Այսօր՝ 23 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնա... Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
ԼՐԱՀՈՍ
Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան Կանաչ եւ մաքուր Երեւան.Արտակ Ավետյան. Տեսանյութ Կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը Ստամբուլում տարադրամի կետի կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանը ԼՂ կարգավորման հնարավոր անհաջողությունները փորձում է բարդել հայկական կողմի վրա ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․ ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն․ «168 ժամ» «Մարտի 1»-ի գործով ներքին զորքերի զինծառայողներին հարցաքննում են՝ շեշտադրելով մեկ հարց.«Ժողովուրդ»

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում արված փոփոխությունները

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունները:

«Առաջին փոփոխությունը չորրորդ հոդվածում է, որտեղ հանրաքվեի դրվող հարցերի շարքին ավելացվել է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Մյուս փոփոխությունը 5-րդ հոդվածում է, որտեղ շարադրված են այն ակտերը, որոնք հանրաքվեի չեն կարող դրվել: Այստեղ ավելացվել է դրույթ, որ հանրաքվեի միջոցով օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, եթե այդ օրենքի ընդունումից չի անցել մեկ տարի, չեն կարող հանրաքվեի դրվել: Սա ևս Սահմանադրության դրույթ է, որ հանրաքվեով ընդունված օրենքները կարող են փոփոխվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- նշեց Հովհաննիսյանը;

Մյուս փոփոխությունը կատարվել է օրենքի նախագծի 10-րդ հոդվածի առաջին մասում: Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ տվյալ դեպքում իմպլեմենտացվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկը: «Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է օրենքի նախագիծ: Եթե 50 հազար քաղաքացի օրենքի նախագիծ է ներկայացնում Ազգային ժողովի քննարկմանը, կարգն այսպես է, եթե Ազգային ժողովն այդ նախագիծը չի ընդունում, ապա քաղաքացիներին կարող է միանալ ևս 300 հազար քաղաքացի, և նախագիծը կդրվի հանրաքվեի:

Սակայն կարգավորված չէր այն իրավիճակը, երբ Ազգային ժողովն անգործություն կցուցաբերի և առհասարակ չի քննարկի այդ օրենքի նախագիծը: Եվ մենք հստակ դրույթ ենք նախատեսել, որ նման դեպքերում, եթե անգործություն է տեղի ունենում, պետք է օրենքի նախագիծը համարել Ազգային ժողովի կողմից մերժված՝ հնարավորություն տալով քաղաքացիներին շարժվել առաջ և 300 հազար քաղաքացիների միանալու դեպքում նախագիծը հասցնել հանրաքվեի»,- ներկայացրեց փոխնախարարը:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկով փոփոխություն է կատարվել նաև օրենքի նախագծի 12-րդ հոդվածում: «Մենք ունենք կարգավորում, որ որոշակի հանգամանքների առաջացման դեպքում դիմում են հանրապետության Նախագահին, Նախագահը նշանակում է հանրաքվե, սակայն խոսք չկար այն մասին, թե ինչ է լինելու այն դեպքում, երբ անգործություն ցուցաբերի հանրապետության Նախագահը, կոնկրետ հիմքերի առաջացման դեպքում չցանկանա հանրաքվե նշանակել:

Մենք գրել ենք, որ նման դեպքում համապատասխան ժամկետն անցնելուց հետո հարցը համարվում է հանրաքվեի դրված: Մենք ավելացրել ենք այս դրույթը, որպեսզի չխոչընդոտենք քաղաքացիների՝ հանրաքվե անցկացնելու իրավունքը, եթե, օրինակ, հանրապետության նախագահն անգործություն է ցուցաբերել»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծից հանվել է դրույթն այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանափակել հանրաքվեի համար ստորագրությունների հավաքագրման կարգը և սահմանել, որ ստորագրությունները պետք է հավաքվեն միայն էլեկտրոնային տարբերակով: Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս փոփոխությունը կատարել են՝ հաշվի առնելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի առաջարկը: Այսինքն, սահմանվում է, որ քաղաքացիները հանրաքվե անցկացնելու համար ստորագրությունները կարող են հավաքել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, իսկ ԿԸՀ-ն որևէ սահմանափակում մտցնելու լիազորություն չի ունենա:

Փոփոխություններ են կատարվել հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանող հոդվածում: Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տեղամասային հանձնաժողովները կձևավորվեն հետևյալ կերպ՝ երեք անդամ տրամադրում է տարածքային ընտրական հանձնաժողովը, 2-ական անդամ՝ «այո»-ի և «ոչ»-ի քարոզչության կողմերը: «Այսինքն՝ քարոզչության կողմերին հնարավորություն ենք ընձեռում տեղամասային հանձնաժողովում ունենալ 2-ական ներկայացուցիչ»,- ասաց փոխնախարարը:

Փոփոխություններ են իրականացվել նաև հոդվածում, որը սահմանում է, թե հանրաքվեի ընթացքում ո՞ր կազմակերպությունները կկարողանան դիտորդական առաքելություն իրականացնել: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ այստեղ հասարակական կազմակերպությունների համար կա սահմանափակում՝դիտորդական առաքելություն կարող են իրականացնել այն ՀԿ-ները, որոնք առնվազն մեկ տարի զբաղվել են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կրճատել են այդ մեկ տարի ժամկետը՝ սահմանելով 6 ամիս, որպեսզի ավելի շատ հասարակական կազմակերպություններ հնարավորություն ունենան դիտորդական առաքելություն իրականացնել:

Հարցում
website by Sargssyan