Այսօր՝ 19 հունվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանո... Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապար... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործու... Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի
ԼՐԱՀՈՍ
Սերժ Սարգսյանն ունի ասելիք և անելիք, նա չի հեռացել և չի հեռանում ակտիվ քաղաքականությունից. Շարմազանով Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով ՀՀ վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ Սամվել Մայրապետյանի Սահմանների անվտանգությունը միշտ եղել է Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն Երևանում 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացն առաջիկայում կմեկնարկի ԲՀԿ-ն հանդես կգա դատապարտվածների ներման գործընթացում զոհի հարազատների մոտեցումը հաշվի առնելու մասին օրենքի նախագծով Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ. ԺԱՄԱՆԱԿ Նոր իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին. ՀՐԱՊԱՐԱԿ Զառա Բաթոյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա՞ր. 168 ԺԱՄ Փաշինյանի կառավարությունը կոլապսի առջև է հայտնվել. շարունակվում են նախկիններին հետ բերելու փորձերը. 168 ԺԱՄ Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետ Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ Մտքի գոհարներ. Հայկ Կոնջորյան Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ովքեր էին բղավող ԲՀԿ-ականները, և ովքեր էին փորձում հանդարտեցնել կրքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն չի լինելու. Ռուբեն Ռուբինյան Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին Լենա Նազարյանը չի ցանկանում նստել Արփինեի տեղում. ՀՐԱՊԱՐԱԿ Ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան. ՀՐԱՊԱՐԱԿ Ներդրումներ բերող նախագահը Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Կարբի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության, դանակահարության, կրակոցների համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի Երևանի քաղաքապետարանը խրախուսելու է պատշգամբների կանաչապատումը Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար Ինքնակամ հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Նուբարաշենում 20 հա տարածքի վրա կստեղծվի նոր անտառ-պուրակ Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության Մտքի գոհարներ. Լիլիթ Մակունց Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ Սերժ Սարգսյանի օրոք բացվեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը Կա հստակ սկզբունք՝ արձանագրել ժողովրդի կողմից ձևավորված համամասնությունը. ԱԺ նախագահը` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում. Արմեն Սարգսյան Գաբրիել Սարգսյան. Նոր իշխանությունը փորձում է փակել աշխարհի լավագույն դպրոցներից մեկը Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն Մտքի գոհարներ. Հայկ Մարության Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ Սերժ Սարգսյանի անակնկալն ազատամարտիկներին «Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր ԱԺ-ն երկար կյանք չունի,հետհաշվարկը սկսված է... Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ Երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ «Իմ քայլը» վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրոք բացված հերթական գործարանը Սա էր՞սիրո հեղափոխությունը Մենք՝ Աղաջանովների ընտանիքս, դիմելու ենք դատարան՝ պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բացվել են բազմաթիվ գործարաններ Մարդասպանը պետք է մնա բանտում Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը Մարդ եմ սպանել․ Մհեր Ենոքյանը պատմում է ինպես է սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 21+ Վետերանների միության հորդորը նորոկոչիկների ծնողներին և հարազատներին Ինչ՞ կարող է անել այս խորհրդարանը, որի պատգամավորների մեծ մասը աշխատելու անգամ նվազագույն փորձ չունեն Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս Փաշինյանն էլ երեխաներ ունի, ինչպե՞ս կարող է ազատ արձակել 19-ամյա եղբորս սպանողին Սևանա լճի սիգի որսի հետ կապված բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել լուծումներ Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհում է երկրում առաջացած տնտեսական ճգնաժամից Կառավարությունը Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մոդելը կքննարկի մեր հայրենակիցների հետ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տապալվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու: Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ, սկսած ապրիլի 18-ից՝ իշխանությունները երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության կոչ են արել:

