Այսօր՝ 19 մարտի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 486.8AMD
1EUR = 550AMD
1RUB = 7.45AMD
Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դ... Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ
ԼՐԱՀՈՍ
Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ ավելի շատ տառապում են երիտասարդները Մեր քաղաքական համակարգը վերածվում է մեկ մարդու իշխանության Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորի մարզում. մինչ լուսադեմ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի Այսքան պրիմիտիվ և այսքան կարճատես իշխանություն երբևէ չի եղել Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման փորձ կատարելու հատկանիշներով «Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. ՀՐԱՊԱՐԱԿ Անվտանգության խորհրդի քարտուղարը «լյապեր» է թողնում. Վարչապետի աշխատակազմից զգուշացրել են. ՓԱՍՏ Միասնականության այլընտրանքն անդառնալի կորուստներն են (հյուրը՝ Վահան Բաբայան). Livenews.am Սա վանդալիզմ է Նման հայտարարություններ իրականում արվում են ռազմական էսկալացիաներից առաջ «Վտանգն արդեն մեր տուն է մտել». Կարին Տոնոյան. Իրավունք TV Մտքի գոհարներ. Հովիկ Աղազարյան Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար Այսօր, կարծում եմ, Փաշինյանը Անվտանության խորհրդի նիստում կստանա Արցախի անունից բանակցելու հատուկ թույլտվություն Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. Նրանց ծնողները մտերիմ են. ԺԱՄԱՆԱԿ Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի կանոնադրությունը Արցախում տեղի կունենա ՀՀ անվտանգության խորհրդի հերթական նիստը Փաշինյանը արդեն պետք է պատրաստի իր հրաժարականի տեքստը Դիվանագիտական լուրջ провал,որը նախադեպը չի ունեցել Պահանջվում են նոր ,թավշյա ,ոչ բռնի շարիկ գլորողներ Տնտեսական հեղափոխության միֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ Հանրային Խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք Սերժ Սարգսյանի օրոք մեր միջազգային պահուստները ունեցել են հետևյալ ցուցանիշները ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում Замужем за президентом-часть 2: Россия 24 ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով Փաշինյանն անդրադարձավ պետական համակարգում բարձրակարգ աշխատողների խնդրին և «պարգևավճարային սկանդալ»-ին Սրա համար ե՞ն մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել, որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված Փաշինյանը ՀԴՄ կտրոններ հաշվելու փոխարեն,ավելի լավ է ասի՝ ե՞րբ է թոշակառուն կոպեկների փոխարեն իրոք թոշակ ստանալու Փաշինյանը հույս է հայտնել 2019թ. կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը Замужем за президентом-часть 1. Россия 24 Հայաստանի ղեկավարը կրկին իր «թղթի շերեփով» գնաց Եվրոպա և հետ է գալիս խաղաղության մասին Տուսկի դատարկ դատողություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայուն է. Դավիթ Տոնոյան Կատարեք տված խոստումները. Փաշինյանի դեմ սպասվում են բողոքի ակցիաներ. ՀՐԱՊԱՐԱԿ Վաղը նման հարձակումներ կանեն գիշերով մենակ փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու վրա և դա կդառնա մարդկանց լռեցման նոր պրակտիկա Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության «Հայոց աշխարհի տերերը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 14.00, Ազգային գրադարանում Այս «կարկառուն» միտքը կարող էր ծնվել միայն «հեղափոխական» կառավարության գլխում և գիշերային շերեփ խփողների մոտ այն կարող է դառնալ նոր թավշյա հոգևոր սնունդ Տեղի ունեցավ Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Միայն փաստեր #15. Մատենադարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան. Իրավունք TV Հայելու առաջ 28.02.2019 Թեհմինա Վարդանյան, Վահան Բաբայան Մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի իրավական գնահատական, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ծառայի քաղաքական վրեժխնդրւթյանը Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով. Հայկ Բաբայան Քաղաքապետարանի գործիչները մատնվել են անգործության. ո՞ր փուլում է ոստիկանապետի գրության պատասխանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը. Աշոտյան ՊՊԾ գնդի գործով դատավորը որոշեց դատական նիստը դռնփակ անցկացնել մինչև դատաքննության ավարտը Վարչապետի ձեռքը մնաց օդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել. «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Գեբելսյան ժամանակների հոտ է գալիս Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթին եւ այլ լրատվամիջոցներին վտարում են խմբագրությունների տարածքներից Նիկոլի կառավարությունը Հայաստանում կրկնում է նույնը ինչ անում էր ԼՏՊ ի իշխանությունը Միայն փաստեր #14. Արտահանում և ներմուծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փնտրվում է 14-ամյա Գրետա Հարությունյանը. երեխայի մոտ առկա է դաունի համախտանիշ Թուրքիայում եկեղեցու պատին հայտնվել են ռասիստական բնույթի հերթական գրառումները Երկրին անհրաժեշտ է երկաթյա ձեռք,այլ ոչ թե պոպուլիստ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել Միայն փաստեր #13. Գրանցված ավտոմեքենաների քանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». Վահան Բաբայանը կառաջադրվի՞ Արցախի նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. Սասուն Միքայելյան. ՀՐԱՊԱՐԱԿ Եթե մենք՝ Հայաստանցիներս մտածում ենք Արցախի անվտանգության, բարգավաճման մասին... Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Միայն փաստեր #11. Արտաքին գործեր 2008-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատարանների նախագահների հետ

Ողջունելով դատարանների նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված և պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո:

Միաժամանակ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր խոսքում Գագիկ Հարությունյանը կարևորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հատկապես կարևորել է դատարանների անկախությունը և նշել.

