Այսօր՝ 22 սեպտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը»
ԼՐԱՀՈՍ
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում...

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած ծրագրերի շրջանակում ստեղծվել է 320 նոր աշխատատեղ

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ապրիլի 16-ին ներկայացրեց կենտրոնի անցած տարվա գործունեության հիմնական ցուցանիշները և 2017 թ. հաշվետվությունը: Ասուլիսի ընթացքում Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի իրականացրած ծրագրերի շնորհիվ ստեղծվել է 320 նոր աշխատատեղ: «Դրանք հիմնականում ստեղծվել են մարզերում, քանի որ մեր գործունեությունը գերազանցապես ծավալվում է մայրաքաղաքից դուրս»,- նշեց Մնացականյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ շուրջ 4700 ՓՄՁ-ի տրամադրվել է շուրջ 11000 աջակցություն: Ֆինանսավորվել է 79 փոքր և միջին ձեռնարկություն, տրամադրվել է 500 միլիոն դրամի վարկային երաշխավորություն: Գրանցվել է 82 նոր ՓՄՁ: Արձանագրվել է շահառու ձեռնարկությունների եկամուտների 17% աճ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած դասընթացներին մասնակցել է 710 ձեռնարկություն: Եվրամիության (ԵՄ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), Ավագ փորձագետների հոլանդական կազմակերպության (PUM) աջակցությամբ և մասնագետների մասնակցությամբ իրականացված տեխնոլոգիական 12 դասընթացներին մասնակցել է 160 ձեռնարկատեր: Մշակվել է 4 տեխնոլոգիական ուղեցույց: Փոքր սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հաստատվել է 19 նոր սպանդանոցի ստեղծման գործարար ծրագիր: «Անցած տարվա ընթացքում մեր ֆինանսավորած գործարարների 43%-ը եղել են կանայք»,- տվյալները կիսեց Լևոն Մնացականյանը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ավարտել է 12 ենթակառուցվածքային ծրագիր: Ոլորտային աջակցություն է տրամադրվել 40 ՓՄՁ-ի:

Ըստ ՏՀԶԿ արևելյան համագործակցության երկրների ՓՄՁ քաղաքականության ինդեքս (OECD Eastern Partner Countries SME Policy Index 2016) զեկույցի, 2016 թվականի գնահատման արդյունքներով, Հայաստանն առաջատար դիրքում է ՓՄՁ ոլորտի զարգացման քաղաքականության մի շարք ցուցանիշներով: Իսկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ճանաչվել է տարածաշրջանում ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող ամենադինամիկ կառույցներից մեկը:

Անցած տարվա նոյեմբերին, առաջինը Հայաստանում և երկրորդը տարածաշրջանում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն ստացավ EFQM որակի կառավարման միջազգային հավաստագիր: «Մեր կենտրոնի գործունեության արդյունավետության մասին խոսում է նաև վիճակագրությունը: 2017 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստեղծված ՓՄՁ-ների 100 %-ը հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը»,- ընդգծեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Ինֆորմացիոն աջակցության ծրագրերի շրջանակում ՓՄՁ-ներին աջակցություն է տրամադրվել ավելի քան 10300 անգամ: Աջակցությունը ներառել է խորհրդատվություն կազմակերպությունների գրանցման, իրավաօրենսդրական դաշտում փոփոխությունների, հարկային և մաքսային օրենսդրության, մտավոր սեփականության, արտահանման, լիցենզավորման, հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հարցերում:

ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում մոտ 20 արտադրողի տրամադրվել է շուկաներում առաջ մղման և մարկետինգային աջակցություն: Այն ներառել է նոր բրենդների մշակում, կայքերի, ինֆորմացիոն նյութերի մշակում և տպագրություն, մարկետինգ սոցիալական ցանցերում:

2017 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մոտ 80 ՓՄՁ մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսներին, հաստատել նոր գործարար կապեր:

2018 թ. մարտի 6-9 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած սննդի արտադրության «Ֆուդեքս 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) աջակցությամբ գինու, շամպայնի, չրերի, կոմպոտների, մեղրի արտադրությամբ զբաղվող Հայաստանի 8 արտադրող ներկայացրեց ապրանքատեսականին: Արտադրողներից մի քանիսն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ճապոնացի ներկրողների հետ՝ ապրանքի առաջին նմուշները դեպի Ծագող Արևի Երկիր արտահանելու նպատակով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր ծրագրերն իրականացնում է նաև Արցախում՝ այնտեղ գործող մասնաճյուղի միջոցով: Հիմնադրամը դեպի Արցախ պարբերաբար իրականացնում է փորձի փոխանակման այցեր:

2017 թ. մարտի 16-ին կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017 թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մրցանակներ է հանձնել Երևանի և մարզերի 12 կին գործարարի: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ավանդույթի համաձայն՝ ՓՄՁ ԶԱԿ-ի մրցանակ է հանձնել Արցախի 2 կին գործարարի: 27 կին գործարարի համար խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունները:

«Անցնող տարվա ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: 2017 թ. ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և մեր գործընկեր կազմակերպությունների հետ մեկնարկեցինք «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը, շարունակվել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և մեր մյուս գործընկերների հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի 2-րդ փուլը, ԵՄ «Էրասմուս՝ երիտասարդների համար» ծրագիրը»,- տեղեկացրեց Լևոն Մնացականյանը:

2018 թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը շարունակելու է իրականացնել ՀՀ կառավարության ընդունած ՓՄՁ պետական աջակցության ռազմավարությունը և տարեկան ծրագրերը, գործընկերների հետ համատեղ շարունակելու է իրականացնել գործող և նոր սկսած ծրագրերը, նպաստել հայաստանյան ՓՄՁ-ների միջազգայնացմանը, նոր կապերի ստեղծմանը և արդեն հաստատված համագործակցության խորացմանը:

website by Sargssyan