Այսօր՝ 14 դեկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը
ԼՐԱՀՈՍ
Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ

Մարզերում արձանագրվել է զգալի դրական աճ. վարչապետ

ՀՀ կառավարությունում մարտի 29-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,- նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարվել է մարզպետարանների աշխատակազմի և մարզպետարանների ենթակայությամբ գործող այն ոլորտներում և մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

Վարչապետի մյուս հանձնարարականն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակեպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակեպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակությանը: «2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընդունված գործողությունների ծրագիրը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովը կատարել է։

Արդյունքում՝ 2018 թվականի մարտի դրությամբ արձանագրված 2031 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, իսկ դեռևս փակման ենթակա են 108-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած առկա դրական զարգացումներին, դեռևս բավարար և ընդունելի չէ»,- նշել է վարչապետը։

Հաշվի առնելով այն, որ աղբահանության ոլորտում դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների կատարման անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների հրատապ լուծման կարիք՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին 10-օրյա ժամկետում, համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նոր գործողությունների ծրագիր` սահմանելով հստակ ժամանակացույց և ըստ ոլորտի գործողությունների պատասխանատուներ, միաժամանակ ընդգրկելով հնարավոր բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։

«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը և թերությունների դեպքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև տարվա կտրվածքով 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաև հատկապես ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետական միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,- ասել է վարչապետը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է նաև նախատեսված աշխատանքներն ավարտելուն պես՝ մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետությունը, կապահովվի դրա բնականոն գործունեությունը:

Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա, դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը կգնահատվի ողջամիտ ժամկետում, որը հնարավորություն կտա կատարել բազմակողմանի ուսումնասիրություն: Պրոբացիայի ծառայությունը ներգրավված կլինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցի որոշման հենց սկզբնական փուլում, ինչը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել այն դատապարտյալի ռիսկերի և կարիքների մասին, ով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում կդառնա պրոբացիայի շահառու:

Գործադիրը հավանություն է տվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ: Օրինագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել վերոնշյալ անձանց դրամական ապահովության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:

Գործադիրը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը:

Մասնավորապես՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման և այլ հարցեր: Հստակեցվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը, սահմանվել են տեղական հանրաքվեի քարոզչության իրականացման և ֆինանսավորման նոր կարգավորումներ:

Հավանության է արժանացել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ստեղծել դեպարտամենտի բնականոն գործունեության ապահովման անհրաժշետ նախադրյալներ: Օրինագծով սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը, ամրագրվել են դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները, լրացվել են դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները և այլն:

Հավանության է արժանացել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Գործադիրը հավանություն է տվել 2017 թ. ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կկառուցվի, Ապարանում՝ մանկապարտեզ, իսկ Փարաքարում՝ ՏՏ կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը:

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասի մի հատվածը նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող նախկին դպրոցի շենքը կնվիրաբերվի համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Ծրագրի համաձայն՝ համայնքը նախատեսվում է շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, 3 տարվա ընթացքում իրականացնելով 50 մլն ՀՀ դրամի ներդրում:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագրի» կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:

Այլ որոշումներ

Կառավարությունը լրացում է կատարել «ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություններին հավանություն տալու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետները 2018 թ. զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագիրը կներկայացնեն մինչև սույն թվականի ապրիլի 15-ը՝ փերտվարի 15-ի փոխարեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է վերանայել հարցը և մարզերի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի ներկայացման ժամկետ սահմանել հունվարի 15-ը:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ստուգումները համապատասխան ստուգաթերթերով իրականացնելու հնարավորությունն ապահովելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վարչապետը հորդորել է այնպիսի մեխանիզմ կիրառել, որը բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի:

Գործադիրը սահմանել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերի ներկայացման կարգը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել կատարողական վարույթի ընթացքը:

Կառավարությունն ընդունել է «2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ հաշվի առնելով նաև 2018 թ. հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը:

website by Sargssyan