Այսօր՝ 19 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ֆիլիպն, Անուշն ու Անին Կամ՝ почем опиум для народа

Նախօրեին 7-8 երիտասարդներ փորձել էին ակցիա իրականացնել՝ Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում` փակելով Մաշտոցի պողոտան: Ակցիան ավարտվեց ոստիկանական գործողությամբ, որի արդյունքում երիտասարդներից հինգը տեղափոխվեցին ոստիկանական մեքենա, որն էլ, ինչպես հետագայում պարզվեց, հետագայում տարածքից հեռացել էր մեկ այլ վայր: Այդ ընթացքում հայտնվում է Դանիել Իոաննիսյանն ու անմիջապես կապ հաստատում երիտասարդներից մեկի հետ. «Ֆիլիպ, ձեզ ներկայացրե՞լ են ձեր իրավունքները և կարգավիճակը... Ֆիլիպ, քանի՞ հոգի եք... Հի՞նգը...»: Զրույցից հետո Իոաննիսյանը հայտնում է լրագրողներին՝ «Ֆիլիպը, Անուշը, Անին...»:

Դրանից հետո Իոաննիսյանը հրապարակավ փորձում էր պարզաբանում ստանալ. «Չեմ հասկանում՝ ստեղ բարձրաստիճան ոստիկան չկա՞, առանց իրավունք ներկայացնելու տանո՞ւմ են մարդուն»: Իսկ ուղիղ եթերում գտնվող «Ազատության» լրագրողը փորձում է կապվել ցուցարարների հետ և հայտնում. «Տիգրանն անհասանելի է, փորձեմ այլ ցուցարարների հետ կապվել»:

Այս դիպվածն ընդամենը գալիս է ապացուցելու, որ արտաքուստ քաղաքացիական ինքնաբուխ ակցիայի տպավորություն թողնող երիտասարդների արարքը ոչ թե ինքնագործունեություն է, այլ՝ կոնկրետ պլանավորված գործողություն, որի մասնակիցներից են ոչ միայն ռյուկզակով ու անգիր արած տեքստերով քաղաքացիական ակտիվիստները, այլև որոշ լրագրողներ, որոշ իրավապաշտպաններ և այդպես շարունակ: Եվ ինչ որ տարօրինակ օրինաչափությամբ այդ նույն դերակատարների վարքը գրեթե բոլոր հասարակական-քաղաքական հնչեղ գործընթացների ժամանակ բավականին սինխրոն բնույթ է կրում: Ու դա ամենևին էլ պատահական չէ: Ահավասիկ:

Այս տարվա մարտի 22-ին 33 հասարակական կազմակերպություններ և մի ֆիզանձ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին՝ «Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ»: Նշված 33 կազմակերպությունները հիմնականում ներառում են Հայաստանի քաղաքացիական հասարակություն ներկայացող այն կառույցներին, որոնք ստանում են արևմտյան դոնորների միջոցների գերակշռող մասը, և գործնականում «եթերից չեն իջնում»:

Քանի որ Հայաստանում բաց հասարակության, ժողովրդավարության համար և կոռուպցիայի դեմ պայքարող կառույցներն իրենք հավատարիմ չեն մնում իրենց հռչակած սկզբունքներին և թափանցիկ կերպով չեն ներկայացնում, թե որտեղից որքան գումար և ինչ նպատակի համար են ստացել, փոքր ինչ բարդ է նրանց ֆինանսավորման ծավալներն ու գործունեության արդյունքը գնահատելը: Բայց այդուհանդերձ որոշ կռվաններ կան:

Վերոնշյալ 33 կառույցներից մեկը՝ «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան» կազմակերպությունն ինքը դոնոր է: Ֆինանսավորվում է հիմնականում հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի միջոցներից: Այս կառույցը միակն է, որ հավատարիմ մնալով իր հռչակած թափանցիկության սկզբունքին, բարեխիղճ կերպով ներկայացրել է, թե Հայաստանում գործող կառույցներին որքան միջոցներ է տրամադրել և ինչ նպատակի համար: Այդ տեղեկությունների վերլուծությունն էլ բավականին հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում:

