Փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է

Այս թեմայով
- Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ
- 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ
- Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները
Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում
«Պառլամենտական կառավարման ձեւն ավարտուն տեսքի բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է:
Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որեւէ ձեւ չի կարող հավակնել կատարյալ լինելուն: Ես էլ նույն կարծիքին եմ: Կառավարման ցանկացած ձեւ, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահմանադրական չափորոշիչներին, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարող է լինել նպաստավոր:
Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձեւը կարող է հանգեցնել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության խախտման, կառավարման անարդյունավետության, կոնֆլիկտայնության՝ դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Անկախության առաջին տարիներին օբյեկտիվորեն մեծ էր եւ գերակշռում էր այն մոտեցումը, որ երկրում կայունություն ու զարգացում ունենալու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իշխանության դերակատարությանը: Այդ տարիներին ավելի մեծ էր վախը հնարավոր քաոսային վիճակներից, քան հանրապետության նախագահին մեծ լիազորություններով օժտելու հետեւանքներից:
Նախագահական ուժեղ իշխանության անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ դա հնարավորություն է տալիս կենտրոնացնելու գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական ռեսուրսները եւ արագորեն ընդունելու անհրաժեշտ որոշումները, արդյունավետորեն հաղթահարելու հրատապ կամ կուտակված խնդիրները:
Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձեւերն այլընտրանք չունեին:
Մինչդեռ արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակայություն շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը. իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր օղակի իրավունքների ու պատասխանատվության շրջանակները համահունչ են: Իսկ դա, մեր պատկերացմամբ, լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձեւի պայմաններում:
Փոփոխված սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանակություն ունեցող հետեւյալ դրույթները.
- Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, ձեւավորում է կառավարություն եւ վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ,
- գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկավարվում է կառավարության կողմից,
- դատարաններն անկախ են եւ հաշվետու են միայն օրենքի առջեւ,
- հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թեւերից որեւէ մեկին, հետեւում է սահմանադրության պահպանմանը:
2015 թվականի փոփոխություններով սահմանադրությունն առանցքային դերակատարություն է վերապահել Ազգային ժողովին՝ միաժամանակ անհրաժեշտ ինքնուրույնություն ընձեռելով կառավարությանը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման հարցերում:
Սահմանադրությունը նախատեսում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ համագործակցության կառուցակարգեր, որոնց նպատակն է խուսափել համակարգային հակամարտություններից: Սահմանադրությունը համարժեք լուծումներ է տվել կառավարության կայունությանը, խորհրդարանի վերահսկողական լիազորություններին, պառլամենտական փոքրամասնության դերին առնչվող հիմնախնդիրներին:
Սահմանադրությունը պետական մարմինների համակարգում առանցքային դերակատարում է տալիս վարչապետին: Կառավարման պառլամենտական ձեւ ունեցող պետություններում վարչապետն իշխող կուսակցության ղեկավարն է:
Վարչապետը, ապագա կառավարման համակարգում ունենալով առանցքային դերակատարություն, այնուամենայնիվ, որեւէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ: Վարչապետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձեւի հանրապետության նախագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով:
Այս տեսանկյունից խիստ կարեւոր են պառլամենտական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները: Կառավարման այս ձեւի պայմաններում քաղաքական հիմնական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության ու պառլամենտական փոքրամասնության միջեւ է:
Սահմանադրությունը պառլամենտական փոքրամասնությանը վերապահել է իր դերին եւ կշռին համարժեք այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն պետք է տան հակակշռելու գործադիրին՝ վերջինիս թերությունները, բացերը դարձնելով հանրային քննարկման առարկա:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 18-ի համարում