Մանկապարտեզ չէ. Գեներալ-լեյտենանտը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Այս թեմայով
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան
- Խուզարկություններ Շիրակի մարզում. ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
- Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության նպատակն է ապահովել ազդեցությունն այդ պետության վրա: Այս մասին նշեց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ նկատելով, որ զենքի վաճառքը բխում է տակտիկական պատճառներից և այդ հարցին պետք է սթափ մոտենալ:
«Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին զենք և շարունակելու է վաճառել: Դա Ռուսաստանի շահերից է բխում: Սա մանկապարտեզ չի, իմ ու քո խաղալիքներ չեն: Սա ռազմավարական շահեր են»,-ասաց նա:
Գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ նույն ՌԴ-ն մեզ տվել է «Իսկանդեր» տեսակի զենքը, և հավելեց, որ բալանսի մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝ հարցը տեխնիկայի քանակը չէ, այլ այն, թե ինչ տեխնիկա է տրամադրում և դա ինչ խնդիր կարող է լուծել:
«Մինչև 2010 թ.-ը Ռուսաստանն Ադրբեջանին որևէ զենք չի վաճառել, միայն 10-ից հետո են գնացել այդ բանին, քանի որ Թուրքիան է մտնում ամբողջությամբ այդ դաշտ: Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը ՌԴ-ից կախված չէ ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ պատերազմ սկսվի, ինքը ստիպված խառնվելու է: Պետք է սթափ գնահատենք, այս գործում հիմնական գործոնը մեր գլխավոր շտաբի և ռուսական գլխավոր շտաբի անելիքն է, որ բալանսը ճշգրիտ գնահատեն»,-ասաց նա:
Գոհար Ավետիսյան