Այսօր՝ 25 հունվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել

Հայաստանը քայլ առ քայլ աշխարհին ապացուցում է, որ աշխարհի լավագույն գինեգործներից է: Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել:

Արաբական Էմիրություններից՝ ԱՄՆ, Իրանից՝ Եվրոպա 2017թ-ին Հայաստանից արտահանվել է 308 մլրդ դրամի գյուղատնտեսական ծագման ապրանք: 10 տարում տասից ավելի անգամ մեծացել է այգիներից, սառնարաններից ու ջերմոցներից երկրից դուրս վաճառքի ուղարկվող բեռների ծավալը: Հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ խոշոր արտահանողները ծիրան ու լոլիկ, փոքրերը՝ կեռաս ու խաղող են արտահանում:

Պատրաստի արտադրանքի վաճառքը հեշտացրած վերամշակողները նախորդ տարի մթերել են 44.5 հազար տոննա բանջարեղեն, 25 հազար տոննա պտուղ 10 920 տոննա խաղող: Այդ հումքից արտադրվել է նախորդ տարվա ցուցանիշը գերազանցող 603 մլրդ դրամի տոմատ, հյութ, աղցան, թթուներ, գինի, կոնյակ: Եթե անկախության առաջին տարիներին երկրում պահածոյացնող 7, կոնյակ-գինեգործական՝ 12 և մի քանի կաթ-մսամթերքի արտադրություն էր աշխատում, սույն վերամշակող ճյուղում հիմա մեծ ու փոքր մոտ 1500 ձեռնարկություն կա: Ավելին, կան ընկերություններ, որոնք հատուկ պատվերով քաղցրացրած օրգանիկ տեսականի են մատակարարում արտասահմանյան լյուքս դասի հյուրանոցներին:

Գյուղատնտեսության ավանդական ճյուղին բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները մեր օրերում նոր շունչ են տվել։ Հայաստանը բռնել է դեպի շատ ավելի արդյունավետ ինդուստրիալ գյուղատնտեսության անցնելու ուղի։ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է 330 կգ միրգ-բանջարեղեն։ Գյուղատնտեսությունը երկրում ամեն երրորդ բնակչի եկամտի աղբյուրն է, իսկ ագրարային ոլորտում աշխատում է ընդհանուր զբաղվածների 33.6%-ը՝ 338 հազար մարդ։

Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում 1000 ք.մ. մակերեսով հատապտղային ջերմոցը նույնքան եկամուտ է ապահովում այգետիրոջը, որքան, օրինակ՝ 4-6 հա խաղողի դաշտը։ Վառ օրինակներից մեկն Արթիկում է, որտեղ տնկվել են շուրջ 700 գրամ բերք տվող ելակի թփեր: «Green Food» ընկերության ագրոնոմ Տաթևիկ Բաղդասարյանի խոսքով՝ 3 հա ելակի ջերմոցից տարեկան ակնկալվում է 300 տոննա բերք։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով էլ Հայաստանում արդեն 55 հա ջերմոց է ստեղծված բարձր տեխնոլոգիաներով, ևս 50 հա կգործարկվի այս տարի. «1 հա ջերմոցից ստանում ենք առնվազն 450 տոննա տարեկան արտադրություն։ Եթե համեմատենք հին ջերմոցների հետ՝ հին ու նոր տեխնոլոգիաների միջև տարբերությունը մոտ 4 անգամ է»։

Առատ, որակյալ, տեղափոխմանն էլ լավ դիմացող բերք տվող բարձր տեխնոլոգիական ջերմոցներին անցումը ՀՀ գյուղատնտեսության վերջին տասնամյակի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Առաջին քայլն այս ուղղությամբ երկիրը կատարել է 2012թ-ին։ Հայաստանում այժմ նման ոչ գրունտային 112 հա ջերմատուն է շահագործվում։ Լոլիկից ու վարունգից բացի ջերմատներում այժմ սմբուկ ու բողկ են աճեցնում, նաև ծաղիկներ։ Հայաստանից հոլանդական վարդերն անգամ Հոլանդիա են արտահանվում, շամպինիոնը՝ Արաբական Էմիրություններ, ելակն ու լոլիկը՝ ռուսական շուկա։

Տարիների համառ աշխատանքների արդյունքում այսօր քչերն են հիշում, որ ընդամենը մի քանի տարի առաջ գյուղմթերքն իրացնելն ավելի դժվար էր, քան աճեցնելը։

