Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան... Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ
ԼՐԱՀՈՍ
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ «մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին արտահայտությամբ. պարզաբանում. News.am Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Վտանգվել է հասարակական անվտանգությունը, ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ Դեմ եմ, որ բուհերը ներքաշվում են քաղաքական գործընթացների մեջ. ՀՊՃՀ դեկան Համախմբվենք սիրելիներ ու միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո ու հարգանքի սկզբունքով. իրանահայության կոչը Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում Թանդիլյանն ու Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը Հուսով ենք՝ կհաղթի խոհեմությունը, իմաստությունն ու զգոնությունը. Հայր Զաքարիա Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Կուտակումներ առաջնագծում․ Տեսանյութ ՀՔԾ-ն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ ՀՀ Նախագահ ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Ձերբակալված մարդը գրառում անել չի կարող, էջից տարածվում է ապատեղեկատվություն ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան» «Սասուն-Տարոն» միությունը կոչ է անում է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Հայաստանի ներկա իրավիճակում ինչպե՞ս են գործելու ադրբեջանցիները Ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկել 192 անձի Մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը․ Նելլի Դուրյանի կոչը՝ մայրերին ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում Ուսանողներին կոչ կանեի վերադառնալ դասի. Գեղարվեստի ակադեմիայի դեկան Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման․ ՊՆ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին ԱՄն-ի հարանվանությունների հոգևոր առաջնորդները խաղաղության կոչ են անում Բանակցություններից դուրս այլընտրանք պարզապես գոյություն չունի. Հայկ Սարգսյան ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Ոստիկանությունը ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Երկխոսությունը՝ միակ լուծում Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը Ոստիկանը բոլորինն է «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը արյունահեղության չտանելու կոչ է անում Բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա. ՍԻՄ հայտարարությունը Հավաքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա Ջերմաստիճանն 5-7 աստիճանով կբարձրանա Ֆերդինանտ Առաքելյանի հոգեհանգիստը կկայանա այսօր Քաղաքագետը Սարգսյան-Փաշինյան հանդիպման տրամաբանական շարունակությունը համարում է հասարակական կարգի վերականգնումը Բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ. Աղվան Վարդանյան

Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար

Հայաստանի նախագահն անցյալ շաբաթ վերջապես պաշտոնապես չեղյալ հայտարարեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Նախագահ Սարգսյանը 2009 թվականից ի վեր մի շարք հայտարարություններ էր արել, նախազգուշացնելով, որ արձանագրությունները կհանի Ազգային ժողովի օրակարգից, եթե Թուրքիան կարճ ժամկետում դրանք չվավերացնի: Սերժ Սարգսյանը վերջին նման նախազգուշացումն արեց նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իր ելույթի ժամանակ հայտարարելով, որ չեղյալ կհայտարարի արձանագրությունները մինչև 2018 թ. գարունը:

Արձանագրությունները ստորագրել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արձանագրությունների ծավալուն տեքստում կոչ էր արվում բացել սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև և երկու երկրների միջև հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Արձանագրությունները ներառում էին նաև դրանց հետ առնչություն չունեցող բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումը և պատմական հանձնաժողովի ստեղծումը՝ երկու երկրների միջև առկա խնդիրներն ուսումնասիրելու համար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը:

Դրա հետևանքով, ամբողջ աշխարհում բողոքի մեծ ալիք բարձրացավ արձանագրությունների ընդունման դեմ, թե Հայաստանում, թե Սփյուռքի բազմաթիվ համայնքներում: 2009 թ. հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց, Սարգսյանը համաշխարհային շրջագայություն սկսեց դեպի Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի և Դոնի Ռոստովի հայկական համայնքներ, իբր լսելու արձանագրությունների վերաբերյալ նրանց մտահոգությունները: Սակայն, այդ հանդիպումների ժամանակ նրա ելույթներից պարզ դարձավ, որ նա մտադիր էր ընթացք տալ արձանագրություններին, և շրջագայության նպատակն էր համոզել սփյուռքահայերին հրաժարվել իրենց առարկություններից: Արտերկիր կատարած իր այցելությունների ժամանակ Սարգսյանին դիմավորեցին կատաղի ցույցերով և առճակատումներով՝ ձախողելով նրա քարոզչական շրջագայությունը:

2009 թ. հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելես կատարած այցի ժամանակ նախագահը հանդիպեց 60 հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը քննադատում էր սպասվող արձանագրությունները, մինչ հազարավոր հայեր բողոքի ցույց էին անում հյուրանոցից դուրս, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:

