Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համա... Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհար... Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալ... ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագա...
ԼՐԱՀՈՍ
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար. Կարեն Կարապետյան Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում Հայաստանում զարկ է տրվում ոչ ֆորմալ կրթությանն ու երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է շուրջ 100 հազար այցելություն Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևը՝ Սերժ Սարգսյանին Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում հակահրդեհային վարժանք է անցկացրել Փողոցը ելք չէ. Մարգարիտ Եսայան Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Երթևեկությանը խոչընդոտող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին «Թավշյա հեղափոխության» մասին խոսելն անիմաստ է, և այդ մասին գիտի նաև այս ամենի կազմակերպիչը. քաղաքագետ Վարչապետը կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան Թուրքիան ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել Է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը Վարչապետը հյուրընկալել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին. Լուսանկարներ Քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ կձևավորվի Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա մարզչի պաշտոնից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը «Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխման գործողություններ» Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 20-ը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը «Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում ՀՀ֊ԵՄ համաձայնագրի գործընթացն առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Հայաստանում հայրը խեղդել է դստերը. դեպքի հանգամանքները պարզվում են Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան Քաղաքացիական համազգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 31 տոկոսով Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ավարտեցին ելույթները Շարժայի մրցաշարում Ավարտվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականից հեռացել է դեպրեսիայի պատճառով Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի «Վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ». Գևորգ Հարությունյան Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր կարճ ժամանակով կժամանի Հայաստան Իրաքն ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում և 8 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից. ՀՀ վարչապետ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել

Հոգեբուժական կազմակերպություններում հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր: Խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հայտնաբերվել են ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի տրամադրվող ժամկետանց դեղեր հոգեբուժարանների վարակազերծման համար նախատեսված մետաղական արկղերում: Այդ դեղերն օգտագործում են որպես պացիենտների բուժման հիմնական դեղամիջոց կամ նախատեսված են առաջին օգնության տրամադրման համար: Արձանագրվել են դեպքեր, երբ դեղաթիթեղները կտրված են եղել այնպես, որ ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է: Նույնիսկ առանձին դեպքերում բժշկական անձնակազմը չի կարողացել նշել դեղերի պիտանիության ժամկետը»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ այդ հարցը քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ, նյութերն ուղարկել են ուսումնասիրություն սկսելու համար:

Նա խնդրահարույց համարեց նաև ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլ նաև շրջակա միջավայրի համար: Օրինակ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում բժշկական թափոնները պարզապես այրվում են դրան կից դիահերձարանի մոտակայքում:

«Որոշ հոգեբուժական կազմակերպություններում պացիենտները հնարավորություն ունեն հաստատություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերել, որոնք չեն վերահսկվում: Օրինակ՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում պացիենտներից մեկի մոտ առկա անալգինի, ակտիվացված ածուխի և անհայտ ծագման դեղամիջոցի մասին բուժանձնակազմը տեղեկացված չի եղել: Առանց պատշաճ հսկողության դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կյանքի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ պետք է մշակել բաժանմունքներում պացիենտների սեփական միջոցներով ձեռք բերված դեղամիջոցների պատշաճ պահպանման կանոններ, սահմանել անհրաժեշտ վերահսկողության մեխանիզմներ:

Արձանագրվել են նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտման դեպքեր: Օրինակ՝ դեղերի համար նախատեսված արկղում առկա են եղել նաև այլ դեղերի դատարկ տուփեր, ծխախոտի դատարկ տուփեր: Հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանի տվյալները բացթողումներով և մատիտով լրացնելու դեպքեր ևս առկա են: Այս հարցով նույնպես նյութերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:

2017-ին հոգեբուժական կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերը կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների՝ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բժիշկների և հոգեբույժների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի համաձայն և հատուկ մեթոդաբանությամբ:

 

Հարցում
website by Sargssyan