահումներ Գեղարքունիքում գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի ընթացքում ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներից հետո արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կիսով չափ կնվազեն. Լևոն Ալթունյան Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում. Տիգրան Քոչարյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Բերման է ենթարկվել 100 քաղաքացի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Տրանսպորտի նախարարությունը հորդորել է առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները. լուսանկարներ «Նոր ալիք» 2018-ում Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը ԲՆ-ն հայտնաբերել և արձանագրել է 31 իրավախախտում Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2017թ-ի արդյունքները և 2018 թ-ի ծրագրերը Սպասվում են տեղումներ «Հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա» Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել Ամենաշատ տուժողը Թուրքիան է Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Երկրի ներքին լարվածությունն ազդում է և՛ ներդրումների, և՛ տուրիզմի վրա. տնտեսագետ Հայաստանը՝ ուշադրության կիզակետում «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Երկրի ղեկավարը պետք է լինի ճկուն, փորձառու, ճանաչված դեմք Պրեմիերա. Ռենկարնացիա - Նա մի նազ ունի Հեծելազորային ջոկատները խուսափեցին բախումից Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար Բուրիդանի ավանակի ընտրությունը Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում Ամեն ինչ լավ է, քանի դեռ օրենքի շրջանակից դուրս չէ Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ երկխոսությունը Ուրբաթի զավակների մասին ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի ու Ճապոնիայի հետ. Թրամփ Դավիդ Յուրչենկոյի երկու սեյվերի շնորհիվ «Տոսնո»-ն հաղթել է «Սպարտակ»-ին Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարներից է Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի Առավոտյան 10:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 20 քաղաքացի Տեխնոլոգիաների լաբիրինթոսում՝ ելք որոնելիս Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում պատմական արտահերթ ընտրություններ կանցկացվեն Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Մահացել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն. Report Նիկոլը հերթական անգամ ստում է. լուսանկարներ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում «Եթե զգամ, որ հանդիպումն ապարդյուն է լինելու, չեմ գնա». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին «Անակնկալ» ուղղություններով գործողություններ անելու հայտարարությունները վտանգ են պարունակում քաղաքացիների համար. ոստիկանություն Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից Կառավարության մասնաշենքի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև

Ճանապարհային քարտեզներում խճճվել են

Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ

- «Ելք» դաշինքը ներկայացնող երեք քաղաքական ուժերը հանրահավաքային համատեղ պայքար ծավալելու հարցում այդպես էլ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, ինչո՞ւ:

- Նախօրեին մենք հայտարարել էինք, որ դաշինքի երեք ուժերի ճանապարհային քարտեզների վերաբերյալ չկա կոնսենսուս, այսինքն՝ ունեցել ենք երեք տարբերակ, բայց դրանք չեն դարձել մեկը: Եվ որոշեցինք, որ եթե դաշինքի կուսակցություններից որեւէ մեկը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնել, ապա նրա ձեռքը չենք բռնելու, մեկս մյուսին չենք կաշկանդելու՝ իր պատկերացրած գործողությունը, պլանը կամ ճանապարհային քարտեզն իրականացնելու հարցում:

Սա եղել է մեր որոշումը: Սրանից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ ունի իր ճանապարհային քարտեզը, ինչն էլ շուտով կհրապարակի:
Համատեղ հանդես գալու հարցում կան բազմաթիվ այլ կոմպոնենտներ, պարզապես հիմա ձեռնպահ կմնամ խոսել դրանց մասին:

- Նիկոլ Փաշինյանի ո՞ր առաջարկին եք դուք դեմ՝ փողոցային պայքարի՞ն, թե՞ մեկ այլ հանգամանք կա:

- Կարող եմ հստակ ասել, որ երեք ուժերի ծրագրում էլ կա փողոցային պայքարի կոմպոնենտը: Այսինքն՝ երեքն էլ նախատեսում են փողոցային պայքար, բայց այս հարցում կան տակտիկական գործողությունների տարբերություններ, կան նաեւ ձեւակերպումների տարբերություններ, որոնք ընդհանուր հայտարարի հնարավորություն մեզ չտվեցին:
Ինչ վերաբերում է դաշինքին, ապա այն կշարունակի գործել հուշագրի շրջանակներում, այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց քանի որ կան տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ, մեկս մյուսին չենք կաշկանդի, չենք խանգարի առանձին ծրագրի իրականացմանը:

- Փոքր-ինչ կբացե՞ք փակագծերը. որո՞նք են այդ տակտիկական տարբերությունները:

