Այսօր՝ 14 նոյեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փ... ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար
ԼՐԱՀՈՍ
20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով Սա ի՞նչ գյորմամիշություն է 3 «չռփվածների» ռևանշիստական նկրտումները, Երկրապահի, դաշնակցության և Սերժ Սարգսյանի դեմ Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը Ո՞վ է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար Ընդդիմության անելիքները ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար Խոսելով՝ առաջ, գործելով՝ հետ ենք գնում. սուպերնախարարը «նոր» չափորոշիչ է սահմանում Հաջորդ իշխանությունը կունենա մեկ կարևոր առաքելություն՝ ձերբազատվել նախկիններին ամեն ինչի համար մեղադրելու և ամեն գնով վրեժ լուծելու արատավոր ավանդույթից Փաշինյանի զրույցի հետքերով Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին է Դուխով վերցրեք, պարոնայք, միևնույն է՝ դուք չեք տալու, հպարտ քաղաքացիների ջանը սաղ լինի 10:0`հօգուտ Սերժ Սարգսյանի Ժողովուրդ մեր հողերն ու փողերը էլի չեն տալու, շատ մի ուրախացեք Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Քաղաքապետ,ով օտար հողում տնփեսա է Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ՝ դա շատ քիչ է ոգևորվելու համար Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք

Մշակութային թռիչքի տասնամյակը. ՖԻԼՄ. (տեսանյութ)

Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը, մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:

Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Երկուսուկես տարի և 14 միլիոն դոլար պահանջվեց Մատենադարանի նվիրյալների տասնամյակների երազանքն իրականության դարձնելու համար: Գրատպության 500 տարվա պատմություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ ձեռքբերում և նվեր էր:

2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս միջոցառման շրջանակում Երևան ժամանեցին աշխարհի գրական ոլորտի հայտնի դեմքեր, 30 երկրի պատվիրակներ և 50-ից ավելի պատվավոր հյուրեր: Տարվա ընթացքում գրքի քարոզչություն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կազմակերպվեց 12 միջազգային ցուցահանդես, հայկական տաղավարները ներկայացվեցին գրքի 14 տոնավաճառներում և այլն:

Մեկ տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակույթի զարգացման և այն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում, բնական է, չէր կարող ուշադրություն չհատկացվել թանգարանային ոլորտին: Վերջին 10 տարում վերանորոգվեցին ու տեխնիկապես հարստացվեցին հայաստանյան մի շարք թանգարաններ: 2015 թվականին Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նախագծերի շրջանակում վերակառուցվեց Ցեղասպանության թանգարանը:

2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակել նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ստեղծագործական ծրագրերից «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը համախմբեց 20-ից ավելի երևելի երաժիշտների, ովքեր 7 բացառիկ համերգներ տվեցին աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակվեց նաև Վենետիկի 56-րդ բիենալեում «Հայություն» ցուցադրությամբ: Բիենալեի գրան պրին՝ ոսկե առյուծը, նվաճեց հենց Հայաստանը: 2014-2015 թվականներին Ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք, որից 241-ը՝ օտարալեզու:

Ինչպես հայտնի է, 2008 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, որի մասնակից թանգարանների թիվն ի սկզբանե 12 էր, իսկ արդեն 2017 թվականին այդ թանգարանների թիվը հասավ 113-ի:

2013 թվականը հռչակվեց հայկական գորգարվեստի տարի, ինչը նշանավորվեց Շուշիում գորգի թանգարանի ստեղծմամբ:

Վերջին տասնամյակը բարեփոխումների շրջան էր թե՛ թանգարանային, թե՛ թատերական և թե՛ երաժշտական կյանքում: Այս տարիների ընթացքում հիմնավորապես վերանորոգվեցին և գերժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինվեցին թատրոններն ու համերգասրահները:

Ստեղծվեցին Հայաստանի 150-ից ավել պատմական հուշարձանների և թանգարանների վիրտուալ տուրեր և թանգարաններից մի քանիսի աուդիոգիդեր: Մեր երկրում ցուցադրվել են եզակի գլուխգործոցներ, այդ թվում՝ Դալիի գրաֆիկան և Այվազովսկու հռչակավոր «Քաոսը»:

Մեծ ուշադրություն է հատկացվել գրադարանային ոլորտին: Բազմաթիվ գրադարաններ տեխնիկապես վերազինվեցին, շարունակվում է գրադարանների թվայնացումը:

Մշակվեցին տասնյակ փոփոխությունների և նոր օրենքների նախագծեր, ընդունվեց 13 ռազմավարական փաստաթուղթ, 2010 թվականին հաստատվեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը, որն այսօր ընդգրկում է 32 տարր: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանը գրանցեց 5 ազգային տարր:

Այս 10 տարում վերելք է ապրել նաև հայ երաժշտարվեստը: Կայացման ճանապարհ են անցել հայտնի փառատոններ, որոնցից երկուսի՝ «Երևանյան հեռանկարներ»-ի և «Երևանյան միջազգային»-ի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ երաժիշտներ: Յուրաքանչյուր տարի հայաստանցի հազարավոր երեխաներ մասնակցել են հեղինակավոր մրցույթների ու փառատոնների, 497 մենակատարներ հանդես են եկել միջազգային մրցույթների:

Թատերական ոլորտում իրականցվել են 90-ից ավել ծրագրեր, բեմադրվել են համաշխարհային դրամատուրգիայի 160-ից ավելի բազմաժանր գործեր: Տեղական տարբեր փառատոնների շրջանակներում երևանյան թատերական նորույթները ներկայացվել են նաև ՀՀ մարզերում: «Մշակութային մարզ» նախագծով ամեն տարի 50-ից ավել ծրագրեր են իրականցվել նաև Արցախում և Ջավախքում: Դասական երաժշտությունից մինչև կինո. միջոցառումներ են կազմակերպվել նաև զինվորականների համար Հակաստանի և Արցախի զորամասերում:

Վերջին տասնամյակում իրականացվել է 345 կինոնախագիծ: Ազգային կինոֆոնդից թվայնացվել է 121 ֆիլմ: Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լեգենդներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Հետադարձ հայացք գցելով անցած 10 տարիներին՝ ակնհայտ երևում է իրականացված ահռելի աշխատանքը, որը նպաստել է մեր հարուստ ու դարավոր մշակույթի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը: Շատ բան արվել է, սակայն անցնելու ճանապարհ դեռ կա, ճանապարհ, որն ունի հաջող մեկնարկ և նշանակալի արդյունքներ:

website by Sargssyan