Այսօր՝ 20 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությ... Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
ԼՐԱՀՈՍ
Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը»

Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովում. Լուսանկարներ

Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների և փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորև.

«Հարգելի նախագահող,
հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
նախեւառաջ շնորհակալություն եմ հայտնում այս վեհաժողովի կազմակերպման համար:

Միգրացիայի եւ փախստականների հարցը բոլորիս հուզող խնդիր է, որը մեր երկրների օրակարգային առաջնահերթություններից է:

Աշխարհը մեկը մյուսի հետևից ցնցում են ճգնաժամերը: Միգրացիայի դրդապատճառները բազմազան են: Այն վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր փնտրում են արժանապատիվ աշխատանք և ավելի լավ կենսապայմաններ, այլև այն մարդկանց, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները` անվտանգություն և ապահովություն գտնելու հույսով:

Առավել ցավալի է, երբ այս արհավիրքի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը. երբ անհանդուրժողականություն և ատելություն է սերմանվում քաղաքացիների մեջ:

Մեզ՝ հայերիս քաջ հայտնի են նման քաղաքականության հետևանքները: Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկվելու համար միլիոնավոր հայեր լքել են իրենց հայրենիքն ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:

Այսօր, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել և ապաստան գտնել Հայաստանում: Մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում:

Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ փախստականների կեցության ապահովման և ինտեգրման համար: Սա զգալի թիվ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, որը 20-րդ դարի վերջում հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել նաևԱդրբեջանից, որտեղ հայերը էթնիկ զտումների են ենթարկվել:

Միգրացիան աշխարհագրորեն սահմանափակված երեւույթ չէ: Այն տարածվում է բոլոր մայրցամաքների վրա և վերածվում համընդհանուր մասշտաբներով ողբերգական իրավիճակի:

Առավել ցավալի է, որ այս խնդիրը վերաբերում է երեխաներին՝ ամենախոցելի խմբին, որոնք ենթարկվում են բռնության, բարոյական եւ հոգեբանական ագրեսիայի: Ամենից առաջ պետք է ապահովվեն երեխայի իրավունքները՝ ունենալ ընտանիք, ապրել առողջ և ապահով միջավայրում, ստանալ կրթություն:

Հարգելի գործընկերներ,

ինչպես ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ «մեր ընդհանուր պատասխանը պետք է արտահայտվի չորս գործողությամբ` ողջունել, պաշտպանել, նպաստել եւ ինտեգրել»:

Միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումներ փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ահաբեկչության դեմ պայքարում և հակամարտություններին քաղաքական կարգավորումներ տալու գործում:

Ավելին, հարկավոր են երկարաժամկետ լուծումներ ապահովող ծրագրեր՝ ուղղված խոցված շրջանների զարգացմանը, ինչպես նաև միգրանտների և փախստականների կարգավիճակի ամրապնդմանը: Լավ մտածված ու մշակված քաղաքականությունը կխթանի միգրանտների ինտեգրումը հյուրընկալող հասարակություններում և կնպաստի յուրաքանչյուր անձի ակտիվ մասնակցությանն այդ երկրի զարգացման գործում:

Հայաստանը, հանդիսանալով քաղաքակիրթ հասարակության մաս, հանձնառու է շարունակել նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը, աշխարհում կայունության և անվտանգության ապահովմանը»:

website by Sargssyan