Այսօր՝ 25 հունվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Տասնամյակի առաջընթացը զբոսաշրջության ոլորտում. ՖԻԼՄ (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել: Եթե 2007 թվականին Հայաստան այցելուների թիվը կազմում էր 510.000, ապա 2017 թվականին այդ թիվը մոտեցել է 1.500.000-ի: Հայաստան այցելում են հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից, իսկ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից և այլն: Հետաքրքրական է, որ այս տարիներին զգալիորեն մեծացել է Հայաստան այցելող երիտասարդների թիվը: Օրինակ, եթե 2007 թվականին Հայաստան այցելած 18-35 տարեկան զբոսաշրջիկների թիվը կազմում էր ընդամենը 6 տոկոս, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը գերազանցում է 37 տոկոսը:

Դեռևս 2008 թվականին, հիմնվելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում մինչ այդ գրանցված ձեռքբերումների, ինչպես նաև դեռևս առկա մարտահրավերների վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ, որտեղ սահմանվեցին ոլորտի զարգացման հավակնոտ նպատակներ և մշակվեց այդ նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հայեցակարգը շոշափելի արդյունքներ է տվել:

Զգալիորեն ավելացել է ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այլև ակտիվացել է ներքին տուրիզմը: Եթե համեմատականներ անցկացնենք 2007 թվականի հետ, ապա պետք է փաստենք, որ ներքին զբոսաշրջիկների թիվը ևս եռապատկվել է՝ գերազանցելով 1.000.000-ը (դա մեծապես պետական քաղաքականության, այդ թվում նաև՝ սոցիալական փաթեթների ներդրման արդյունք է):

Ոլորտի արագ աճն, ինչպես նաև երկրում այս տարիների ընթացքում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը խթանել են զբոսաշրջային ենթակառուցվածքների շեշտակի զարգացմանը: Բավական է միայն փաստել, որ Հայաստանում ներկայումս գործում է առավել քան 540 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, ինչն առավել քան 2 անգամ գերազանցում է 2007 թվականի ցուցանիշը: Ի դեպ, Հայաստանում հյուրանոցների առավել քան 60 տոկոսը մարզերում է տեղակայված, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում:

Զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև հյուրանոցային օբյեկտների այսօր առկա բազմազանությունը՝ արդեն գործում է ավելի քան 30 հոսթել, հանրապետության մարզերում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում գործում է ավելի քան 250 գյուղական տուն, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների նոր տեսակ՝ օրավարձով բնակարաններ, որոնց քանակն անցում է 4000-ը: Հայաստանը գրավիչ է դարձել նաև համաշխարհային հեղինակավոր հյուրանոցային ցանցերի համար, ինչպես օրինակ՝ Radisson, Marriott, IBIS, Hilton և այլն:

Զբոսաշրջության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական և կարևոր նպատակներից մեկը զբոսաշրջության ապակենտրոնացումն է՝ Երևանից դեպի մարզեր, զբոսաշրջային սեզոնի երկարացումը, տեղական ավանդույթների վերականգնումն ու պահպանումը, համայնքների տնտեսության ակտիվացումը:

Կարևորվում է նաև զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացումը. Հայաստանը ներկայացվում է որպես կրոնական, ագրո, էկո, արկածային, գինու, առողջարանային զբոսաշրջության գրավիչ ուղղություն:

Պետական աջակցությամբ ձևավորվում, զարգանում և միջազգային շուկայում աստիճանաբար ավելի ճանաչելի են դառնում ավանդական փառատոնները, որոնք ներառում են շուրջ 30 թեմա: Պատահական չէ, որ, օրինակ, National Geographic ամսագրի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը ներգրավել է հինգ առաջատար երկրների ցանկում՝ որպես խոհարարական տեսանկյունից մատչելի և հետաքրքիր երկիր: Տարեցտարի ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկայում ավելի ճանաչված և սպասված են դառնում Արենիի գինու, Ախթալայի խորովածի, Հնաբերդի տոլմայի, Գորիսի թթի, Խաչիկի գաթայի և այլ ավանդական փառատոններն ու միջոցառումները: Գինու, թթի և այլ փառատոններ արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում են նաև Արցախում:

Կրոնական զբոսաշրջության զարգացման գործում հսկայական նշանակություն ունեցավ 2016 թվականին Հռոմի պապի այցը Հայաստան, որը կոչվեց «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր»:

2010 թվականին կառուցվեց Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը՝ «ՏաԹևեր» ճոպանուղին: Այն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի:

Ակտիվ զարգանում է էքստրիմալ տուրիզմը: Իջևանից մի քանի մետր հեռավորության վրա՝ Ենոքավանում գործում է Yell Extreme Park-ը, որը հայտնի է իր Zip line-երով, որոնցից ամենաերկարը 750 մետր է, իսկ թռիչքն անցնում է 200-300 մետր բարձրության վրա: Բացի այդ, նախագծային աշխատանքներ են սկսվել աշխարհի ամենաերկար Zip line-ը կառուցելու ուղղությամբ, որի երկարությունը կկազմի շուրջ երեք կիլոմետր:

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի շարքում են Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման, Ջերմուկի, Կալավանի, Հայլենդզ էկո-գյուղի ծրագրերը, ինչպես նաև ՄԱԿ զարգացման ծրագրերի գրասենյակի և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող զբոսաշրջության զարգացման ծրագրերը՝ շուրջ 60 գյուղերում:

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստել է նաև մեր երկրի կողմից տարվող բաց երկնքի քաղաքականությունը: Ներկայումս 28 ավիաընկերություն Հայաստանի Հանրապետությունից իրականացնում է կանոնավոր ավիափոխադրումներ: Բացի այդ, օտարերկրացիների համար Հայաստանն էապես ավելի հասանելի է դարձել սահմանի անցման գործընթացների դյուրացման արդյունքում: Ավելի քան 40-ով ավելացել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պահանջից:

Կարևոր է նաև փաստել, որ Հայաստանը դարձել է աշխարհում առկա զբոսավարների միջազգային կրթական երկու կենտրոններից մեկը: 2014 թվականից Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում սկսել է գործել զբոսավարների միջազգային կրթական կենտրոն: Հայաստանն աշխարհին հայտնի է նաև որպես անվտանգ զբոսաշրջային երկիր, ինչի մասին վկայում են Հայաստան այցելած օտարերկրացիները, ինչպես նաև հեղինակավոր պարբերականները, այդ թվում՝ Gallup-ը, որը Հայաստանը ներառել է ամենաապաhով երկրների շարքում:

Վերջում մնում է միայն փաստել, որ ապագայում ևս Հայաստանը չի բավարարվելու առկա ձեռքբերումներով՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը դարձնելով շարունակական: Սրա մասին է վկայում այն, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով նպատակ է սահմանվել առնվազն կրկնապատկել ոլորտի ձեռքբերումները՝ միայն ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնելով առնվազն 3 միլիոնի: Այս հավակնոտ նպատակների համար էլ ստեղծվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

website by Sargssyan