«Ելնելով Սահմանադրության և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որևէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ որևէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է և ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որևէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ:

Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է և իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը և առաքելությունը:

Մենք երբեք չենք փորձի գնացքի հետևից վազողի դերակատարություն ստանձնել, և դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա համապատասխան արձագանքի և մասնագիտական կարծիքի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ Խորհուրդն աշխատանքային խումբ է ձևավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի: «Եթե տեսնենք՝ որևէ ակտում առկա է որևէ նորմ, որը հակասում է դատական իշխանության գործառույթներին կամ նրա արդյունավետ կազմակերպման որևէ ասպեկտի, ապա, կա՛մ առաջարկություն է արվելու կատարել փոփոխություն, կա՛մ վիճարկվելու է դրա սահմանադրականությունը: Այդ հնարավորությունները մենք ունենք փոփոխված Սահմանադրությամբ և կփորձենք մեր լիազորությունները լիարժեք օգտագործել»,- ասել է Խորհրդի նախագահը:

Գագիկ Հարությունյանը խիստ կարևորել է դատավորի նկատմամբ հանրային հարգանքի ձևավորումը և նախանշել արդյունավետ քայլերի հաջորդականությունը, որպեսզի հասարակությունը սկսի աստիճանաբար ընկալել դատավորին՝ որպես իր իրավունքների և ազատությունների երաշխավորի, այլ ոչ թե որպես հերթական անգամ պատվերով կամ այլ ձևով իրավունքները ոտնահարող սուբյեկտի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը, որտեղ հավուր պատշաճի ներկայացված են լինելու Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության դատարանները՝ յուրաքանչյուրն իր գործունեության ողջ ծավալով: Էլեկտրոնային կայքում առկա է լինելու մշտադիտարկման համակարգ, և որ դատավորների նշանակման գործում հանրային կարծիքը դառնալու է ներազդուն գործոն:

«Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի և ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում» - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Շարունակելով ներկայացնել ներդրվող մշտադիտարկման համակարգի գործառութային նշանակությունը՝ Գագիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու արդարադատություն իրականացնելու ֆունկցիոնալ պրոցեսում միջամտել դատավորի գործունեությանը:

«Դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է: Նա պետք է լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը: Բայց դատավորի այդ անկախությունը, նաև, ենթադում է իր հաշվետվողականությունն օրենքի առջև: Անկախ, բայց ոչ թե անկախ օրենքից: Օրենքի պահանջները, որոնք առնչվում են նրա վարքագծին, նրա գործունեությանը և բոլոր այն հարցերին, որոնք մեր՝ նաև սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում են, գտնվելու են անընդհատ օբյեկտիվի մեջ, և նման մշտադիտարկումը ենթադրելու է, որ ամեն օր, մենք իրազեկ ենք լինելու, թե որ դատարանում ինչ գործի առնչությամբ ինչ է տեղի ունենում և պրոցեսն ինչպես է իրականացվում: Դիմումի մուտքը, ընթացքը, վերադարձը քննության ընդունումը, գործընթացը, հնարավոր սանկցիաների կիրառումը, ելքը դատարանից, բողոքարկումը, բողոքարկման ընթացքը, մյուս ատյանում քննությունը՝ մինչև հարկադիր կատարում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել և որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երևույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝ շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով: Գագիկ Հարությունյանը համակողմանի ներկայացրել է Խորհրդի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև խնդիրների լուծման մեթոդներն ու գործիքակազմը՝ մասնավորապես նշելով. «Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, և այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է միջազգային արդարադատական ծրագրի վերջին երկու տարիների ուսումնասիրությունները՝ կապված դատարանների անկախության, քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտներում արդարադատության առկա վիճակի մասին, մատնանշել մեր առկա հնարավորություններն ու ներուժը, սակայն միաժամանակ պասիվ ներգրավվածությունը՝ գիտագործնական և վերլուծական գործընթացներին:

Խորհրդի նախագահը չափազանց կարևորել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պատշաճ և գործուն ներկայացվածությունը միջազգային իրավական ինստիտուտների հետ հարաբերություններում, ակտիվ համագործակցության և համընթաց քայլելու ունակությունը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին անդրադարձել է Գագիկ Հարությունյանը, կառուցակարգային և նյութատեխնիկական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է դատարանների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: Գագիկ Հարությունյանը բացարձակապես անթույլատրելի է բնորոշել վիճակը, որն առկա է.

«Այսօր 40-ից ավել դատարանների շենքեր գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռին և այդ դատարաններում տեղակայված են տարբեր ինստիտուտներ, չկան աշխատանքի համար նվազագույն պայմաններ, որպեսզի այդ շենքերում դատարաններն իրենց լիազորությունը պատշաճ իրականացնեն»:

Գագիկ Հարությունյանը, ծանոթանալով նաև դատարանների նախագահներին հուզող հարցերին, բարձրացված կարևոր խնդիրներին՝ դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի քննության ողջամիտ ժամկետների սահմանման վերաբերյալ չափորոշիչներին, նշել է, որ այդ խնդիրներն ընդգրկված են ճգնաժամային խնդիրների ցանկում և ուսումնասիրվում են բոլոր հիմնախնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ տալու համար:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով և շնորհավորելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին՝ լիազորությունների ստանձնման կապակցությամբ, իր խոսքում անդրադարձել է վերջին երեք տարիներին դատական գործերի կտրուկ աճին: Գագիկ Հարությունյանը ևս նշել է, որ բարձրացված խնդիրն իր լուծումն է ստանալու առաջնահերթության կարգով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական իշխանությանը վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներ:

Իր ամփոփիչ խոսքում Գագիկ Հարությունյանը նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

website by Sargssyan