Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Որտեղի՞ց է գալիս Զատիկին ձու ներկելու սովորությունը

Զատկի տոնի առիթով ավանդություն և սովորություն է նաև ձու ներկելը, ինչպես նաև՝ ձվախաղը: Հավկիթը որպես խորհրդանշան՝ կրոնների և ժողովուրդների սովորույթնների մեջ տարածում է ունեցել և օգտագործվել է:

Հավկիթը բեղմնավոր մաս, աճման և սերնդագործության խորհրդանիշ է համարվել: Ուրիշ ազգեր ևս ունեցել են հավկիթ ներկելու սովորությունը: Ընդհանրապես, գործածվել են կարմիր գույնը՝ որպես արյան խորհրդանիշ, բայց ուրիշ գույներ ևս օգտագործվել են: Եգիպտացիները՝ որպես նվիրական ընծա իրար հետ ներկված հավկիթ էին փոխանակում: Իրանում Նոր տարվա առթիվ, որպես նվեր՝ ներկված հավկիթ են փոխանակում: Հրեաները «Պասեք»-ի ժամանակ հավկիթ էին գործածում: Հայերի մոտ Ճրագալույցի երեկոյան տոնացույցի համաձայն՝ ընթրիքը կայանում էր ձուկից և շոմինից (սպանախ), վրան ձու կտրված: Իրանահայերը սովորություն ունեն քուքու փլավ պատրաստել: Հնդիկների մոտ ևս խորհրդանշական ձևով ձուն տարածվել էր:
Թե երբվանից է սկսվել ձու ներկելու ավանդությունը, այդ մասին հստակ տեղեկություններ չունենք: Դրա կապակցությամբ հետևյալ ավանդությունները կան.

Ավանդության համաձայն՝ Մարիամ Մագդաղինացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու համար: Ներկայանում է Տիբերիոս կայսեր և նրան նվիրում է կարմիր ձու՝ ասելով. «Քրիստոս հարեաւ ի մեռելոց»: Ապա սկսում է Ավետարանի քարոզչությունը: Անշուշտ, սա լոկ առասպել կարելի է համարել:

Ըստ Կաթոլիկ համայնագիտարանի՝ «ձու» բառն ունի հետևյալ բացատրությունը: Այսպես՝ հնում ձուն գարնան և պտղաբերության խորհրդանիշն էր: Գարնան սկզբում մարդիկ միմյանց ձու էին նվիրում: 

Զատկական ձուն այժմ խորհրդանիշն է այն ժայռե գերեզմանի, որտեղից Քրիստոսը հարություն առավ: Քրիստոնյաները ձուն ներկում էին, օրհնել էին տալիս, ապա ուտում և որպես նվէր՝ տալիս բարեկամներին:

Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը, այլ խոսքով՝ ծնունդ էր ունենում: Ձուն ներկում էին կարմիր գույնով՝ որպես ուրախության խորհրդանշան: Կարմիրը խորհրդանշում է նաև զոհի արյունը. հետևաբար՝ ձուն որպես խորհրդանիշ՝ պատկանում է նախաքրիստոնեական շրջանին, իսկ ձու ներկելը մաս էր կազմում գարնան հանդիսությունների: Քրիստոնյաների մոտ գործածական դառնալուց հետո՝ կարմիր գույնը խորհրդանշեց Քրիստոսի հեղած արյունը:

Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս է հետևյալ տեղեկությունները. «Զատկի այս առաջին կիրակիի շաբաթ օրը կարմիր ձու ենք ներկում և նրա խորհուրդը այն է, որ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, ինչպես որ իմաստուններն են ասում՝ դրսի կեղևը նմանում է երկնքին, մղզնաձևը (թաղանթաձևը)՝ օդի, սպիտակուցը՝ ջրի, դեղինն էր երկիրն է, այսինքն՝ մեջը, իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը հեղվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը: Այդ պատճառով է, որ նախ կարմիր ձու ենք ուտում և հետո մյուս կերակուրները ճաշակում:

Առհասարակ, հնագույն շրջաններում և հին կրոնների մեջ ձուն՝ որպէս օրինակ, օգտագործվել է տիեզերքի էությունը բացատրելու համար: Հնդիկներն այն կարծիքի էին, թե տիեզերքը ծածկվել է ձվի կեղևի նման, և դրսի կողմի վրա է գտնվում ջուրն ու կրակը, օդն ու եթերը:

Ձու ներկելը կրոնական որևիցէ հիմունք ունի՞, թե՞՝ ոչ: Կարող ենք ասել, որ քրիստոնեական տեսակետից որևիցե հիմունք չունի, այլ, պարզապես, մի սովորություն է, և ձուն՝ որպես խորհրդանիշ, բոլոր կրոնների մեջ գործածական է եղել:

Հատված՝ Արտակ Արք.Մանուկյանի «Շողակաթ» գրքից:

 

website by Sargssyan