2009թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերամշակողներին սթափեցրեց. «Վե՛րջ տվեք պարտքերին, անցե՛ք պայմանագրերի, որ գյուղացին իմանա՝ ինչ գնի համար ինչ է աճեցնում»։ Այս հայտարարությունից հետո աստիճանաբար շատ բան փոխվեց։ Պահածոյի ենթակա բերքը հիմա, անկախ քանակից, մթերվում է։ Վճարումը չուշացնելու համար վերամշակողին պետությունն օգնում է մինչև 1 միլիարդ դրամ մատչելի վարկի առաջարկով։ Երբ հողագործը համոզվեց, որ վաճառելը հեշտանում է, բանջարանոցներում ավելացան նորույթները։

Ավելացող դաշտերին ջուր հասցնելու նպատակով 2007-2017թթ-ին խոշոր գումարներ ուղղվեցին ոռոգման ցանցին՝ նորոգման, մայր ջրագծերից մինչև պոմպակայանների կառուցման համար։ Հիմնանորոգվեց նաև 1974թ-ին կառուցումից անմիջապես հետո վթարային դարձած Մարմարիկի ջրամբարի պատվարը։ Ոռոգման համար 24 մլն խ.մ-ից ավելի ջուր կուտակող արհեստական ավազանը շահագործվեց 2012թ-ին։

Մարմարիկը դարձավ անկախ Հայաստանում շահագործված առաջին նոր ջրամբարը։ Վեդին կլինի հիմքից կառուցվող առաջին ջրամբարը, որն ավելի տարողունակ է։ Այգիները գունավորող «Եզան աչք» կեռասի, Շալախ ծիրանի ու Դեմիրճյան խնձորի կողքին անհատ հողատերերն սկսել են ինտենսիվ դաշտերի հիմնումը. ինդուստրիալ գյուղատնտեսության մեկնարկը տրված է։ Բարձր տեխնոլոգիական ջերմոցներից հետո ՀՀ ագրարային ճյուղում սա հաջորդ կարևոր ձեռքբերումն է։

Այս այգիներում հատուկ արմատակալ ինտենսիվ ծառից բացի պարտադիր պայման է եղանակի վնասը կրճատող վերևից՝ հակակարկտային ցանցը, ներքևում՝ կաթիլային համակարգը։ Ոռոգման ծախսն այն տնտեսում է 50-70%-ով։

Նախորդ տասնամյակում տնտեսության մյուս ճյուղերի զարգացման հաշվին գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում թեպետ նվազել, սակայն դրամային արտահայտությամբ 60%-ով աճել է։ Երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը 2017թ-ին կազմել է ավելի քան 22%։

Տարբեր ծրագրերով գյուղական գոմեր են մտել ցեղական սորտեր. կաթնատվությունը երկրում ավելացել է 12%-ով, գլխաքանակը 10 տարում մոտ 36 հազարով։ Խոշոր եղջերավորների՝ Իրաք արտահանումն ու մսի թանկացումը ցույց տվեց՝ անասուն պահելը խիստ ձեռնտու է դարձել։

Զուգահեռ, վերելքի վրա է ձկնաբուծությունը։ Սևանում ցանցային ավազաններ են հիմնվել, բնության մեջ իշխան է աճեցվում։

Արարատյան դաշտում սկսվել է ընդերքի քաղցրահամ աղբյուրները խնայող, ջուրը շրջանառող համակարգի ներդրումը։ Տեխնիկական վերազինման հետ ձկնաբուծարանները 2017թ-ին երկրից դուրս վաճառքի են ուղարկել 3000 տոննայից ավել թառափ ու իշխան։

Հավի մսի դեպքում թռչնաբուծարանների խնդիրն առայժմ ներքին սպառողին բավարարելն է և ԵԱՏՄ կարգավորումներով շուկայից դուրս մղվող արտասահմանյան արտադրանքի տեղը տեղական ապրանքով լրացնելը։ Դեպի Իրաք, Քուվեյթ, Օման, Իրան ու Լիբանան արտահանումներով զարգացման սահուն փուլ է մտել ոչխարաբուծությունը։ Մորթը միջազգային չափանիշներով իրականացնելու համար երկրում 18 սպանդանոց է բացվել, 21-ի շինարարությունը կավարտվի մինչև 2018թ. վերջ։

website by Sargssyan