Այդ հանդիպման ժամանակ ես իմ ելույթում զգուշացրեցի Սերժ Սարգսյանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առարկելով արձանագրությունների դեմ, կարող է արգելափակել Թուրքիայի կողմից դրանց վավերացումը: Զավեշտալի է, որ նման արդյունքը կնշանակեր, որ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահն է ակամայից պաշտպանելու Հայաստանի շահերը:

Բազմաթիվ հայերի համար, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, պարզ էր, որ Թուրքիան բնավ մտադրություն չուներ բացելու ընդհանուր սահմանը: Արձանագրությունները թուրքական կողմի խորամանկ քայլն էր՝ ճնշելու Հայաստանի վրա, որպեսզի տարածքային զիջումներ անի Ադրբեջանին Արցախի հարցում:

Իրականում, 2009 թ. ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում պատրաստվում էր արձանագրությունների հետ կապել դրա հետ առնչություն չունեցող Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Միայն վերջին պահին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությամբ հաջողվեց ժամանակավորապես լուծել վեճը և երկու կողմերն անցան արձանագրությունների ստորագրմանը:

Այնուամենայնիվ, ստորագրման արարողությանը հաջորդող տարիներին թուրք ղեկավարներն անընդհատ հանդես էին գալիս հայտարարություններով, որ իրենք մտադրություն չունեին վավերացնել արձանագրությունները, եթե Հայաստանը զիջումների չգնար Ղարաբաղի հարցում: Իրոք, Ադրբեջանը վճռականորեն բողոքել էր արձանագրությունների ստորագրման դեմ և զգուշացրել Թուրքիային չվավերացնել դրանք: Ադրբեջանը մտադիր էր ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Ղարաբաղում՝ փակ պահելով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը:

Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին օտարերկրյա խոշոր տերություններին ճնշում գործադրել իրենց վրա՝ կայացնելու մի որոշում, որը հակասում էր հայ ժողովրդի շահերին: Հասկանալի է, որ Հայաստանը որպես փոքր պետություն, չի կարող գործել իր ավելի մեծ ու հզոր թուրք հարևանի նման, որը բազմիցս անտեսում է միջազգային հանրության ցանկությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին առնվազն ջանքեր գործադրել օտարերկրյա միջամտությունը նվազագույնի հասցնելու համար:

Մեկ այլ դաս, որը Հայաստանի ղեկավարները պետք է քաղեն արձանագրությունների խայտառակ ջախջախումից, այն է, որ նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին: Բնականաբար, Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրներն իրենց որոշումներն են, այնուամենայնիվ, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են բոլոր հայերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից և Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը, լուրջ հիմնախնդիրներ են համայն հայության համար: Մինչ այս ուղղությամբ որևէ փաստաթուղթ ստորագրելը, Հայաստանի ղեկավարությունը պետք է համոզված լինի, որ հայ ժողովրդի մեծ մասը համաձայն է նրանց հետ: Այլապես, մենք ականատես կլինենք տգեղ առճակատման կրկնության Հայաստանի իշխանությունների հետ Հայաստանում և Սփյուռքում:

Ես այս մտահոգությունները բարձրացրեցի ի պատասխան Սարգսյանի վերջին շաբաթվա երկու հայտարարությունների.

1) «Երբ սկսեցինք բանակցային գործընթացը, մենք բնականաբար կանխատեսում էինք երկու արդյունք՝ դրական կամ բացասական»:

2) «Եթե վաղը կամ հաջորդ օրը առաջարկներ ստանանք, մենք պատրաստ կլինենք քննարկել դրանք»:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարները չեն ընդունում իրենց սխալ մոտեցումը հայ-թուրքական հարցերում: Ճիշտ չէ, որ Հայաստանը ոչինչ չի կորցրել: Թուրքիան հմտորեն օգտագործեց արձանագրությունները՝ ապահովելու համար, որ օտարերկրյա պետությունները չմիջամտեն Հայոց ցեղասպանության հարցին: Իրականում, նախագահ Օբաման ևս շահարկեց արձանագրությունները՝ խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց իր՝ 2009 թ. ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ և հաջորդ յոթ տարիների ընթացքում:

Ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հակված է կրկնելու նույն սխալը: Տարիներ շարունակ նա հայտարարում էր, որ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները նույն օրը, որ Թուրքիան վավերացնի դրանք: Բարեբախտաբար, Թուրքիան երբեք չվավերացրեց արձանագրությունները՝ թույլ չտալով Հայաստանին գործել հակառակ իր սեփական ազգային շահերի...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

Հարցում
website by Sargssyan