- Երբ կսկսվեն գործողությունները, այդ ժամանակ կիմանաք: Իսկ այս պահին իրավասու չեմ հրապարակելու որեւէ ուժի ճանապարհային քարտեզը. խոսքս «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետություն» կուսակցության քարտեզների մասին է: Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ճանապարհային քարտեզի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ տեղյակ չեմ: «Քաղաքացիական պայմանագրի» ճանապարհային քարտեզը մոդիֆիկացվել է, իմ տեղեկություններով՝ նրանք չեն հաստատել դաշինքում քննարկված տարբերակը, հետեւաբար նորի բովանդակությանը տեղյակ լինել չեմ կարող:

- Եթե նման իրավիճակներ դաշինքում սկսում են հաճախ լինել, սա չի՞ կարող հանգեցնել «Ելքի» պառակտմանը:

- Այս պահին դրանք չեն կարող հանգեցնել պառակտման, եւ հուսով եմ, որ չեն էլ հանգեցնի: Ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել: Ես չեմ ցանկանա խոսել «եթե»-ներով, քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ մի բան չի բացառվում:
Իսկ հիմա մեր շփումներն ու քննարկումները շարունակվում են, պարզապես մենք մի բան ենք որոշել՝ մեկմեկու չկաշկանդել: Եթե կա մի ուժ, որն ունի ծրագիր, եւ դա ուզում է սեփական ուժերով, առանձին իրականացնել, մենք ասում ենք՝ խնդիր չկա, կարող եք իրականացնել: Սա է, ուրիշ բան չկա:

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ երբեք չեք պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, դեմ դուրս չեք գալու: Փոխե՞լ եք ձեր դիրքորոշումը:

- Դա ասել եմ 2014-ի հարցազրույցում, երբ Նիկոլ Փաշինյանը նման պահանջով նախագիծ էր ներկայացրել։ Այդ առնչությամբ ինձ հարց ուղղվեց՝ կմիանա՞ք, ես ասել եմ հետեւյալը՝ այդ նախագիծը, ում համար ներկայացվել է, թող նրանք էլ միանան:

Ինչ վերաբերում է այս փուլին, ապա դաշինքում կա երեք ուժերի կոնսենսուս, երեքն էլ համարում են, որ անթույլատրելի է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը։ Ի՞նչ անել դրա դեմ. այս հարցում ունենք մոտեցումների տարբերություններ: Բայց մենք որոշել ենք իրար չկաշկանդել, չկանգարել: Ի դեպ, մեր ինքնուրույն քայլերին չի կաշկանդում նաեւ դաշինքի հուշագիրը, որը գրված է համատեղ գործունեության համար:

Իսկ կոնկրետ՝ ե՛ւ «Լուսավոր Հայաստանի», ե՛ւ «Հանրապետության» ճանապարհային քարտեզները մշակված են «Ելքի» տրամաբանության մեջ, եւ այդ տրամաբանությունից դուրս այն չի քննարկվել, դրանից դուրս մենք գործողություն չենք ծրագրել ու այն, ինչ մշակել ենք, նախատեսված է դաշինքի շրջանակներում իրականացնելու համար եւ ոչ թե որպես առանձին գործողություն:

Բայց հիմա մի նոր իրավիճակ է ստեղծվել, որի համար դեռեւս այս պահին որեւէ նոր բան չենք որոշել: Հնարավոր է քննարկենք, որ «Ելքի» ծրագիրն արդեն չենք կարող համատեղ իրականացնել: Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր կա, եթե սկսենք առանձին-առանձին գործողություններ իրականացնել, կստացվի, որ մեկմեկու ռեսուրսներն ենք վատնում, խանգարում ենք իրար ու դաշինքը պառակտում ենք: Հետեւաբար որոշել ենք չխանգարել ՔՊ կուսակցության գործընկերներին, որպեսզի նրանք կաշկանդված չլինեն «Ելքի» դիրքորոշումներով, տակտիկական տարբերություններով, կարողանան իրենց ծրագիրն իրականացնել:

Իսկ «Լուսավոր Հայաստանը» որպես խորհրդարանական ուժ կաշխատի այնպես, ինչպես աշխատել է առաջին օրից առ այսօր: Ու եթե ասել ենք, որ դեմ ենք Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա մեր դեմ լինելը կարտահայտենք Ազգային ժողովում՝ մեր քվեարկությամբ: Եթե կունենանք մեր վարչապետի թեկնածուն, ապա կընտրենք նրան:

Մենք պետք է դառնանք այլընտրանք ու ժողովրդին ցույց տանք, որ կա այլընտրանքային վարչապետի թեկնածու, կա կառավարության այլընտրանքային ծրագիր, այլընտրանքային համակարգ, որը կգա ու կփոխարինի գործող համակարգին: Այսպես է տեղի ունենում նոր ինստիտուտների ձեւավորումը:

Հեղինակ՝ Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 21-ի համարում

Հարցում
website by Sargssyan