Այսօր՝ 21 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությ... Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց
ԼՐԱՀՈՍ
Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը

Պոտենցիալ բռնապետը

«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև տարաձայնություններ այլևս չկան: Այսինքն, եղածը այլևս չի կարելի անվանել տարաձայնություն, դա կարելի է անվանել գզվռտոց ու նույնիսկ հակամարտություն: Տարաձայնությունը սկզբնական շրջանում էր, իսկ հիմա այնքան է խորացել, որ ժողովրդական լեզվով ասած՝ բանը բանիցն անցել է: Նրանք պայքարում են, հատկապես Նիկոլ Փաշինյանը՝ որպես «պայքարող տեսակ» պայքարում է, բայց պայքարում է ըստ իս ոչ թե իշխանության համար կամ իշխանության դեմ, այլ լիդերության համար, «Ելքում» լիդերության:

Նայում ենք ՔՊ-ի և ԼՀ-ի ղեկավարների վերջին 1-2 օրերի հարցազրույցները, և ամեն ինչ պարզ է դառնում: Փաշինյանը, ի պատասխան Էդմոն Մարուքյանի հայտնի հոդվածի, և դրա շուրջ տված մեկնաբանության՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ իմ քայլարշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի և չի ունեցել, և այս համատեքստում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, և ես սա ասում եմ որպես ոչ միայն «Իմ քայլը» շարժման մասնակից, այլև ասում եմ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։ Ես բացառում եմ այդ հարցում համաձայնությունն իշխանության հետ»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին հիշեցնում է, որ ինքն է խմբակցության ղեկավարը, և որ Մարուքյանը չպետք է հավակնի իր տեղին: Այսպիսի բացահայտ մրցակցությունը ցույց է տալիս, որ «Ելքում» լիդերության համար պայքար կա: Այս պահին այդ լիդերությունը Փաշինյանի ձեռքում է, և նա այն չի պատրաստվում զիջել:

Մյուս կողմից, Փաշինյանը մատնում է իր բռնակալական հակումները: «Ելք» դաշինքը բաղկացած է 3 կուսակցություններից, և տարբեր հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ: Բնականաբար պետք է հաշվի առնվեն բոլորի կարծիքները: Սակայն, ինչպես հասկանում ենք Փաշինյանի խոսելաոճից, իրականում այդպես չէ, իրականում եթե ինքը ինչ-որ մի բանի դեմ է, ապա թույլ չի տա, որ դա կատարվի: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը լիներ երկրի ղեկավար:

Մեկ այլ հարցազրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը, հարցին՝ փողոցային պայքարի տարբերակի դեպքում վախենո՞ւմ եք «Մարտի 1»-ի կրկնությունից, պատասխանել է. «Հարցը վախենալը չէ, բայց, այո՛, պետք է դրանից միշտ զգուշավոր լինել, և թող չլինի մեկը, որը կասի՝ «ես դրանից չեմ վախենում», կամ «որևէ մարդու կյանք ինձ համար գին չունի», դա շատ սխալ մոտեցում է։ Այո՛, ես անհանգիստ եմ և խորը պատասխանատվություն ունեմ յուրաքանչյուր ձերբակալված, բանտարկված և սպանված մարդու համար… Ճանապարհներ փակել մենք տեսել ենք, սահմանադրական կարգի խախտումը որևէ մեկը չի չեղարկել, որ դա հնարավոր է, և այդ պարագայում շատ ավելի խնդիրներ են առաջանալու»։

Ի պատասխան Թանդիլյանի այս մտահոգության՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք ասել ենք, որ մեր պայքարը ոչ-բռնի քաղաքացիական պայքար է, և մենք բացառում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։ Ընդ որում, հիմա ես արդեն քանի օր է դաշտերում եմ քնում, բաց տարածքներում, ինչո՞ւ որևէ մեկը չի ասում, որ կարող է լինեն սպանություններ կամ ձերբակալություններ։ Մենք մեր սկզբունքային պայքարն ենք մղում, ընդ որում՝ այդ պայքարը մղում ենք «Ելք» դաշինքի նախկինում կայացրած որոշումների և արած հայտարարությունների շրջանակներում և տրամաբանության մեջ, մենք այդ պայքարում սկզբունքային ենք, և մեզ որևէ մեկն ուղղակի և անուղղակի չփորձի վախեցնել որևէ բանով»։

Ինչպես տեսնում ենք՝ Մանե Թանդիլյանի մոտեցումը շատ ավելի իրատեսական է, նա հստակ պատկերացնում է հնարավոր հետևանքները: Ես կարծում եմ, անհնար է, որ Փաշինյանը ինքը չպատկերացնի այդ հետևանքները, պարզապես կրկին լիդերության և դաշինքի անունից միանձնյա որոշումներ կայացնելու հարցն է այստեղ առաջ գալիս, և Փաշինյանը շեշտում է, որ ինքը իր «պայքարը» նախաձեռնել է «Ելք» դաշինքի նախկինում կայացրած որոշումների շրջանակներում և ինքը ինչպես ուզի՝ այնպես էլ անելու է, թող ոչ մեկ չփորձի իրեն վախեցնել, այդ թվում՝ դաշինքի անդամները:

Այսքանից ես կարող եմ անել երկու եզրահանգում: Առաջինը այն է, որ «Ելք» դաշինքն իր 7 տոկոս ձայներով չի կարող երբեք հավակնել իշխանություն դառնալուն, որ Փաշինյանը իր հարյուր հոգով երբեք չի կարող որևէ փոփոխության հասնել կամ ավելի շատ մարդ հավաքել: Ու ինքն էլ դա լավ գիտակցում է, հետևաբար իրենց կռիվը դաշինքում լիդերության համար է: Ավելինին իրենք չեն ձգի:

Եվ երկրորդ եզրահանգումս՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պոտենցիալ բռնապետի: Ինչու՞ եմ ասում կորցրել է, որովհետև ի ուրախություն հայության, Փաշինյանը երբեք իշխանություն չի դառնա, հետևաբար երբեք բռնապետ չի լինի:

Կարեն Վարդանյան
ՀայՄեդիա.AM-ի գլխավոր խմբագիր

website by Sargssyan