Այսօր՝ 24 հունիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է ... Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադող... Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ...
ԼՐԱՀՈՍ
Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյան Նիկոլը և նրա «վկաները» պիտի հաշվի առնեն` «Սասնա ծռերը» մարդասպան են Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում աջակցում է պատասխանատու հանքարդյունաբերությանը Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը ՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով Վաղարշակ Հակոբյանն ազատվել է սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից. նախարարությունը ներողամտություն է հայցում շփոթմունքի համար Մշակույթի որոշ ոլորտներ պետք է հեռու լինեն կոմերցիայից. նախարար Մակունցի հարցազրույցը Օպերայի, կադրային փոփոխությունների, այլ հարցերի մասին Հանրային հեռուստաընկերությունում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ դարձան Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը Նոր սերնդի խոսափողը միացնելու ժամանակն է Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետը հիմնավորումներն արդարացված չի համարում Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից. Աշոտյան Հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի վրա. Նախագահն այցելել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն

«Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում…». Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Բարեւ, Նիկոլ:

Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր:

Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է:

Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ:
Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձեռբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:

Հիմա` ըստ էության:

Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ-որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում:

Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար:

Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր` կապիտուլյացիայի պայմաններով:

Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու երեւի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը:

Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերո՞ւմ: Կամ ո՞րն է քո քաքաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը:

Հիշո՞ւմ ես` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզԱ. այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…

Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին:

Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի…

Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր…

Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի՞:

Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու

Հարցում
website by Sargssyan