Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ

Այս թեմայով
- Լևոն Մկրտչյանը մագիստրոսական և ասպիրանտական կրթության որոշ մասը օտար լեզվով ապահովելու անհրաժեշտություն է տեսնում
- Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին
- Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին
- Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտորին
Նկատի ունենալով, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը: