Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում Է Ֆրանսիա. Parisien

Այս թեմայով
- Արցախում հոկտեմբերի 6-ին սուգ է հայտարարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
- Շարունակվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում
- Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի կառույցի միջոցառմանը
- Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ֆրանսիացի լրագրողների հետ
Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել Է համերգը Սանկտ Պետերբուրգում, ապրիլի 26-ին կվերադառնա Ֆրանսիա: Այդ մասին գրում Է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:
Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: «Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:
«Օկտյաբրսկի» սրահի, որտեղ պետք Է կայանար համերգը, գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է, որ ելույթը հետաձգվել Է 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ: Ինչպես ֆրանսիական թերթին պարզաբանել Է Ստարկը, 93-ամյա արտիստին չեն հոսպիտալացրել, բժիշկները պարզապես բուժզննում են անցկացրել. ապրիլի 26-ին նա կմեկնի Ֆրանսիա: