Այսօր՝ 22 սեպտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը»
ԼՐԱՀՈՍ
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում...

Հայաստանի էներգետիկայի տասնամյա շարունակվող թռիչքը. ՖԻԼՄ (տեսանյութ)

Վերջին 10 տարում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 27 տոկոսով՝ 6 մլրդ կՎտ/ժ-ից հասնելով 8 մլրդ կՎտ/ժ-ի: Միևնույն ժամանակ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան և Իրան ավելացել է 196 տոկոսով: Մասնավորապես, 2010-17թթ-ի ընթացքում Իրանի հետ կնքված գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի Հայաստանում արտադրվել և Իրան է արտահանվել 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը գործընթաց է, որն իրականացվում է տևական ժամանակահատվածում և փոխկապակցված սկզբունքով: Գործընթաց, որը նկատելի հաջողությամբ իրականացվել է վերջին տասնամյակում, և որն իր արդյունքը ցույց է տվել արտադրված և արտահանված էլեկտրաէներգիայի ծավալների աճի տեսքով:

2010թ-ին շահագործման է հանձնվել համակցված շոգեգազային ցիկլով գործող Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, որի դրվածքային հզորությունը 240 ՄՎտ է, իսկ ՕԳԳ-ն՝ 49 տոկոս։ 2008թ-ին սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր թողունակությունն ավելի քան 1000 ՄՎտ է:

Տասը տարվա ընթացքում Հայաստանում կառուցվել է 114 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը 200 ՄՎտ է: Դրա արդյունքում 2018թ-ի սկզբին Հայաստանում գործում է 184 փոքր ՀԷԿ: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀՀ կառավարության, «Դեբետ Հիդրոյի» և ամերիկյան «Ռոբինս» ընկերության միջև կնքված Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրն է:

Այս ընթացքում նոր շնչառություն է տրվել Հայաստանի էներգետիկ անվտանգության հսկային: Ատոմակայանում այլևս չեն սահմանափակվում ամենամյա պրոֆիլակտիկայով: 2016թ-ին սկսվել է գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աննախադեպ ծրագիրը: Արդյունքում 2019թ-ին ատոմակայանի արտադրական հզորությունը կավելանա 10 տոկոսով, իսկ շահագործման ժամկետը կերկարաձգվի առնվազն տասը տարով: Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելիս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հետագայում նաև իրականացվելու են նոր միջուկային բլոկների փուլային ներդրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2017թ-ից ջերմոցային և վերամշակող կազմակերպությունների համար գազի խթանիչ սակագներ են սահմանվել, իսկ անապահով ընտանիքները սկսել են օգտվել գազի և էլեկտրաէներգիայի նվազեցված սակագներից: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիան 10 տարում աճել է մոտ 23 տոկոսով:

Շարունակվում են բաշխիչ ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրերը։ Մասնավորապես՝ առաջիկա 10 տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շուրջ 1 մլրդ դոլար կուղղի երկրի բաշխիչ ցանցերի արդիականացմանը, ենթակայանների էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման «ԱՍՔՈւԷ» համակարգի ընդլայնմանը: Ծրագրի արդյունքում՝ 2028թ-ին Հայաստանը կունենա եվրոպական չափանիշներին համապատասխան ոչ ավելի, քան 6.4 տոկոս կորուստների մակարդակ:

Հանրապետության նախագահի՝ Ֆրանսիա այցի արդյունքներով 2017թ-ի հունիսի 5-ին ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է գերազանցության կենտրոնը, որտեղ ուսանողները կարող են, օրինակ, ռեակտորը զրոյական նիշից փորձել գործարկել, ինչն իրական ժամանակով մոտ երկու օր է տևում:

Այստեղ տեղակայվելու է նաև ինովացիոն կենտրոնը, որի լաբորատորիայում տեղակայվելու են բարձրավոլտ սարքավորումների մոդուլային բջիջներ, «ԱՍՔՈւԷ» համակարգի ստենդներն ու Հայաստանում վերջինիս կառուցվածքային սխեման: Ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կրթաթոշակներ տրամադրել կենտրոնի ուսանողներին, յուրաքանչյուրին տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

Մշտական ուշադրության կենտրոնում են նաև էներգետիկ բալանսին վերաբերող խնդիրները։ Այս առումով Հայաստանը որդեգրում է բոլորովին նոր՝ «սմարթ» մոտեցում, որը 2008-2018թթ-ին պետական էներգետիկ քաղաքականության առանցքն է, արդյունքը՝ դիվերսիֆիկացիայի էական աճ. վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում 20-ից հասել է 42.5 տոկոսի: 2017թ-ին շահագործման է հանձնվել արդյունաբերական մասշտաբի 4 արևային էլեկտրակայան: Հայաստանում միանգամից մի քանի ընկերություն սկսել են արևային վահանակներ արտադրել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ. «Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը»։

2017թ-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Գլոբա Էս ԷԼ» ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում 100-150 ՄՎտ հզորությամբ քամու էլեկտրակայաններ հիմնելու մասին հուշագիր: Արդեն իսկ տեղակայվել են քամու ներուժի մոնիթորինգային ենթակայաններ:

Կառավարությունն աջակցում է նմանատիպ ծրագրեր իրականացնող «Էմիրաթյան» ընկերությանը: 2012թ-ից մեկնարկել է էներգախնայողության ծրագիրը: Արդյունավետությունը փորձարկված է 160 շենքի և արտաքին լուսավորության 9 համակարգի վրա:

10 տարվա ընթացքում իրականացված և իրականացվող մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներով լրջագույն ներարկումներ են իրականացվել էներգետիկ առաջնագծի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Հայաստանի էներգետիկ կշիռը տարածաշրջանում բարձրացրած այդ ներդրումների թվում են.

2009թ. – Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ավարտ՝ 135 մլն դոլար,

2008-10թթ – 110 ԿՎ 17 ենթակայանի վերանորոգում՝ 40 մլն դոլար,

2007-10թթ – SCADA կապի համակարգի առաջին փուլի ներդրում՝ 17.5 մլն դոլար,

2007-10թթ – Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցում՝ 260 մլն դոլար,

2012թ – Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում՝ 465 մլն դոլար,

2009-14թթ – «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում՝ 14.6 մլն եվրո,

2013-16թթ – Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցում՝ 2 մլն դոլար,

2013-17թթ – «Հրազդան-Շինուհայր» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 28.4մլն դոլար,

2016-18թթ – «Նոյեմբերյան և Լալվար» էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում՝ 5.2 մլն դոլար,

2016-18թթ – «Հաղթանակ», «Աշնակ» և «Երևան» ՋԷԿ-ի, «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցում՝ 48 մլն դոլար,

2016-18թթ – «Ագարակ և Շինուհայր» ենթակայանների վերակառուցում՝ 15.9 մլն դոլար,

2017-19թթ – «SCADA» կապի համակարգի ընդլայնում և պահուստային կարգավորական կառավարման կենտրոնի կառուցում՝ 12 մլն դոլար:

2015-19թթ – Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում՝ 107.9 մլն եվրո,

2018-20թթ – Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի փոխակերպիչ կայանի ու ենթակայանների կառուցում՝ 180 մլն եվրո,

2015-19թթ – ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում՝ 300 մլն դոլար:

10 տարում 2 մլրդ 100 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրերի մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընտրված է գործընկերների լայն շրջանակ՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Իրանից մինչև Եվրամիություն:

website by Sargssyan