Այսօր՝ 24 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ձեր անունը, մեր պատմության մեջ, կգրվի սև գրիչով․․․ Փաստաբանական ոլորտում մեծ ստվերային տնտեսություն կա․ ՊԵԿ «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան Սեդրակ Քոչարյանի հայցը՝ Արթուր Վանեցյանի դեմ, վարույթ է ընդունվել Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն ՀՀԿ-ն վերահաստատում է վարչապետի թեկնածու չառաջադրելու մտադրությունը Ո՞րն է Սեյրան Օհանյանի «մեղքը»․ «Ժողովուրդ» Փաշինյանն առաջադրվում է, այժմ պետք է պայքարեն, որ չընտրվի Նաիրա Զոհրաբյանը կարող է դեսպան նշանակվել․ «Ժամանակ»
ԼՐԱՀՈՍ
Ձեր անունը, մեր պատմության մեջ, կգրվի սև գրիչով․․․ Փաստաբանական ոլորտում մեծ ստվերային տնտեսություն կա․ ՊԵԿ «Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան Սեդրակ Քոչարյանի հայցը՝ Արթուր Վանեցյանի դեմ, վարույթ է ընդունվել Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն ՀՀԿ-ն վերահաստատում է վարչապետի թեկնածու չառաջադրելու մտադրությունը Ո՞րն է Սեյրան Օհանյանի «մեղքը»․ «Ժողովուրդ» Փաշինյանն առաջադրվում է, այժմ պետք է պայքարեն, որ չընտրվի Նաիրա Զոհրաբյանը կարող է դեսպան նշանակվել․ «Ժամանակ» Ինչո՞ւ Մովսես Հակոբյանի հանդեպ չի գործել սելեկտիվ արդարադատություն. «Իրատես» 2 ԲՀԿ-ական միացել էր ՀՀԿ-ի բոյկոտին․ «Ժամանակ» Թեժ պայքար՝ ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար․ «Իրատես» Սուքիասյանի որդին և Ծառուկյանի դուստրը նշանվել են․ «Հրապարակ» ՔՊ-ն տրոհվելու եզրին է. «168 ժամ» Նախագահը պետք է որոշի․ վերջին օրն է․ «Հրապարակ» Առաքել Մովսիսյանի եղբայրներին բերման են ենթարկել․ Sputnik Արմենիա Ինչո՞ւ կասեցվեց Ալավերդու պղնձաձուլականի աշխատանքը ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծին. հայտարարություն ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ այն էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք. Արմեն Աշոտյան Փաշինյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը․ «Ժողովուրդ» Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը ՀՀԿ-ն հաստատել է ԸՕ նախագծի մասին իր դիրքորոշումը Հակածխախոտային պայքար. Տեսանյութ Մենք չենք սպասում` վարչապետի կամ նախագահի կինը մեզ դիմի. հայազգի գործարարը խաչքավոր դարձավ. Տեսանյութ Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել․ «168 Ժամ» Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 80 անգամ Հուշագրի պտուղները․ «Ժողովուրդ» Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը 2 տարեկան է ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել.«Փաստ» Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի․ «168 Ժամ» Քրգործեր ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. «Ժողովուրդ» «Ծաղիկ Ռուբոն» ծաղկում է.«Ժամանակ» Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը․ «Հրապարակ» ՀՀԿ-ն համագումարի փոխարեն համաժողով կանի․ «Հրապարակ» Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը նամակով դիմել է Փաշինյանին Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը սպառնում է քաղաքացուն. Ձայնագրություն. irakanum.am «Ալյանս»-ը կայացրել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու որոշում Մի՛ ընդունեք դավաճաններին ձեր գիրկը․ «Հրապարակ» ԲՀԿ-ում հակված են «Սասնա ծռեր»-ի հետ միավորվել․ «Հրապարակ» Ինչ խորհուրդներ էլ Տեր-Պետրոսյանը տա Փաշինյանին, վնասակար են լինելու. կարծիք․168․am Ժողովրդավարական իշխանությունը չի կարող չունենալ ընդդիմություն. Վահան Բաբայան Մարությանը չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի կադրերից․ «Ժողովուրդ» Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում.«Ժամանակ» Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը.«Հրապարակ» ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. Հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները.«Ժամանակ» Նախարարի պաշտոնակատարը չի պատկերացնում իր պաշտոնի լրջությունը․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը.«Հրապարակ» Խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քանի դեռ ուշ չէ. Էմիլ Մարկոսյանը՝ Ռիչարդ Միլսին Հակահեղափոխական չենք` ապրիլ-մայիսին հեղափոխություն չի եղել. կուսակցության փոխնախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կուսակցություն հիմնելու, մարտի 1-ի, Հայաստանի ապագայի և այլ կարևոր հարցերի մասին Ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել. Արտակ Զեյնալյան ՀՀ ոստիկանությունը Կարեն Վարդանյանին ճանաչել է որպես տուժող Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից» Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել․ «Ժողովուրդ» Սահմանախախտների խումբ են ձերբակալել Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ» «Պոպուլիզմ, գումարած բռնոցի բացթողոցի...բացեք Ձեր աչքերը տիկնայք եւ պարոնայք» Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից Նախարարի մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են․ «Հրապարակ» ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին.«Իրավունք» Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց շնորհավորելու Հայ մամուլի օրը. «Ժողովուրդ» Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ» Արտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին.«Ժողովուրդ» Ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «Սասնա ծռերը» չանցնեն ԱԺ.«Փաստ» Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ» ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Դատախազությունը Բարսեղ Բեգլարյանի քրգործը ետ է ուղարկել ՔԿ. «Հրապարակ»

