«Խորհրդարանական կառավարման ենք անցել, որը մեր ընդդիմադիրների ցանկությունն էր»
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու... Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից
ԼՐԱՀՈՍ
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը

«Խորհրդարանական կառավարման ենք անցել, որը մեր ընդդիմադիրների ցանկությունն էր»

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հարցին` ի՞նչ քայլերի է պատրաստ իշխանությունը իրենց դժգոհությունն արտահայտելու նպատակով փողոց դուրս եկած մարդկանց դժգոհությունը մեղմելու համար: Ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ առաջիկայում բազմաթիվ առիթներ են ունենալու ներկայացնել այն քայլերը, որոնց պատրաստ է իշխանությունը առկա խնդիրներին հանգուցալուծում տալու համար:

«Կառավարությունն Ազգային ժողով պետք է ծրագիր տանի, կառավարությունը պետք է իր քայլերի հերթականությունը նախանշի: Այս ամենն առիթներ են ասելու, թե ինչերի ենք մենք պատրաստ: Մենք այդ քայլերի մասին խոսել ենք: Խորհրդարանական կառավարման ենք անցել, որը մեր ընդդիմադիրների ցանկությունն էր»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կան բազմաթիվ այլ քայլեր, որ պետք է արվեն: «Օրինակ, ես կարծում եմ, որ այսօր, եթե նայում եք, մեր պետական կառավարման համակարգում լավ կրթություն ստացած, լայն աշխարհայացք ունեցող, ամենատարբեր ուղղություններում մեծ փորձ ձեռք բերած, բայց երիտասարդ աշխատակիցների քանակն ավելի մեծ է, քան մեզ շրջապատող երկրներում: Մենք այսօր իսկապես սերնդափոխության խնդիր ունենք, բայց արդյոք այդ սերնդափոխության խնդիրը պետք է այսպես ավտոմատ կերպո՞վ լուծվի, թե մենք պետք է քայլ առ քայլ դա առաջ տանենք»,- ասաց նախարարը:

Նրա գնահատմամբ` ընդհանրապես դժգոհությունը շատ դեպքերում բոլոր առկա խնդիրները մեկ փաթեթով ներկայացնելու գործընթաց է: «Հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ շատ անկեղծ հավատում է, որ այդ փոփոխությունը միանգամից լուծելու է իրենց խնդիրները` թոշակներն ու աշխատավարձերն են բարձրանալու, աշխատատեղեր են ստեղծվելու, կոմունիկացիաներն են հեշտանալու, արտագաղթն է կանգնելու, և հայրենադարձություն է լինելու: Գիտեք, եթե այդ ամենը լուծվող լիներ ընդամենը մեկ, երկու, երեք անձի փոփոխությամբ, աշխարհում առհասարակ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի կարծիքով` քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է: «Քաղաքականության մեջ, ինչպես նաև պատերազմում, փլավ չեն բաժանում: Հիշեք, թե ինչ սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 1988թ. «Ղարաբաղը գրպանումս է» արտահայտության համար, իսկ հետո ինչ ոգևորությամբ ենք իրեն ետ ընդունել և ընկալում ենք որպես ազգային հերոս: Հիշեք՝ ինչ վարկանիշ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ հեռանում էր վարչապետի պաշտոնից, իսկ հետո ինչպես էր հասարակությունը պատրաստ նրան ձեռքերի վրա Ազգային ժողովի շենք բերել 1996թ.: Հիշեք, թե ինչ վարկանիշ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-1996 թվականներին ու այն ոգևորությունը, որով նա նախագահական ընտրություններից մեկի ժամանակ այսօրվա վարչապետի հիմնական մրցակիցն էր: Մենակ Հայաստանում չէ: Նայեք Սահակաշվիլու կերպարը, ով ազգային հեղափոխության հոգևոր հայր էր, սակայն հետո իր երկրում անցանկալի անձ դարձավ և չի կարողանում երկիր վերադառնալ: Դրա համար այն քաղաքական գործիչը, ով ասպարեզ է գալիս ու կարծում է, որ բոլորը իրենով պետք է հիանան ու ծափահարեն, կամ սխալ երկրի է նայում, որովհետև նման երկրներ կան, կամ էլ քաղաքականությունից բան չի հասկանում: Մերոնք պետք է ամեն ինչին սթափ նայեն: Սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիա են ձևավորված իշխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և դրանից բխող գործընթացները: Կարող է լինել դժգոհություն, հասարակությունը կարող է չընդունել քաղաքական կուսակցության այս կամ այն որոշումը, այդ դժգոհությունը հայտնելու բազմաթիվ ձևեր կան»,- եզրափակեց նախարարը:

Հարցում
website by Sargssyan