Այսօր՝ 21 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան և Իրան կատարած այցերի վիճակագրությունը Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի
ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան և Իրան կատարած այցերի վիճակագրությունը Ո՞վ պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի Նարեկ Վարազդատյանը՝ Իսպանիայում տեղի ունեցած շախմատի կայծակնային մրցաշարի փոխչեմպիոն Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ

«Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է»

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել իրավապահների իրավաչափ գործողությունները որպես իրավախախտման կոպիտ դրսևորումներ ներկայացնելու միջոցով հանրային կարծիք ձևավորելու փորձերի վերաբերյալ: 

«ՀՀ ոստիկանության իրավունքների և պարտականությունների մասին պատկերացումներ չունենալով կամ միտումնավոր կերպով հասարակությանն ապատեղեկացնելու նկատառումներով ապօրինի հավաքների կազմակերպիչները, որոշ մասնակիցներ, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ օրվա ընթացքում ահազանգեր էին հնչեցվում հասարակական կարգն ապահովող ոստիկանության առանձին ծառայողների կողմից քաղաքացիների գույքը վնասելու վերաբերյալ՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն:

Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաները օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլև խոչընդոտելով երթևեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը և վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ ապօրինի հավաքները դադարեցնելու իր օրինական պահանջի չկատարման և անտեսման, զանգվածային անկարգությունների շարունակման պայմաններում օրենսդրությունը լիարժեք իրավունք է վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով միջոցներ ձեռնարկելու իրավախախտումները կանխելու կամ խափանելու համար, այդ թվում, բնականաբար, նաև վերականգնելու խաթարված երթևեկությունը՝ կատարելով այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր պարտականությունը:

Չնայած դրան՝ ոստիկանության ծառայողների կողմից տևական ժամանակ իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ այն հույսով, որ ինչպես ապօրինի հավաքների կազմակերպիչները, այնպես էլ դրանց մասնակիցները կդրսևորեն անհրաժեշտ ողջախոհություն՝ ի վերջո անսալու Ոստիկանության օրինական պահանջներին և դադարեցնելու զանգվածային իրավախախտումները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում «ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»: Հետևաբար ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները միտումնավոր չկատարելու պայմաններում օրենքի պահանջների խախտմամբ, ճանապարհների երթևեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողությունները իրավաչափ են:

Հետևաբար հորդորելով ձեռնպահ մնալ ոստիկանության իրավաչափ գործողությունները որպես իրավախախտման կոպիտ դրսևորումներ ներկայացնելու միջոցով հանրային սխալ կարծիք ձևավորելու փորձերից՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ հետայսու ևս ՀՀ ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն, կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք զերծ մնալ հետագա նմանատիպ հակաօրինական գործողություններից և կատարել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները»:

Հարցում
website by Sargssyan