«Ապրիլի 18-ին ես` որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, որպես Հանրապետական կուսակցության խոսնակ, ապրիլի 19-ին` նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՅԴ-ն, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը, քաղաքական ուժերը, երեկ արդեն բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ` երկրապահներից մինչև վիրահայերի միասնություն, կոչ են արել երկխոսության: Երեկ տեղի ունեցավ նախագահի և Փաշինյանի հանդիպումը, և այսօր վարչապետ Սարգսյանի ներկայությունը վառ ապացույցն է նրա, որ իշխանությունը խնդրի լուծումը տեսնում է բացառապես երկխոսության, հանդուրժողականության և համերաշխության ճանապարհով: Սակայն ցավալիորեն և ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, ոչ թե երկխոսելու, այլ նախապայմաններ դնելու կամ իր պայմանները թելադրելու: Այդպես բանակցություն չի լինում: Եվ ինքը ուղիղ եթերում նշեց, որ չի եկել երկխոսելու: Այսինքն, ի՞նչ, եկել էր վերջնագրերով խոսելո՞ւ: Սա է խնդիրը»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով իշխանություններին ոչ ադեկվատ լինելու մեջ մեղադրելու Փաշինյանի հայտարարություններին` Շարմազանովը նշեց, որ ոչ ադեկվատ է ոչ թե իշխանությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ու նրա գործողությունները: Ոստիկանությունն այս օրերին զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, բայց ամեն ինչ անվերջ չի կարելի կաթվածահար անել: Կա քաղաքական խնդիր, բերեք լուծենք, քննարկենք, օրենսդրական փոփոխություններ անենք, ընդդիմությանը նոր իրավունքներ տրամադրենք, քննարկենք քաղաքական օրակարգը: Բայց գալ նստել և ասել, որ ես չեմ եկել երկխոսելու, այլ եկել եմ ասելու, որ պետք է գնաս, այն դեպքում, երբ կա լեգիտիմ ընտրված խորհրդարան և իշխանություն, երկխոսություն չէ: Եվ ի սկզբանե այսօրվա բանակցությունները տապալվեցին, որովհետև կողմերից մեկը չէր եկել երկխոսելու, մենք ևս մեկ անգամ երկխոսության կոչ ենք անում, հանդուրժողականության կոչ ենք անում, բոլորին համերաշխության և խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու կոչ ենք անում, սակայն ոչ երբեք հասարակության մի խմբի կողմից պայմանները թելադրելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ իշխանությունը բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիների և այդ գործողությունների կազմակերպիչների դժգոհությունը մեղմելու համար, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք պատրաստ են երկխոսել քաղաքական օրակարգի շուրջ: «Իշխանությունն իր բացառիկ համերաշխ և հանդուրժողական գործողություններով ցույց է տվել, որ իշխանությանը պետք չէ ապակայունացում: Մենք մեր երկրում թշնամիներ և հակառակորդներ չունենք: Ամենառադիկալ ցուցարարից մինչև ամենահանգիստ ցուցարարը մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց երբ դու գնում ես բանակցությունների, պետք է իմանաս, որ կա քաղաքական օրակարգ: Դու գնում ես և ասում ես ես չեմ եկել երկխոսելու: Մերժողականությունը չարիքն է ամեն ինչի: Իսկ պարոն Փաշինյանն այսօր գնացել էր մի օրակարգով` մերժողականություն, այլ ոչ թե երկխոսություն: Մենք առաջարկում ենք ոչ թե մերժողականություն, այլ երկխոսություն, ինչի մասին երեկ խոսում էր նաև պարոն Էդմոն Մարուքյանը և շատ քաղաքական ուժեր, իսկ երկխոսության վայրը խորհրդարանն է»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է նոր հանդիպում վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ինչի մասին ցանկություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից: «Մենք եկել էինք երկխոսելու, և ուղիղ եթերում տեսաք, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը եկել էր և ցուցարարների ղեկավարի հետ հանդիպում էր: Ես մեր նորանկախ պատմության մեջ նման բան չեմ հիշում: Ո'չ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել, հանդիպել, ո'չ Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում վատ են արել, բայց իրականությունն եմ ասում: Ինչպես չէր եղել նաև, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ այս ամենը, այս էներգիան կարելի է օգտագործել շատ ավելի լավ` հանուն մեր երկրի բարեփոխման, հզորացման, այլ ոչ թե ընդդեմ: Ընդդեմը չարիք է, եկեք աշխատենք հանուն. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ցուցարարներն էլ, քաղաքացիներն էլ, լրագրողներն էլ, բոլորս: Իմ կոչը բոլորին` սթափվենք ու գնանք երկխոսության ճանապարհով»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն մի քանի րոպե տևեց, որից հետոՀՀ վարչապետը լքեց սենյակը: Կողմերը պնդեցին իրենց մոտեցումները և չկարողացանընդհանուր հայտարարի գալ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչարեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթականհանրահավաքը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրելայդ հատվածից:

Հարցում
website by Sargssyan