21-րդը, նույն ինքը՝ 12-րդը

Հնգամյա ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերստին գլխավորեց Վարդան Մինասյանը, որի անվանն է առնչվում մեր թիմի պատմության ամենավառ շրջանը: Նրա թեկնածությունը միաձայն հաստատվեց ՀՖՖ գործկոմի երեկվա նիստում, որի մասնակիցները կողմ արտահայտվեցին նաեւ երիտասարդական հավաքականի ղեկը Արմեն Գյուլբուդաղյանցին վստահելուն: Երկու դեպքում էլ հանրապետական ֆեդերացիան ժամանակային հետդարձ կատարեց:

Այս որոշումը վերջ դրեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արթուր Պետրոսյանի հեռանալուց հետո մամուլում եւ երկրպագուների շրջանում ծավալված ենթադրություններին: Փաստորեն, ընտրությունը կատարվել է «փորձված թանի եւ անփորձ մածունի» սկզբունքով:

Ասել է թե՝ ֆեդերացիայի ղեկավարությունը, իսկ նշված մարզիչների թեկնածությունն առաջարկել է կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ստեղծված իրավիճակում որոշել է զերծ մնալ կասկածելի հետեւանքներով փորձարկումներից եւ նախապատվությունը տալ այդ ասպարեզում իրենց արդեն դրսեւորած կադրերին:

Քննարկելի լինելով հանդերձ, դա, գուցե, արդարացված մոտեցում է, քանի որ առաջիկա պաշտոնական մեկնարկին պատրաստվելու համար ազգային հավաքականի տրամադրության տակ կա 5 ամիս: Դա սեղմ ժամկետ է, հաշվի առնելով, որ այդ ընթացքում թիմը լավագույն դեպքում 3-4 անգամ է կարողանալու միասին հավաքվել:

Բոլորովին այլ իրավիճակ է երիտասարդական (մինչեւ 21 տարեկանների) հավաքականի պարագայում, որն արդեն իսկ մասնակցում է տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր թիմին միայն երեք խաղ է մնում ընտրական խմբում ելույթներն ավարտելու համար, իսկ հեռանկարն ամենեւին էլ հուսադրող չէ: Հայաստանի հավաքականը 7 խաղում վաստակած նույնքան միավորով 6 թիմերի հաշվարկում ընթանում է 4-րդ տեղում:

Սակայն խմբի առաջատարներից բաժանող միավորների տարբերությունն այնքան մեծ է, որ մրցաշարային պատկերն արմատապես փոխելու հնարավորություն պարզապես չկա: Դա որոշակիորեն անընկալելի է դարձնում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը: Առնվազն այս ընտրափուլի կտրվածքով: Ստացվում է, որ նրա աշխատանքը միտված է լինելու ապագային, իսկ, թե ին՞չ եւ ինչպե՞ս կլինի մինչեւ հաջորդ պաշտոնական մեկնարկը՝ գուշակել, իհարկե, անհնարին է:

Ըստ այդմ, թե՛ կարգավիճակի, թե՛ մրցաշարային նպատակներից ելնելով՝ նախօրեի ընտրությունը որոշիչ է հատկապես ազգային հավաքականի համար: Այդ հանգամանքից ելնելով՝ ավելի մանրամասն անդրադառնանք Վարդան Մինասյանի վերադարձին: Սկսենք, թերեւս, ուշագրավ վիճակագրությունից: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ կատարվել է գլխավոր մարզչի արդեն 21 նշանակում կամ ընտրություն (տվյալ դեպքում ստույգ ձեւակերպումն էապես կարեւոր չէ), սակայն թիմի ղեկը ստանձնել են 17 տարբեր մարդիկ:

Բանն այն է, որ Վարուժան Սուքիասյանը եւ Անդրանիկ Ադամյանը մարզչական կամրջակին եղել են 2-ական անգամ, իսկ ահա Վարդան Մինասյանն այն զբաղեցնելու է արդեն 3-րդ անգամ: Առաջին անգամ նա հավաքականը մարզել է 2007-08 թվականներին՝ լինելով, սակայն, ժամանակավոր պաշտոնակատար: Այդ ժամանակ նա դարձել էր հավաքականը գլխավորած 12-րդ անհատը:

Բայց դա առանձին պատմություն է. մինչ այդ Մինասյանն ու անգլիացի Թոմ Ջոնսը շոտլանդացի երջանկահիշատակ մասնագետ Յան Պորտերֆիլդի օգնականներն էին ազգային հավաքականում: Բրիտանացին, որի անունը մինչ օրս էլ ջերմ հուշեր է արթնացնում հայ ֆուտբոլասերների հոգում, ծանր հիվանդությունից վախճանվեց 2007 թվականին: Հավաքականի ղեկն անցավ Մինասյան-Ջոնս տանդեմին, սակայն տարեվերջին անգլիացին հեռացավ մեր երկրից:

Իսկ «Փյունիկի» նախկին ավագը շարունակեց աշխատել մինչեւ դանիացի Յան Պոուլսենի նշանակումը: Փաստորեն, Մինասյանի առաջին փորձը տեւեց 110 օր, որի ընթացքում անցկացրած 6 խաղում մեր հավաքականն ունեցավ 1-ական հաղթանակ եւ ոչ-ոքի ու 4 պարտություն՝ խփած եւ բաց թողած գոլերի 2-8 հարաբերակցությամբ:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 11-ի համարում

Հարցում
website by Sargssyan