Այսօր՝ 20 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համա... Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհար... Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալ... ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագա...
ԼՐԱՀՈՍ
Մասիս քաղաքում ձերբակալվել է դստեր սպանության մեջ մեղադրվող հայրը Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար. Կարեն Կարապետյան Սևանա լճից ջրբացթողումները կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպքը Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ Երևանում հավաքի ժամանակ ոստիկանների դեմ բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը Չինական «New Yida» ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի գործարան է հիմնում Հայաստանում զարկ է տրվում ոչ ֆորմալ կրթությանն ու երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը Երևանն ու Լիոնը կապվել են ուղիղ ավիաչվերթով Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է շուրջ 100 հազար այցելություն Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևը՝ Սերժ Սարգսյանին Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում հակահրդեհային վարժանք է անցկացրել Փողոցը ելք չէ. Մարգարիտ Եսայան Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Երթևեկությանը խոչընդոտող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին «Թավշյա հեղափոխության» մասին խոսելն անիմաստ է, և այդ մասին գիտի նաև այս ամենի կազմակերպիչը. քաղաքագետ Վարչապետը կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրություն Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան Թուրքիան ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել Է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը Վարչապետը հյուրընկալել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին. Լուսանկարներ Քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների խումբ կձևավորվի Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա մարզչի պաշտոնից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը «Ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխման գործողություններ» Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 19-ից 20-ը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը «Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում ՀՀ֊ԵՄ համաձայնագրի գործընթացն առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Հայաստանում հայրը խեղդել է դստերը. դեպքի հանգամանքները պարզվում են Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան Քաղաքացիական համազգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 31 տոկոսով Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ավարտեցին ելույթները Շարժայի մրցաշարում Ավարտվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականից հեռացել է դեպրեսիայի պատճառով Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի «Վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ». Գևորգ Հարությունյան Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր կարճ ժամանակով կժամանի Հայաստան Իրաքն ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Երևանում և 8 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից. ՀՀ վարչապետ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս. Սերժ Սարգսյան Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորել է Հայաստանի ներկայացրած 6 ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյան Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Դավիթ Հարությունյանը չի բացառում իր չվերանշանակվելն ու այլ պաշտոն ստանձնելը Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Քննչական կոմիտեն ներկայացրել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների քրգործով նախաքննության արդյունքները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հավաքի մասնակիցները հարվածել են ոստիկանության հատուկ կահավորված մեքենային Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Զախարովա Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը

Ինչպես հրահրել փշալարված վիճակ

Խոշոր հաշվով, նախօրեի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հռչակած «թիրախներին» չհաջողվեց հասնել: Թերեւս նրան ու մյուս կազմակերպիչներին էլ ակնհայտ էր, որ դրա համար իրենք չունեն բավարար ռեսուրսներ: Փոխարենը՝ ապահովվեց «քայլականների» միջանկյալ նպատակներից մեկը, այն է ՝ խառնաշփոթ, անկառավարելիին սահմանակցող, լարված վիճակ հրահրելը:
Հիմնական դեպքերը զարգացան կեսօրից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակ վերադարձած կողմնակիցներին կոչ արեց շարժվել դեպի իր աշխատավայր՝ Ազգային ժողովի շենք: Հաշվի առնելով, որ Բաղրամյան պողոտան արգելափակված էր ոստիկանության ուժերի կողմից, նման կոչն ավելի շուտ սադրանքի տպավորություն է թողնում: Հետագա իրադարձությունների զարգացումը եկավ հաստատելու այդ տպավորությունը:
Հասնելով ոստիկանական արգելապատնեշին՝ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը եւ ՔՊ անդամ մյուս երեք պատգամավորները ուզում են անցնել եւ գնալ աշխատավայր իրենց հետեւող բոլոր քաղաքացիների հետ, քանզի, ըստ Փաշինյանի, ինքը որպես պատգամավոր քաղաքացիների ընդունելություն է նշանակել:

Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը փորձեց բացատրել պատգամավորին, որ իրենք, իհարկե, կարող են գնալ աշխատավայր, բայց առանց քաղաքացիների ուղեկցության:
Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը զգուշացրեց Փաշինյանին, որ ամեն գնով առաջ շարժվելու եւ քաղաքացիների բազմությունը առաջ տանելու նրա մղումը վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ, որ նման գործողությունները հակասում են իր իսկ հռչակած առանց բռնության գործելու սկզբունքներին:
Շարունակությունը թերեւս շատերն են տեսել: Նիկոլ Փաշինյանը մագլցեց մետաղական արգելափակոցի վրա, փորձելով այն շրջանցել, այդպիսով, ըստ էության, հրահրելով իր հետ եկած բազմաթիվ քաղաքացիներին: Քիչ անց, ընդհանուր հրմշտուքի պայմաններում ոստիկաններն ու ցուցարարները խառնվեցին իրար:

Այդ մի արգելապատնեշը ցուցարարները անցան՝ հայտնվելով երկրորդ արգելապատնեշի ու փշալարերի առջեւ: Ստեղծվեց է՛լ ավելի փշալարված վիճակ: ՔՊ ղեկավարը փորձեց անգամ իր ձեռքով փշալարը մի կողմ քաշել, ինչի հետեւանքով էլ անխուսափելիորեն վնասվածքներ ստացավ ու տեղափոխվեց հիվանդանոց: Հետո արդեն ոստիկանությունը հատուկ միջոցներ, կոնկրետ՝ ձայնային նռնակներ գործածեց:
Այդ ամենի հետեւանքով տուժեցին, մարմնական վնասվածքներ ստացան ինչպես մի շարք ցուցարարներ, այնպես էլ՝ ոստիկաններ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին արդեն նշեցինք:
Ի վերջո դա սադրիչ ու անպատասխանատու քայլ էր: Ու դեռ՝ փառք Աստծո, որ հետեւանքները միայն վնասվածքներով սահմանափակվեցին, քանզի հրմշտուքի մեջ ինչ ասես կարող էր լինել:

Ինչ վերաբերում է «քաղաքացիների ընդունելության» պատրվակին, ապա ով-ով, բայց ԱԺ պատգամավորը պետք է իմանա, որ քաղաքացիների ընդունելությունը կանոնակարգվող աշխատանքային գործընթաց է իր ժամանակացույցով: Ի լրումն, ԱԺ հատուկ նիստերի ժամանակ քաղաքացիների ընդունելություն թույլատրել-չթույլատրելու հարցը կարգավորվում է ԱԺ ղեկավարության որոշմամբ:
Հասկանալի է, որ օրեր տեւող նման պայքար հռչակողները պետք է փորձեն իրենց կողմնակիցներին շարունակ ակտիվության եւ գործողությունների մեջ պահել, որ հասարակության ու հատկապես մասնակիցների հետաքրքրությունը չմարի: Բայց «ձեռքերը վեր պարզած պայքարելու» մարտավարությունը, որ հռչակել է Նիկոլ Փաշինյանը, տվյալ դեպքում առանձնանում է սադրիչ եւ դրան սահմանակցող արարքներով: Երեկ դա միանգամայն ակնհայտ երեւաց:

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 17-ի համարում

Հարցում
website by Sargssyan