Այսպես, պարզվում է՝ 2008թ. մինչ օրս, այսինքն` անցած 10 տարիների ընթացքում ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը տրամադրել է 16 507 222 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ դրամաշնորհներ: Այս միջոցների առյուծի բաժինը՝ 11 357 062 դոլարը, տրամադրվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այդ ամրապնդումն էլ գրեթե միշտ իրականացվել է նույն կառույցների միջոցով: Այսպես, Արթուր Սաքունցի գլխավորած «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» անցած տաս տարիներին «ԲՀՀ-Հայաստանից» ստացել է 865 049 դոլար, Լևոն Բարսեղյանի գլխավորած «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը»՝ 722 370 դոլար, «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ 546 253 դոլար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը՝ 474 160 դոլար, «Կանանց ռեսուրսների կենտրոնը»՝ 257 115 դոլար, «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»՝ 245 045 դոլար, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան»՝ 172 331 դոլար, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը՝ 83 813 դոլար, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»՝ 191 757 դոլար, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»՝ 87 954 դոլար:

Նշված 10 կազմակերպությունները, որոնք փաստորեն ստացել են 3 645 847 դոլար, բոլորն էլ ընդգրկված են «քաղբանտարկյալ ճանաչողների» ցանկում: Պատկերն ամբողջացնելու համար պետք է ասել, որ ցանկի մյուս ներկայացուցիչները ևս «ԲՀՀ-Հայաստան»-ից ստացել են տպավորիչ գումարներ՝ ընդհանուր առմամբ 531 288 դոլար: Ասել է թե՝ նշված կառույցները միայն Սորոսի հիմնադրամից ստացել են մոտ 4.2 միլիոն դոլար ֆինանսական օժանդակություն: Եթե այստեղ գումարենք նաև այն լրատվամիջոցներին, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամից, բայց հայտարարությունների տակ ոչ թե ստորագրում են, այլ միայն ակտիվ տարածում (իսկ նրանք ստացել են մոտ 3.1 միլիոն դոլար օժանդակություն), կստացվի, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում քաղաքացիական հասարակություն է համարում իր կողմից ֆինանսավորվող մոտ 5 տասնյակ կառույցներին, որոնց միջոցով էլ որոշում է, թե ով է Հայաստանում քաղբանտարկյալ, ով անպաշտպան և ով խոցելի խումբ:

Ընդամենը մեկ պարբերությամբ նշենք, որ թվարկված կառույցների բյուջեն ամենևին էլ կախված չէ միայն Սորոսի առատաձեռնությունից: Զորօրինակ «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնը», բացի «ԲՀՀ-Հայաստան»-ից, միջոցներ ստանում է ևս 30 դոնորներից: Ճիշտ է՝ «Թրանսփարենսին» թափանցիկություն չի դրսևորում, և այդ իսկ պատճառով խորացնում է կոռուպցիայի մեր ընկալումը, բայց կարելի է որոշ մաթեմատիկական հաշվարկներով հասկանալ, որ նրա տասնամյա բյուջեն մի քանի միլիոն դոլարից ավելի է:

Հասկանալի է, որ մյուս կազմակերպությունների դեպքում ևս տարեկան բյուջեները ձգտում են միլիոնավոր դոլարների: Բավական է ասել, որ հենց այս կազմակերպություններն են ստանում Եվրամիությունից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, արևմտյան ամենատարբեր ֆոնդերից քաղաքացիական հասարակության ոլորտին հատկացված միջոցների առյուծի բաժինը:

Այդ միջոցների օգտագործման արդյունքում գրանցված ձեռքբերումների մասին կարելի է խոսել մեկ ուրիշ անգամ: Եթե իհարկե հարկ լինի: Բայց մի կարևոր փաստագրում պետք է. մի կողմից ամեն տարի քաղաքացիական հասարակության զարգացման համար հատկացվող միջոցները շատանում են, իսկ մյուս կողմից՝ այդ ոլորտում արձանագրվող պրոբլեմներն են շատանում, ըստ որում՝ ֆիքսողները հենց իրենք՝ պրոբլեմների դեմ պայքարողներն են: Ստացվում է, որ կամ՝ պայքարողները բացառիկ անտաղանդ են և իրենց գործը լավ չեն անում, կամ էլ՝ պայքարելը կրում է ձևական բնույթ և տարեցտարի ընդամենն ավելի եկամտաբեր է դառնում:

