Այսօր՝ 25 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Կալանքի տակ է մնացել միայն Մանվել Գրիգորյանը․ ինչո՞ւ․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատի տվել Արթուր Վանեցյանին և Արա Պապյանին․ «Հրապարակ» Պայթյուն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում.կա մեկ զոհ Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ․ «Հայոց աշխարհ» Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից․ «Իրատես» Վարչապետը պահանջում է «ասֆալտին փռել» թիկնապահներին, կինը շրջում է թիկնապահներով․ «Իրատես» ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր... Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններո...
ԼՐԱՀՈՍ
Կալանքի տակ է մնացել միայն Մանվել Գրիգորյանը․ ինչո՞ւ․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատի տվել Արթուր Վանեցյանին և Արա Պապյանին․ «Հրապարակ» Պայթյուն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում.կա մեկ զոհ Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ․ «Հայոց աշխարհ» Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից․ «Իրատես» Վարչապետը պահանջում է «ասֆալտին փռել» թիկնապահներին, կինը շրջում է թիկնապահներով․ «Իրատես» ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Արա Բաբլոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսեւորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ:

Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում եւ նախազգուշացնում ենք քաղաքակիրթ աշխարհին, որ մարդկային գենոֆոնդի դեմ ուղղված հանցագործությունները` ի դեմս Հայոց ցեղասպանության, ծանրագույնն են մարդու կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների շարքում:

Ավելի քան 100 տարի առաջ գուցե աշխարհում այնքան չարության ու ատելության կուտակում չկար, որքան մեր օրերում է, սակայն աշխարհի անտարբերությունն այն ժամանակ հանգեցրեց միլիոնավոր մարդկային զոհերի, ովքեր ցեղասպանվեցին կամ իրենց բնօրրաններից բռնի տեղահանվեցին ազգային պատկանելության` հայ լինելու պատճառով:

Այսօր միջազգային հանրությունից պահանջվում է ոչ միայն անտարբեր չլինել, այլեւ կանխարգելիչ ու պատժիչ քայլեր կատարել բոլոր նրանց նկատմամբ, ում հոգեբանության, մտածելակերպի ու գործունեության հիմքում ատելությունն է այլոց հանդեպ, ում գիտակցության մեջ, որպես պետություն կամ անհատ, ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ շարունակում է տիրապետող մնալ: Այլապես ցեղասպանությունը` որպես չդատապարտված ու մերժելի մեծագույն հանցագործություն, որպես ողբերգություն, շարունակելու է տեղ գտնել նաեւ մերօրյա իրականության եւ աշխարհի նորագույն պատմության մեջ:

Սիրելի հայրենակիցներ,

որեւէ մեկն ի զորու չէ փոփոխել անցյալը, բայց մենք պարտավոր ենք հետ նայել` երբեւէ չմոռանալու 1915թ. ողբերգությունը, ոգեկոչելու մեր սրբադասված նահատակներին: Սակայն մենք առավել քան վստահ պետք է նայենք ներկային եւ, որ ամենակարեւորն է, ապագային: Նայենք ու գործենք վճռականությամբ, հաղթենք ու հզորանանք` մեզանով իսկ խորհրդանշելով վերածնունդը եւ երբեք չխամրող հիշողությունը:

Ապրիլի 24-ը մեզ միաժամանակ հիշեցնում է մեր մեծագույն կորուստների եւ այն մասին, թե որքան ամուր, անկոտրում եւ կենսունակ ենք մենք: Ուստի, մշտապես վառ պահելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պարտավոր ենք ունենալ ավելի ուժեղ Հայաստան, անվտանգ Արցախ եւ համախմբված Սփյուռք` հանուն հուսալի եւ լուսավոր ապագայի:

 

 

Հարցում
website by Sargssyan