Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ:

Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:

Վարչապետի պաշտոնակատարի մյուս հանձնարարականը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր: «2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։

Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատմանը: «2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։

Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ, և ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը և մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։

Կարեն Կարապետյանը հանձնարակական է տվել նաև հանրապետական գործադիր մարմինների 2018 թ. գործունեության վերաբերյալ: «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների և ղեկավարների, ինչպես նաև մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը և զեկուցումը, ինչպես նաև ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։

Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։

«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։

Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Այսօրվա նիստի վերջին հանձնարարականն էներգախնայողական ռեժիմների վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործուղությունների ծրագրի երկրորդ փուլը։

Կարևորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը և պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին և ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը և ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ»,-ասել է Կարեն Կարապետյանը: Հանձնարարվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։

Նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները

Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը:

Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները: Կկարգավորվեն նաև բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեցեն վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում:
Կառավարությունը հաստատել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը միտված է ընկերության արդյունավետ և թափանցիկ կառավարմանը, կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Ծրագրի արդյունքում կապահովվի անվտանգ և հուսալի էլեկտրահաղորդման համակարգ:

 

 

website by Sargssyan