Անշուշտ այս հարցը կարելի էր և չբարձրացնել, եթե չլիներ մի բայց: Այդ պայքարը տեղը եկած ժամանակ քաղաքացիականից վեր է ածվում քաղաքականի ու երբեմն դառնում սպառնալից: Այն, որ նշված կառույցները ֆինանսավորվում են մի քանի միմյանց փոխկապակցված աղբյուրներից, փաստ է: Հետևաբար փաստ է, որ նրանց հանրային վարքը ևս կառավարվում է մի կենտրոնից: Հենց սրանով կարելի է բացատրել այդ, իբր, տարբեր խնդիրներ հետապնդող կառույցների սինխրոն վարքագիծը ինչ-որ իքս պահերի:

Ահավասիկ, այս նույն կազմակերպությունները, գրեթե նույն կազմով հայտարարություն են տարածել «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, «Սասնա ծռերի» գործողության ժամանակ, այդ գործողության ընթացքում ոստիկանների վարքի վերաբերյալ, մեկ տարի անց խմբավորման ներկայացուցիչների դատաքննության ժամանակ արձանագրված միջադեպի վերաբերյալ, գործով անցնողների փաստաբանների վերաբերյալ, Անդրեաս Ղուկասյանի գործունեության վերաբերյալ և այլն:

Այս բոլոր հայտարարություններին միավորում է երկու բան. դրանք բոլորը գրեթե միշտ ստորագրում են նույն աղբյուրից սնվող սուբյեկտներ՝ սեռական փոքրամասնությունների պաշտպաններից մինչև բնապահպաններ, ընդ որում այդ բոլոր հայտարարություններում պետությունը դեմոնիզացվում է և աչք է փակվում հետապնդվող սուբյեկտների հակաօրինական գործողությունների դեմ: Օրինակ, նշված կառույցները, որ պայքարում են մեզանում իրավունքի գերակայության համար, այդպես էլ տեղյակ չեն պահում, ի վերջո, իրենց կարծիքով՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող տարատեսակ արկածախնդիրների կողմից մարդ սպանելը թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ մինչ օրս նրանք չտեսնելու են տալիս փաստը, որ «Սասնա ծռեր» կոչվող խումբն, անկախ իր հետապնդած նպատակներից, պատասխանատու է երեք կոնկրետ անձանց սպանության համար: Եվ արդյոք այդ պարզ իրողության փաստագրման բացակայությունն իրենց անգործության, այլ ոչ պատվիրատուի պահանջով է:

Այս բոլոր հարցադրումները չէին կարևորվի, եթե չլիներ մեկ ուրիշ բայց: Փաստացի՝ քաղաքացիականի անվան տակ այս ցանցը, որն ընդգրկում է դոնորների, հասարակական կառույցների ու լրատվամիջոցների, զբաղված է քաղաքական գործունեությամբ: Ըստ որում՝ այդ գործունեությունը բավականին դեստրուկտիվ է և ուղղված է պետության ու պետական ինստիտուտների դեմ (իշխանությունը չշփոթել պետության հետ): Սկեպտիկները կարող են վերլուծել ամենատարբեր դրամաշնորհների նպատակներն ու խնդիրները և ինքնուրույն համոզվեն: Երբ պատերազմող երկրում բանակի դեմ արշավ ես իրականացնում, ըստ որում՝ հանրությանը մատուցելով կեղծ թեզեր ու կեղծ տվյալներ, դա անվանել այլ կերպ, քան քայքայիչ գործունեություն, անհնար է:

Տևական ժամանակ այս ամենը սպառնալիք չէր համարվում, իսկ այսօր, երբ այլևս ակնհայտ է, որ «Ֆիլիպը, Անուշն ու Անին», գումարած Դանիելը, Լևոնը, Արթուրն ու մյուսները, կարող են մի քանի հարյուր հոգով որոշել մեր օրակարգն ու ճակատագիրը, ժամանակն է, որ լրջորեն ուսումնասիրվի հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նպատակադրումները: Ցանկալի է, որ այդ գործին առաջինը լծվի հանրությունը: Պետության միջամտության կարիքը չկա: Բայց որպեսզի հանրություն իր այդ ֆունկցիան անի, անհրաժեշտ է, որ քաղհասարակության ներկայացուցիչները հրապարակեն իրենց ստացած ֆինանսավորման ծավալները ու նպատակները: Հենց թեկուզ այն պատճառով, որ «Թրանսփարենսիի» կոռուպցիայի ընկալման հարցում մի փոքր առաջընթաց ունենանք:

Գարեգին Հայրապետյան

website by Sargssyan