Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը
ԼՐԱՀՈՍ
Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին...

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ընդունել է միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ դիմումը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամպին՝ կոչ անելով ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Ինչպես տեղեկացրին Ասոցիացիայից, դիմումի տեքստը փոխանցվել է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ-ի դեսպանություններին:

Դիմումը հրապարակել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Համաժողովի ընթացքում նա ներկայացրել է նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման նորամուծական ուղենիշները՝ նշելով, որ վերանայման գործում ՊԱՀՀ-ը կիրառել է ԱՄՆ-ի, ՌԴ և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված և անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները:

Դիմումի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2014 թ. հոկտեմբերի 7-ի իր դիմումում արտահայտել է ծայրաստիճան մտահոգություն՝ կապված երկու միջուկային գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ավելի ու ավելի խորացող լարվածությամբ, որն սպառնում է վերաճելու առճակատման: Այսօր՝ Սիրիայում շարունակվող պատերազմի, քրդական հարցի սրման, հետխորհրդային ռազմաքաղաքական հակամարտությունների չլուծվածության, ՈՒկրաինայի արևելքում տիրող անկայունության պայմաններում, Ձեր գլխավորած պետությունների և ռազմաքաղաքական կազմակերպություններում դաշնակիցների միջև լարվածության աճումը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում ապակայունացմանը, ինչը հղի է համամարդկային մասշտաբի աղետով:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր նախորդ դիմումում հույս էր հայտնում, որ աշխարհի երկու առաջատար պետությունների միջև տարաձայնությունների խորացումը չի հանգեցնի նրանց դիմակայության: Փորձագետ-գիտնականները արդեն վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային զինանոցը միանգամայն բավարար է, որպեսզի մի քանի անգամ ոչնչացվի մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը: Մենք վստահություն էինք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները թույլ չեն տա, որպեսզի սույն մտահայեցողական եզրակացությունը դառնա իրականություն: Մինչդեռ այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից շատերը ավելի ու ավելի հաճախ են խոսում իրավիճակի նման զարգացման իրատեսական լինելու մասին, ինչը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կանխատեսել էր դեռ 2014 թվականին: Մեր մասնագիտական պարտքն ենք համարում նշել, որ հակամարտության հետագա խորացումը, որն ուղեկցվում է դիվանագիտական ավանդույթների շրջանակներից դուրս եկող փոխադարձ սուր արտահայտություններով ու գործողություններով, կարող է նպաստել մարդկության մերձեցմանը չվերադարձի շեմին, որից այն կողմ արդեն համաշխարհային աղետն է:

20-րդ դարում իրադրության նման զարգացման փորձը ցույց է տալիս, որ հակամարտության մասնակից պետություններում միջուկային ներուժի առկայությունը զսպող գործոն է, որն ի վերջո ԱՄՆ-ին ու ԽՍՀՄ-ին հետ պահեց Կարիբյան ճգնաժամը ամբողջ մարդկության համար մահացու ելքով 3-րդ Համաշխարհային պատերազմի վերածելուց: Այն ժամանակ ամերիկյան ու խորհրդային առաջնորդների դիվանագիտական ջանքերը նպատակաուղղված էին, մասնավորապես, երկու գերտերությունների միջև անմիջական և արդյունավետ հաղորդակցման հաստատմանը, մինչդեռ այսօր հակառակը՝ նման շփումների և երկխոսության հնարավորությունները նպատակասլաց կերպով նվազեցվում են: 21-րդ դարի քաղաքական առաջնորդներին, որոնք գործում են ցանցային հարաբերությունների ժամանակակից համընդհանուր համակարգում, վստահված է պատասխանատու առաքելություն՝ մտածելու և գործելու ոչ միայն ի շահ իրենց քաղաքացիների ու հասարակությունների, այլև ի բարօրություն կամ ի վնաս ամբողջ մարդկության: Բազմադարյան քաղաքակրթությունների ճակատագիրը, դրանց կուտակած նյութական ու հոգևոր ռեսուրսները, բնահամակարգերը տնօրինելու այս իրավունքը ժամանակակից առաջնորդներին հրամայաբար պարտավորեցնում է պահպանել ու պաշտպանել այն ամենը, ինչ փոխանցվել էր ներկայիս սերնդին:

Մեծարգո՛ պարոնայք:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ՝ որպես ղեկավարների, որոնց ժողովուրդները վստահել են սերունդների ճակատագրի համար պատասխանատվությունը, ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք առաջնորդվում ենք այն նկատառումով, որ արդի պայմաններում Դուք և Ձեր գլխավորած պետությունները կոչված են, ղեկավարվելով համընդհանուր անվտանգության շահերով, հանդես գալու որպես Ձեր մեծարգո ժողովուրդների ու պետությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքական զարգացումների այլ մասնակիցների միջև երկխոսության և խաղաղության հուսալի երաշխավորներ»:

website by Sargssyan